Արմեն Սարգսյանն առաջին խոստումը չիրականացրեց. տհաճ անակնկալ լրագրողներին

Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը երեկ ԳԱԱ-ում էր: Գիտությունների ազգային ակադեմիայում գիտնականների հետ հանդիպման ժամանակ, ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը,  քննարկել են արտագաղթի եւ սոցիալական խնդիրների վերաբերյալ հարցեր:

«Արմեն Սարգսյանը նշեց, որ Հայաստանը միաժամանակ ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի հետ պայմանագրեր ունի կնքած, ինչը հնարավորություն է տալիս լայնացնել շուկան: Նա ասում է, քանի որ մեր երկիրը մեծ ռեսուրսներ չունի, մեր իշխանությունները պետք է գիտությանը մեծ ուշադրություն դարձնի: Այն միջոցները, որը տրամադրվում է գիտությանը, պարզ է, որ գիտությունը չի կարող  զարգանալ: Նա ասաց, որ պետք է լավ աշխատենք, զարգանանք, որ արտագաղթ չլինի»,- ասաց Մարտիրոսյանը:

Հանդիպումն ինքնին տպավորիչ չի եղել, համենայն դեպս նման տպավորություն է ստեղծվում Մարտիրոսյանի պատմածից: ԳԱԱ-ի հանդիպումն աչքի ընկավ նրանով, որ Արմեն Սարգսյանը դասական իշխանավորի նման խաբեց եւ խոստումը չիրականացրեց: Արմեն Սարգսյանը նախօրեին լրագրողներին առաջարկեց՝ սպասել այնքան, մինչեւ ինքն ավարտի իր բոլոր նախատեսած հանդիպումները եւ միայն դրանից հետո լրագրողներին անսպառ հարցազրույց կտա: Նա խոստացավ լրագրողների աշխատանքը կարեւորել, եթե դառնա ՀՀ նախագահ: Արմեն Սարգսյանի ասածից դեռ 24 ժամ չէր անցել, երբ պարզ դարձավ, որ նա «Շանթ» հեռուստաընկերությանը բացառիկ հարցազրույց է տալիս, խոսում այն թեմաների մասին, որոնց հարցերը երկու օր շարունակ լրագրողները տալիս են նրան, բայց ստանում. «ժամանակ տվեք, հանդիպումներս վերջացնեմ» պատասխանը:

Ստացվում է, որ Արմեն Սարգսյանը սկսում է որդեգրել նույն քաղաքականությունը, ինչ անում էր իրեն նախորդող Սերժ Սարգսյանը:

ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը լրագրողների հարցին, թե ինչպե՞ս են անցնում հանդիպումները, նշեց՝ շատ լավ: Հարցին, թե՝ հնարավո՞ր է, որ նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո որոշի չորս ամիս անց հրաժարական տալ, ինչպես արեց վարչապետի պաշտոնի դեպքում,  Արմեն Սարգսյանը իր խոսքում նշեց, որ ընդմիշտ է գալիս Հայաստան, ոչ թե կարճ ժամանակով:

«Հայկական ժամանակ»-ի լրագրողի հարցին՝ թե կինը Daily mail-ի հետ զրույցում ասել է, որ իր երեխաներն իրենց համարում են բրիտանացիներ, ինչպե՞ս է պատկերացնում իր երեխաների այստեղ ընդմիշտ ապրելը, Արմեն Սարգսյանը նկատեց, որ կինը Daily mail-ին տված հարցազրույցում ոչ թե ասել է, որ իր տղաները իրենց բրիտանացի են համարում, այլ՝ Բրիտանիայում ապրելով՝ բրիտանացիներ են, բայց հպարտ հայեր են:

Լրագրողները նաեւ հարց ուղղեցին Ամուլսարի շահագործման հետ կապված: Սակայն Արմեն Սարգսյանը հերքեց բոլոր տեղեկությունները՝ նշելով, որ ինքը կապ չունի Ամուլսարի շահագործման հետ:

Նյութը տպագրվել է «ՀԺ»-ի հունվարի 31-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5018 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս