Երևան
12 °C
ՄԻԵԴ-ը 2017 թվականի դեկտեմբերի 8-ին վարույթ է ընդունել Հայկ Կյուրեղյանին ոստիկանական բաժնում ծեծի ենթարկելու գործով ներկայացված գանգատը:
Գանգատը ՄԻԵԴ է ներկայացվել փաստաբաններ Լուսինե Սահակյանի, Վահե Գրիգորյանի եւ Երվանդ Վարոսյանի կողմից՝ 2015 թվականի դեկտեմբերին, որով պահանջվում է ճանաչել Հայաստանի կողմից Հայկ Կյուրեղյանի՝ ՄԻԵԿ 3-րդ հոդվածով նախատեսված իրավունքների խախտման փաստը:
Այս մասին մեր զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը:
Հիշեցնենք, որ 2014 թվականի հունիսի 12-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց, որտեղ պետք է մեկնարկեր Շանթ Հարությունյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործով դատական նիստերը, Հայկ Կյուրեղյանը բարձրացել էր կայանած ավտոմեքենաներից մեկի տանիքին ու օդամղիչ ատրճանակով կրակոցներ արձակել, որից անմիջապես հետո ձերբակալվել էր ոստիկանների կողմից ու տեղափոխվել ոստիկանության Կենտրոնականի բաժին:
Հայկ Կյուրեղյանը պնդում էր, որ մինչ ոստիկանության Կենտրոնականի բաժին բերվելը, ոստիկանության ավտոմեքենայում գտնվող ոստիկանները, 4 կամ 5 հոգով ձեռքերով հարվածներ են հասցրել իրեն, երբ ձեռնաշղթաներով գամված, անօգնական վիճակում է գտնվել: Այնուհետեւ, նրա պնդմամբ՝ արդեն ոստիկանության Կենտրոնականի բաժնում գտնվող աշխատասենյակներում եւս տարբեր ոստիկաններ բռնություն են գործադրել իր նկատմամբ:
Այս դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվեց քրեական գործ, սակայն որոշ ժամանակ անց՝ հանցակազմի բացակայության հիմքով կարճվեց: Հայաստանի դատական ատյանները սպառելուց ու արդյունքի չհասնելուց հետո փաստաբանները դիմել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Փաստաբան Երվանդ Վարոսյանը մեր զրույցում նշեց, որ այդպես էլ ոստիկանության որեւէ աշխատակից պատասխանատվության չենթարկվեց: «ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի քննությունը, ըստ էության, կրեց ձեւական բնույթ, ինչպես հաճախ է պատահում նմանատիպ իրավիճակներում: Նախաքննությունը հիմնականում սահմանափակվել էր ոստիկաններին հարցաքննելով, որոնք, բնականաբար, պիտի հերքեին տեղի ունեցածը: Հատուկ քննչական ծառայության քննիչը եկել էր եզրահանգման, որ դատաբժշկական փորձագետի եզրակացությամբ ֆիքսված մարմնական վնասվածքները արդյունք են Հայկ Կյուրեղյանին վնասազերծման ընթացքում կիրառված ֆիզիկական բռնության եւ որոշում էր կայացրել քրեական գործի վարույթը կարճելու մասին: Կայացված որոշումը մեր կողմից բողոքարկվել էր ներպետական բոլոր ատյաններում, սակայն մնացել ուժի մեջ»,- նշեց Վարոսյանը:
Նա ասաց, որ ՄԻԵԴ-ը Կառավարությանը հարցեր է ուղարկել՝ փորձելով ստանալ հետեւյալ պատասխանները, թե արդյո՞ք դիմողը (Հայկ Կյուրեղյանը) ՄԻԵԿ 3-րդ հոդվածի խախտմամբ չի ենթարկվել վատ վերաբերմունքի ոստիկանության բաժին տեղափոխման ընթացքում, ինչպես նաեւ բաժնում գտնվելու ընթացքում: Եվ թե արդյո՞ք վատ վերաբերմունքի փաստի առթիվ իրականացված քննությունը համապատասխանել է արդյունավետ քննության համար Եվրոպական դատարանի կողմից այլ գործերով սահմանած չափանիշներին: «Խիստ կարեւորում եմ նմանատիպ գործերով Եվրոպական դատարանի կողմից կայացվելիք որոշումներն այն առումով, որ ի վերջո կդադարեն քաղաքացիների նկատմամբ վատ վերաբերմունքի դեպքերով քրեական գործերի ձեւական քննությունները, որոնց արդյունքում մեղավոր անձինք մնում են անպատիժ»,- մեր զրույցում եզրափակեց փաստաբանը:
Հիշեցնենք, որ օդամղիչ ատրճանակով կրակոցներ արձակելուց հետո Հայկ Կյուրեղյանը ձերբակալվել է, ապա կալանավորվել: Մեկ տարի անց Հայկ Կյուրեղյանը մեղավոր է ճանաչվել խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ եւ դատապարտվել 9 տարվա ազատազրկման:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավարը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան
Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ
9-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Գողացել են համագյուղացու մեքենան ու վթարի ենթարկվել. ինչ է կատարվել Մեծավանում. տեսանյութ
Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր
Հայտնի են «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից երկուսի խափանման միջոցները
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում 13-ամյա երեխայի որոնումները շարունակվում են
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուն կալանավորվել է 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար
Ջերմուկ քաղաքի Ազատամարտիկների պուրակը բարեկարգվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում աշխատանքները թևակոխում են նոր փուլ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT