Մշտապես կապի մեջ եմ․ ՀՀ-ն Քուվեյթի ֆինանսավորմանը կներկայացնի ծրագրային առաջարկներ

31/01/2018 schedule16:00

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Քուվեյթի պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Նաուաֆ  Ալ Էնեզիին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ ԱԳ նախարարության Մերձավոր եւ Միջին Արեւելքի վարչության Արաբական թերակղզու երկրների բաժին պետ Մհեր Մկրտումյանը:

Ողջունելով դեսպանին` նախարարը նշել է, որ Քուվեյթի Պետությունն  իր համար հաճելի եւ բարեկամ  երկրներից մեկն է եւ բազմիցս Քուվեյթում  ականատես է եղել հայազգի բնակչության նկատմամբ դրական վերաբերմունքի:

Այնուհետեւ անդրադառնալով հայ-քուվեյթյան հարաբերություններին, մասնավորապես՝ տնտեսական եւ տեխնիկական համագործակցության հայ-քուվեյթյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի  գործունեությանը, նախարարն ասել է, որ քաղաքական եւ մարդկային  առումով   հարաբերությունները հստակ են. արդեն կայացել է  միջկառավարական հանձնաժողովի 2 նիստ, երկկողմանի այցելություններ են եղել, եւ արդյունքում ստորագրվել են  երկկողմ համագործակցության բազմաթիվ փաստաթղթեր:

«Սա արդեն լուրջ հիմք է տարբեր ուղղություններով ակտիվ համագործակցության համար: Հայկական կողմից կա դրական վերաբերմունք այն շարունակելու համար, եւ այս տարի Երեւանում կազմակերպվելիք  միջկառավարական համատեղ հանձնաժողովի 3-րդ նիստին  այսօրվանից պետք է լավագույնս պատրաստվենք, որպեսզի մեր բոլոր գերատեսչությունները եւ նաեւ մասնավոր հատվածն արդյունավետ կերպով ներգրավվի այս գործընթացի մեջ: Մենք պետք է խնդիր դնենք մեր առջեւ.  ապրանքաշրջանառությունը մեծացնենք եւ տնտեսական կապերը նոր մակարդակի հասցնենք»,-ասել է Դ. Լոքյանը:

Դեսպան  Աբդուլլահ  Ալ Էնեզին իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, նույնպես նկատել, որ տնտեսական կապերը  դեռեւս բավարար մակարդակի չեն եւ  վստահեցրել, որ  պատրաստակամ է զարգացնելու Հայաստանի հետ առեւտրատնտեսական հարաբերությունները: «Այս հարցում ես  կարեւորում եմ երկու երկրների առեւտրաարդյունաբերական պալատների ակտիվ աշխատանքը, կարող եմ հայտարարել, որ մշտապես կապի մեջ եմ Քուվեյթի ներդրումային հիմնադրամի  ներկայացուցիչների հետ, որոնք պատրաստ են համագործակցել Հայաստանի իշխանությունների հետ՝ որեւէ ոլորտում ներդրում կատարելու համար»,-ասել է դեսպանը:

Նախարար Լոքյանը ներկայացրել է գյուղատնտեսության, ձկնաբուծության, փոքր ջրամբարների կառուցման, առողջապահության, դեղագործության, զբոսաշրջության եւ մի շարք այլ ոլորտներում իրատեսական ծրագրերի առաջարկներ, հայտարարել, որ դրանք առանձին փաթեթների տեսքով ՀՀ վարչապետի հետ քննարկումից հետո պատրաստ է փոխանցել քուվեյթյան կողմին:

«Մենք պատրաստ ենք տարաբնույթ առաջարկներով հանդես գալ եւ Քուվեյթի ներդրումային հիմնադրամի հետ համագործակցել այնպիսի սկզբունքներով, որ դա փոխադարձ շահավետ լինի: Կարծում եմ` ժամանակն  է անցնելու ավելի գործնական, ավելի պրակտիկ  քննարկումների, որպեսզի  մինչեւ հաջորդ միջկառավարական նիստը  արդեն որոշակի արդյունքներ ունենանք»,-ասել է Դավիթ Լոքյանը` հավելելով, որ  նոյեմբերին կայանալիք նիստին ընդառաջ անհրաժեշտ է  շարունակել հանդիպումները եւ սահմանել աշխատանքների  հստակ ժամանակացույց: 

Դեսպան  Աբդուլլահ  Ալ Էնեզին ոգեւորությամբ է ընդունել  նախարար Լոքյանի՝ առաջիկայում   Քուվեյթի ներդրումային հիմնադրամի ներկայացուցիչների հետ հանդիպում կազմակերպելու առաջարկը, որը հնարավորություն կընձեռի ներկայացնել գյուղատնտեսության ոլորտում ներդրումային ծրագրերի առաջարկները: 

Դեսպանն  իր գոհունակությունն է հայտնել հանդիպումից, առաջարկել ստեղծել աշխատանքային խումբ եւ ակտիվ աշխատել հայ-քուվեյթյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Հանդիպման ժամանակ քննարկվել են երկուստեք  հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր,  պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ արտաքին գործերի գերատեսչության հետ միասին աշխատել  երկկողմանի   հարաբերությունները բավարար եւ գոհացուցիչ  մակարդակի  բերելու ուղղությամբ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1952 դիտում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա