Երևան
12 °C
Օրերս, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարեւելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկի պաշտպանական հատվածում գրանցվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ՊԲ մամուլի ծառայությունից:
ՊԲ առաջապահ ուժերի կողմից ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական հատուկ ջոկատայինները հետ են շպրտվել:
Ըստ նախնական տվյալների՝ հակառակորդի կողմից կան կորուստներ:
Ինչի՞ հետ էր կապված հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման այս փորձը: Ավանդաբար ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ ակտիվություն է ցույց տալիս շփման գծում՝ կախված Հայաստանում ինչ-որ իրադարձությունների կամ գործիչների հայտարարությունների հետ: Ու կարծես թե այս անգամ էլ բացառություն չէր:
Նախօրեին Արցախի հանրապետության ՊՆ նախարար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի նախագահությամբ տեղի էր ունեցել ՊԲ-ի միավորումների և զորամասերի՝ 2017 թվականի ուսումնական տարվա արդյունքների ամփոփմանը նվիրված ռազմական խորհրդի նիստ, որին ներկա է եղել նաև Արցախի հանրապետության նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Բակո Սահակյանը:
Նիստի ընթացքում Արցախի ռազմական գերատեսչության ղեկավարը իր զեկույցում նշել էր, որ վերջին մեկ տարվա ընթացքում ՊԲ-ն առաջընթաց է գրանցել զորքերի կենսագործունեության բոլոր ուղղություններով, մասնավորապես, տրամաբանական շարունակություն է տրվել Ապրիլյան պատերազմից հետո սկսված համակարգային գործընթացներին ու կատարել 2017-ի պատրաստության պլանով նախատեսված բոլոր միջոցառումները:
«Ադրբեջանական զինուժի ոչ մի գործողություն աննկատ չի մնացել, և բանակը ձեռնարկել է համարժեք քայլեր, որոնք այսուհետ ևս թույլ կտան ապահովել մեր ժողովրդի խաղաղ կենսագործունեությունը: ՊԲ-ն ի զօրու է կանխել հակառակորդի ցանկացած գործողություն և պատվով կատարել իր առջև դրված մարտական խնդիրը»,- վստահեցրել էր ԱՀ ՊՆախարարը:
ԱՀ Ռազմական խորհրդի նիստի հաջորդ օրն էլ, Սերժ Սարգսյանը կարեւոր հայտարարություն արեց երեկ՝ ԵԽԽՎ լիագումար նիստում իր ելույթում՝ ասելով, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, որ դա ուղղակի անհնար է: Այս խոսքերն այնքան վրդովեցրին ադրբեջանցի պատգամավորներին, որ նրանցից մեկին՝ անկանոն պահվածքի համար անգամ անվտանգության ծառայությունը հեռացրեց նիստերի դահլիճից:
Եվրոպայի պահպանողականների խմբի անունից հանդես եկող ադրբեջանցի պատգամավորի հարցին, թե՝ ինչո՞ւ Սարգսյանը չհիշատակեց Խոջալուի կոտորածի մասին, հիմա էլ փորձ է անում մոլորեցնել միջազգային հանրությանը, ինչպե՞ս է կարողանալու կազմակերպել Հայաստանի քաղաքականությունը, եթե պատրաստ չէ կատարելու ԵԽԽՎ-ի և այլ կազմակերպությունների բանաձեւերը, Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ Խոջալուի դեպքերը չհիշատակեց շատ պարզ պատճառով, որովհետեւ հետո Ադրբեջանի Հանրապետության նախագահ Մութալիբովը հանգամանորեն եւ տեղեկացված ձեւով շարադրել է փաստեր եւ հստակ ցույց տվել, թե ովքեր են եղել այդ ջարդի կազմակերպիչները:
Տեղի ունեցած դիվերսիոն ներթափանցման փորձը մեկնաբանեցին են մի շարք գործիչներ՝ հիմնականում այն կապելով Սերժ Սարգսյանի՝ ԵԽԽՎ նիստում ունեցած ելույթի հետ:
Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը նշեց, որ Բաքուն փորձում է միջազգային ասպարեզում ունեցած դիվանագիտական ձախողումները կոմպենսացնել, շեղել ուշադրությունն Ադրբեջանում տեղի ունեցող մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտումներից՝ սադրանքներ հրահրելով շփման գծում: «Չի ստացվելու»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրեց Բալայանը:
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջի գրառման մեջ նշեց, որ Ադրբեջանի ԶՈւ դիվերսիոն ներթափանցման խափանված փորձը յուրօրինակ արձագանք էր նախագահ Սարգսյանի երեկ ադրբեջանցի պատգամավորին ուղղված կոչին՝ հանգստացե՛ք:
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, մեկնաբանելով այսօր գիշերն ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման փորձը, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Ադրբեջանի ակտիվ գործողություններն ամենևին էլ նորություն չեն: Նա սակայն գիշերվա դիվերսիան կապեց ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպման հետ, որի արդյունքները ձեռնտու չէին Բաքվին, որովհետեւ Ադրբեջանը ստիպված գնաց որոշակի քայլերի` ուղղված Կասպրշկի խմբի ընդլայնմանը: «Այդ դժգոհությունն այսպես է արտահայտվում»,-ասաց Քոչարյանը:
«Ռազմինֆո» կայքի համակարգող, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ևս արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած գործողությունների վերաբերյալ մեր հարցին պատասխանեց, որ հնարավոր է՝ հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը կապված է ԵԽԽՎ նիստի ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթի հետ.
«Այս թեմայով ես բազմիցս ասել եմ՝ իրականում Ադրբեջանի համար նման գործողությունների առիթ կարող է հանդիսանալ ցանկացած բան: Նույնիսկ եթե տեսնենք, որ սեպտեմբերի 1-ն ինչ-որ շատ մեծ նշանակություն ունի Հայաստանում, կարող են այդ օրն էլ մի որևէ բան փորձել կազմակերպել: Բացի դրանից, հիշենք, որ հունվարի 28-ն է: Իրենք այս փուլում ավանդաբար փորձում են մի բան ձեռնարկել, որպեսզի քննադատության առիթ տան: Իհարկե կարող է կապված լինել ԵԽԽՎ-ի երեկվա նիստի հետ էլ, որտեղ թե՛ Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ, թե՛ ադրբեջանական քարոզիչներից մեկին դուրս հրավիրեցին դահլիճից: Այսինքն՝ ադրբեջանական կողմի տրամաբանությունն այս դեպքում հնարավորինս վնաս հասցնելն է, հնարավորինս մի բան փչացնելն է: Առիթները շատ են, տարբեր են: Թե դրանցից որ մեկն առիթ հանդիսացավ այսօրվա դիվերսիոն ներթափանցման փորձի, դժվար է ասել»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է կոնկրետ դիվերսիոն ներթափանցման փորձի դեմելու որոշմանը, ռազմական փորձագետն ասաց.«Փաստն այն է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանը, կարծես թե, առանձնապես չէր փորձում դիմել դիվերսիոն գործողությունների: Անցած տարվա փետրվարին կորուստներ ունեցան, վիրավորներ, և դրանից հետո այդքան էլ ռիսկ չէին անում: Հիմա երևի պետք էր ինչ-որ հաջողություն նկարել, այսպես ասած՝ անհամություն անել, դրա համար էլ որոշեցին ռիսկի դիմել: Ընդ որում՝ ադրբեջանական կողմը հիմա փորձում է հերքել կորուստների մասին լուրերը, բայց փորձը ցույց է տալիս, որ իրենց «հերքված» գործողությունների մասին որոշ ժամանակ անց իմանում ենք, որ ինչ-որ հաշմանդամների, սպանվածների անուններ են հայտնվել և այլն: Այնպես որ հակված եմ հավատալու, որ իսկապես ինչ-որ բան փորձել են անել և կորուստներ են կրել այսօր: Սակայն չեմ կարող եթադրություններ անել՝ այս գործուղությունները շարունակական կլինեն, թե՝ ոչ»,-եզրափակեց Կարեն Վրթանեսյանը:
Հոդվածը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի հունվարի 26-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Բոլորը հարմար օգտագործվում են. Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել․ Լիլիթ Դալլաքյան
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT