Երևան
12 °C
Դահուկավազորդ Կատյա Գալստյանը Փհենչհան-2018-ում Հայաստանի օլիմպիական ընտանիքի անդամներից մեկն է: 25-ամյա մարզիկը երկրորդ անգամ պետք է մասնակցի ձմեռային օլիմպիական խաղերին: Նրա առաջին մեկնարկը Խաղերում եղել է 2014 թվականին, Սոչիում:
23-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Գալստյանը հանդես է գալու 10 կմ ազատ ոճ մրցաձեւում: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Կատյան պատմել է, թե ինչպես է պատրաստվում օլիմպիական խաղերին. «Ֆինլանդիայի ուսումնամարզական հավաքից վերադառնալուց ես լավ միավորներ ունեի՝ 151: Հայաստանի առաջնությունում հաղթելու շնորհիվ ինձ հաջողվեց նորից նվազեցնել միավորներս: Ներքին համոզմունք ունեի, որ Փհենչհան-2018-ի մասնակիցներից մեկն եմ լինելու: Բայց, իհարկե, այդ մասին չէի խոսում, մինչեւ ֆեդերացիան պաշտոնապես չհրապարակեր անունները: Նախորդ օլիմպիական խաղերից մեծ փորձ եմ կուտակել: Այս անգամ ավելի լավ եմ պատրաստվել, Ֆինլանդիայում մեծ աշխատանք ենք կատարել: Այժմ էլ շարունակում եմ մարզումներս:
Բավականին լավ մարզավիճակում եմ: Կփորձեմ ավելի լավ ներկայանալ եւ բարելավել արդյունքս: Մրցանակային տեղերին չեմ հավակնում, պայքարը շատ մեծ եւ ուժեղ է: Տարիների աշխատանք է հարկավոր այդ մակարդակին հասնելու համար: Մրցումների ժամանակ հնարավորինս փորձում եմ կենտրոնանալ եւ չմտածել այլ բաների մասին: Իհարկե մեկնարկի ժամանակ լարվածություն լինում է, բայց մրցուղում ավելի հանգիստ եմ ինձ զգում: Մրցումներից առաջ հաճախ երաժշտություն եմ լսում»,- պատմել է Կատյա Գալստյանը:
Կատյան դահուկավազքով սկսել է զբաղվել 15-16 տարեկանից: Առաջին ոսկե մեդալը նվաճել է 17 տարեկանում՝ Հայաստանի առաջնությունում փոխանցումավազքից: Այն շահագրգռել է մարզիկին պայքարելու անհատական հաջողությունների համար. «Դահուկն իմ կյանքն է, իմ առօրյան: Երկար ժամանակ է մարզվում եմ եւ դեռեւս չեմ մտածել՝ ի՞նչ պետք է անեմ կարիերայիս ավարտից հետո: Այս պահին դահուկից բացի ոչինչ չեմ տեսնում: Երբեք չեմ ծուլանում, միշտ մարտական եմ տրամադրված: Ամենապարտաճանաչ դահուկորդներից եմ, մարզումներս ոչ մի պատճառով բաց չեմ թողնում: Դրա շնորհիվ էլ որոշակի հաջողություններ եմ ունենում: Օլիմպիական խաղերին մասնակցելը յուրաքանչյուր մարզիկի երազանքն է, իսկ հաղթանակը կամ մեդալը՝ մարզական կարիերայի գագաթնակետը»:
23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը կկայանան փետրվարի 9-25-ը, Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT