Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները Հայաստանի վրա ազդեցություն չեն ունենա. մենք զենք կգնենք

Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ հունվարի 29-ից ԱՄՆ-ն նախագահ Դոնալդ Թրամփը կարող է նոր պատժամիջոցներ կիրառել աշխարհի յուրաքանչյուր պետության ֆիզիկական անձանց, կազմակերպությունների կամ ընկերությունների դեմ, որոնք «էական» ծավալի ռազմական գործարքներ կկնքեն Ռուսաստանի ռազմա-արդյունաբերական համալիրի ձեռնարկությունների հետ։

Թրամփն անցյալ տարվա օգոստոսի 2-ին ստորագրել է «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենք: Օգոստոսին ԱՄՆ Պետքարտուղարության կազմած սանկցիաների ցուցակում հայտնվել են նաեւ ռուսական պաշտպանական 39 ձեռնարկություն եւ հետախուզական կառույց, որոնց մեջ է նաեւ սպառազինությունների ներկրման եւ արտահանման պետական մոնոպոլիստ «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունը: Սա Ռուսաստանից Հայաստանին զենք մատակարարող միակ ընկերությունն է:

«Հայկական ժամանակ»-ի հարցին՝ հնարավո՞ր է, որ ԱՄՆ-ի՝ «Ռոսօբորոնէքսպորտ»-ի հանդեպ կիրառվող սանկցիայիհետևանքով Հայաստանն այլևս չկարողանա զինամթերք գնել այս ընկերությունից, եւ այդ դեպքում մենք այլընտրանք կունենա՞նք, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը պատասխանեց, որ Հայաստանի համար խնդիր չի առաջանա:

«Հենց «Ռոսօբորոնէքսպորտ»-ից էլ ձեռք ենք բերելու: Դա պատժամիջոց է Ռուսաստանի դեմ, որն Ամերիկան իր մասով է կիրառելու: Հնարավոր է՝ իր դաշնակիցները նույնպես միանան, աջակցեն: Հայաստանը նման պարտավորություն չունի Միացյալ Նահանգների առջև, դրա համար էլ մենք շարունակելու ենք համագործակցությունը «Ռոսօբորնէքսպորտ»-ի հետ: Այդ պատժամիջոցները մեզ վրա ազդեցություն չեն ունենա ճիշտ այնպես, ինչպես ժամանակին Իրանի Իսլամական Հանրապետության դեմ սանկցիաների կիրառման ժամանակ չունեցան: Հայաստանն այդ դեպքում էլ կապը պահում էր Իրանի հետ: Սակայն ամեն դեպքում, զենքի շուկան շատ մեծ է՝ այլընտրանքի մասով: Այստեղ զուտ ձեռնտու լինելու հարցն է: Ուղղակի Ռուսաստանը մեզ ներքին գներով է վաճառում»,- ասաց քաղաքագետը:

Նախօրեին ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանի գլխավորությամբ հանդիպել են ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ: Ինչպես տեղեկացրեց ՀՀԿ-ականներից մեկը՝ հանդիպումը եղել է փակ, Ռիչարդ Միլսը բարեկամական խմբի անդամներին միայն ներկայացրել է ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, սակայն պատժամիջոցների մասին չի խոսել:

                                                                               ՀայԱրփի Բաղդասարյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4039 դիտում

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը