Երևան
12 °C
Երեկ՝ հունվարի 18-ին, Լեհաստանի Կրակով քաղաքում տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտինի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ տարածաշրջանում շատացնել ԵԱՀԿ նախագահի պաշտոնական ներկայացուցիչների թիվը, ովքեր կլինեն սահմանին մոտ եւ կվերահսկեն իրավիճակը: Համանախագահների արած հայտարարության համաձայն՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները համաձայնության են եկել այս հարցում: Թեմայի շուրջ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է Արցախի հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:
- Պարոն Բաբայան, ի՞նչ է տալու ԵԱՀԿ նախագահի պաշտոնական ներկայացուցիչների ավելացումը եւ այս հարցն անհանգստացնու՞մ է պաշտոնական Բաքվին:
- Սա խաղաղության եւ կայունության պահպանման, ամրապնդման մեխանիզմներից մեկն է, որը քննարկվել եւ հաստատվել է Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ընթացքում ձեռք բերված համաձայնությունների ժամանակ: Պետք է ընդլայնվի ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը: Այս հարցում Ադրբեջանն այլ տեսակետ ունի, մենք՝ այլ: Մենք կարծում ենք, որ պետք է ընդլայնվի այդ աշխատակիցների քանակը, որպեսզի նրանք անմիջապես կարողանան մշտադիտարկել իրավիճակը, որ միանգամից արձագանքեն տարբեր տեսակի խախտումներին: Ադրբեջանը փորձում է սա խոչընդոտել, բայց չի կարողանում բացեիբաց խոչընդոտել, այլ ասում են, որ պետք է միայն գրասենյակներում նրանց քանակն ավելանա: Եթե Բաքվում, Ստեփանակերտում կամ Երեւանում ավելանա նրանց քանակը, սա որեւէ էական փոփոխություն չի տա, քան եթե նրանք անմիջապես լինեն սահմանի մոտ: Հատկապես՝ Ադրբեջանում նրանք պետք է սահմանին մոտ տարածաշրջաններում աշխատեն:
- Իրատեսակա՞ն է, որ ներկայացուցիչների նստավայրերը կլինեն դիրքերին մոտ բնակավայրերում:
- Մենք ուզում ենք, որ լինեն դիրքերին մոտ բնակավայրերում կամ գոնե պարբերաբար այցելեն սահման: Սա միակ ձեւն է, որը պետք է իրականության մեջ ինչ-որ փոփոխություն մտցնի:
- Իսկ նախատեսվա՞ծ է, թե երբ կընդլայնվի ներկայացուցիչների թիվը:
- Հստակ ժամանակ չկա, բայց կարծում եմ, որ դա այդքան էլ մեծ ժամանակահատված չի պահանջելու: Կարելի է շատ օպերատիվ ձեւով մի քանի ամսվա ընթացքում կազմակերպել:
- Ակնկալե՞նք, որ մինչ այդ պաշտոնական Բաքուն կշարունակի նույն քաղաքականությունը վարել՝ շփման գծում:
- Ադրբեջանը կշարունակի նույն կարծր դիրքորոշումը ցուցաբերել առավել եւս 2018 թվականին, որովհետեւ այս տարին շահարկումներով լի տարի է: Ադրբեջանում կան տարեդարձներ՝ արհեստածին երկրի ստեղծման հարյուրամյակն է, արցախյան հիմնախնդրի ծագման հարյուրամյակն է, Ղարաբաղյան շարժման 30-ամյակն է, Ալիեւի 95-ամյակն է, Ադրբեջանում ընտրություններ պետք է լինեն, Աղդամի, Ֆիզուլիի եւ այլ տարածքների կորուստի 25-ամյակն է: Նրանք սա օգտագործելու են քարոզչական ձեւով:
- Համանախագահների տարածած պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ անդրադարձ է կատարվել նաեւ զգայուն հարցերի: Ի՞նչ զգայուն հարցերի մասին է խոսքը:
- Հիմա Ադրբեջանի համար ամեն ինչ էլ զգայուն է: Նույն այդ գրասենյակի հարցը նույնպես զգայուն է: Այս հակամարտությունն այնպիսին է, որ բոլոր հարցերն էլ զգայուն են: Երեւի քննարկել են տարբեր հարցեր եւ այդ հարցերը զգայուն են:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT