Երևան
12 °C
Երեկ ԱԺ-ում «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները» թեմայով խորհրդարանական լսումներ տեղի ունեցան՝ ի՞նչ եղավ արդյունքում եւ ի՞նչ սպասելիքներ կային այդ լսումներից, մեր այս եւ մի քանի այլ հարցերի պատասխանները ստացանք ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանից։
- Պարոն Միրզոյան, տեղի ունեցած «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները» թեմայով խորհրդարանական լսումները ինչպե՞ս կգնահատեք։
- Գիտեք, ես կասեի, որ դրանք ոչ այնքան լսումներ էին, որքան ասումներ։ Սա հերթական իմիտացիոն գործընթացն էր, որ նախաձեռնել էին իշխանությունները, եւ ելույթները այնպես էին անում, որ ժամանակ ձգեցին-ձգեցին, ու ըստ էության, ԵԼՔ-ից եւ նրա հրավիրած փորձագետներից ընդամենը երկու հոգի կարողացան խոսել՝ Նիկոլ Փաշինյանը եւ Գեւորգ Գորգիսյանը։ Ըստ էության, մենք մեր հակափաստարկները, մեր կարծիքը չկարողացանք լայնորեն ներկայացնել. ես կրկնում եմ՝ սա իմիտացիոն գործընթաց էր ուղղակի։ Դա մեթոդական առումով, իսկ ինչ վերաբերվում է բովանդակությանը, ապա այստեղ էլ շատ հետաքրքիր բան կար։ Այս մարդիկ, դատելով իրենց ելույթներից, եկել էին ասելու, որ ամեն ինչ նորմալ է, անհանգստանալու կարիք չկա։ Այսինքն՝ հրաժարվում էին նույնիսկ խնդիրը ձեւակերպել, ախտորոշումը տալ, որպեսզի հետո կարողանանք քննարկել, թե այնուամենայնիվ ինչ-որ ուղղությամբ թանկացումների մեղմացում կարելի՞ է անել, թե՝ չէ։ Արդյունքում եղավ այն, որ իրենք եկան, ներկայացրեցին իրենց Հայլուրի վարդագույն Հայաստանը, եւ անհասկանալի է՝ իրենք որեւէ եզրահանգման եկա՞ն, թե՞ չէ: Ես կրկնում եմ՝ իրենք հրաժարվում են անգամ ընդունել, որ այդ խնդիրը կա։
- Իսկ ի՞նչ ակնկալիքներ ունեիք այդ լսումներից, դուք շեշտել էիք, որ ԵԼՔ-ը մասնակցում է այդ լսումներին, որպեսզի ինչ-որ բան փորձի անել։
- Որովհետեւ, հաշվի առնելով, նախ, որ իրենց ղեկավարը իրենց հավաքել էր եւ ասել էր, որ լուրջ թանկացումներ կան, եւ այնուամենայնիվ, պետք է աշխատենք մեղմացումների ուղղությամբ, հաշվի առնելով, որ այդ լսումների խորագիրը հենց այդպես էր ձեւակերպված՝ գնաճի պատճառները եւ մեղմացման հնարավորությունները, մենք կարծեցինք, որ կգանք լրջորեն հասկանալու խնդիրը, քննարկելու եւ ինչ-ինչ ուղղություններով գուցե լուծումներ գտնելու։ Բայց, փաստորեն, էլի չկա որեւէ միտում, եւ եղավ այն, ինչ եղավ, իրենք եկան, իրենց տեսակետները ներկայացրեցին, մենք էլ շարունակելու ենք այդ պայքարը փողոցում։
- Փետրվարի 5-ին ԵԼՔ-ի երթն է, ի՞նչ եք սպասում այդ երթի ժամանակ քաղաքացիների քանակն ավելի՞ կշատանա անցածի համեմատ։
- Ես այդքան ամեն ինչ չէի հանգեցնի քանակին, բայց եթե խոսում ենք քանակի մասին, ապա՝ այո, կարծում եմ, որ այս անգամ շատ ավելի ծանրակշիռ ներկայություն կունենան մարդիկ, քան առաջին ակցիային։
- Ամեն դեպքում, իսկ եթե երթը արդյունք չտա, ի՞նչ եք պատրաստվում անել հետագայում։
- Սա քաղաքական պրոցես է եւ պայքար է, սա միանգամյա ակցիա չի, արդեն համոզվեցիք, հիմա կարող եմ ասել, որ նաեւ երկու անգամյա ակցիա չի, եւ այս մի երթով էլ ամեն ինչ չի ավարտվի, այնպես որ՝ եկեք ապրենք, տեսնենք։
- Փաստորեն, միգուցե հետագայում նորի՞ց երթեր լինեն։
- Այո, մենք նշել ենք, որ չենք բացառում երթերը, հանրահավաքները, նստացույցերը եւ այլն։
- Իսկ ո՞րն է պատճառը, որ մնացած ուժերը ձեզ չեն միանում, չէ՞ որ սա հասարակական պայքար է, ոչ թե՝ քաղաքական։
- Տեսեք, նախ եւ առաջ մենք որեւէ մեկին առանձնահատուկ հրավեր չենք արել, սա, այո, ԵԼՔ-ն է կազմակերպում, բայց այնպես չի, որ ԵԼՔ-ի համակիրների միջոցառում է, սա բոլորին է վերաբերվում։ Եւ մենք հատուկ ԵԼՔակենտրոն ձեւով չենք նախաձեռնել եւ չենք իրականացնում։ Մուտքն ազատ է, մասնակցությունը ոչ միայն ազատ է, այլ նաեւ խիստ խրախուսելի։ Եւ ասեմ ձեզ, այնպես չի միանշանակ, որ այլ քաղաքական ուժերից չեն մասնակցում։ Ես ճանաչում եմ տարբեր կուսակցությունների եւ քաղաքացիական ակտիվիստների խմբերի շատ տարբեր ներկայացուցիչների, ում ես տեսել եմ առաջին ակցիայի ժամանակ։ Այսինքն, եթե որեւէ կուսակցություն պաշտոնական հայտարարություն չի արել, դա դեռ չի նշանակում նաեւ, որ չի մասնակցել։
- Այսինքն, ամեն դեպքում, մասնակցում են ուղղակի անհատներ, որոնք որպես քաղաքացի, ցանկանում էին միանա՞լ։
- Այո, ինչը եւ պետք է. մենք էլ ինքներս որպես քաղաքացի էինք մասնակցում: Այո, սա քաղաքական պրոցես է, եւ ես քաղաքական ուժի ներկայացուցիչ եմ, բայց սա մի հարց է, որը վերաբերվում է անխտիր բոլորին։
- Իսկ ի՞նչ եք կարծում, ո՞րն է չմիանալու պատճառը, չէ՞ որ, եթե այս դեպքում խնդիրը հասարակական է, կարող է նույնիսկ իշխանության անդամը միանալ։
- Մեծ հաշվով՝ այո, ես կարծում եմ, որ զանազան իշխանական կուսակցությունների անդամները կարող են, եւ գուցե նաեւ մասնակցում են, չէ՞ որ անհատապես բոլորին չենք ճանաչում։ Ինչ վերաբերվում է իրենց քաղաքական ներկայացուցիչներին եւ ղեկավար անձանց, ես կարծում եմ, որ նրանցից շատերը մեր դիրքորոշումը կիսում են, ուղղակի գիտեք՝ իշխանական համակարգում ինչպես է, ցանկացած ալտերնատիվ կարծիք խստորեն դատապարտվում է վերեւից եւ չի խրախուսվում։
- Մենք որոշ ժամանակ առաջ հարցումներ ենք արել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորների հետ, եւ հիմնական մասն ասաց, որ թանկացումները իրենց բյուջեի վրա էլ են ազդել, փաստորեն ստացվում է, որ իրենց վրա ազդել է, բայց հասարակական պայքարին չեն ցանկանում միանալ զուտ իշխանության ներսում լինելու պատճառո՞վ։
- Այո, փաստորեն, այդպես է ստացվում, սա միակ հարցը չի, որ իշխանական կուսակցության որոշ ներկայացուցիչներ կիսում են մեր դիրքորոշումը, համակրանք են հայտնում, բայց պաշտոնական քվեարկության ժամանակ այլ կերպ են վարվում։
- Իսկ ինչո՞ւ, որովհետեւ ՀՀԿ անդա՞մ են։
- Այո։
Նիկոլայ Ավետիսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևան-Գյումրի ճանապարհին վարորդը կոտրել է երկաթե արգելապատնեշները, բախվել ապառաժ քարերին. կա վիրավոր
Բռնցքամարտի ԱԱ. Հովհաննես Բաչկովը ժամանակից շուտ հաղթել է Քենիան ներկայացնող Վիսման Միվատեին
Լորդ Վերնոն Քոքերը պաշտոնապես բացել է Հայաստանում Միացյալ Թագավորության առաջին մշտական Պաշտպանության բաժինը
ՌԴ և Ադրբեջանի վարչապետները հեռախոսազրույց են ունեցել
Քննարկվել են գինեգործության ոլորտում Հայաստանի և Մոլդովայի միջև գործակցության ընդլայնման հնարավորությունները
Ռումինիայի ընդդիմությունը անվստահություն է հայտնել վարչապետին
Երևանում ավտոմեքենա է այրվել
Այլանդակ բարքեր են տիրում եկեղեցում. հոգևորականը բռնցքամարտիկի նման իջնում է քաղաքացու ծնոտին. տեսանյութ
«Իմ քայլը» հիմնադրամը պաշտոնապես հերքել է նվիրատուների և գործունեության վերաբերյալ տարածվող կեղծ լուրերը
Եզրափակվել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Վիեննա
Հրաչյա Հակոբյանը դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն
Տեղի է ունեցել ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը
ՀՀ ողջ տարածքում պատվիրակված շինամոնտաժային աշխատանք կիրականացնեն հաղթող ճանաչված կապալառու ընկերությունները
Առաջնահերթություններից են ամերիկյան ներդրումների և Հայաստանից դեպի ԱՄՆ արտահանման ծավալի ավելացումը. Պապոյան
Էսքան ում թքես-մրես՝ չասի շառս քաշեմ գնամ. քթներից բերելու են, մաշեն շպրտեն. այլասերել են եկեղեցին. տեսանյութ
Մինչ աղիողորմ գրում են դիվանապետի գրպանը թմրանյութ գցելու մասին, պարզվում է՝ հակառակն է տեղի ունեցել. Սաֆարյան
Տոնածառային կրքեր Գյումրիում. կոմկուսը վերակենդանացրեց Բալասանյանների ջարդոնը. Կառավարության նվերը սրտներով չէ
Արայիկ Հարությունյանն ընդունել է Ֆրանսիայի ԵՔՀ հարցերով հատուկ հանձնակատար Հյուգ Մորեին
Ովքեր են Գյումրու քաղաքապետարանի ձերբակալված պաշտոնյաները. մանրամասներ
Գյումրիում զանգվածային անկարգությունների շրջանակում 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Զորականում անչափահասին առևանգած և խուլիգանություն կատարած մեղադրյալների վերաբերյալ քրվարույթը դատարանում է
Ձերբակալություններ Գյումրիում. հայտնի է պատճառը
Անձին թմրամիջոցն իրացվել է Մայր Աթոռ դիվանատան ընդունարանում. մանրամասներ Արշակ Խաչատրյանի գործից
Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ձեռք բերվեցին գրեթե մեկ օրում
Վարչապետի գլխավորությամբ կայացել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա
ԿԸՀ նախագահն ու Տիգրան Բաբիկյանը դիտարկել են Ղրղզստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունները
ՄԹ պաշտպանության պետնախարար, լորդ Վերնոն Ռոդնի Քոքերն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
Աննա Հակոբյանի հովանու ներքո կայացավ «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի գալա համերգը
Աղբը այրած «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի պատասխանատուն կտուգանվի 200 հազար դրամով
Սյունիքի զարգացումը շարունակում է մնալ պետական քաղաքականության առաջնահերթություններից. ՀՀ նախագահը՝ մարզպետին
Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 5-ին
Վարչապետն ընդունել է ՄԹ պաշտպանության պետնախարար Վերնոն Քոքերի գլխավորած պատվիրակությանը. ինչ է քննարկվել
ՀՀ-ում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի և կորոնավիրուսային հարուցիչներ
Արարատ Միրզոյանը և Մարիա Թելալյանը քննարկել են ԺՀՄԻԳ-ի հետ փոխգործակցության հիմնական ուղղությունները
Բռնցքամարտի ԱԱ. Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ
Դպրոցում տեղյակ են եղել միջադեպի մասին. ՆԳ նախարարը Զորականի դեպքով միջնորդագիր է ուղարկել ԿԳՄՍ նախարարին
Ջերմաստիճանը կնվազի. դեկտեմբերի 7-ից սպասվում են ձյան և ձնախառն անձրևի տեսքով տեղումներ
Դատախազությունը միջնորդել է լուծարել Սևանի թերակղզում գտնվող և Փանոսյանին պատկանող հողամասի պայմանագիրը
Վարդաշենում թափառող շները խեղդամահ են արել քաղաքացուն պատկանող 18 ճագար
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT