3-ամյա երեխայի պատանդառուն զրուցել է քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ. մանրամասներ

2017 թվականի hոկտեմբերի 30-ին Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում 3-ամյա երեխային պատանդ վերցնելու եւ սպանության փորձի գործով կալանավոր Արգամ Հովիկյանին նոր մեղադրանք կառաջադրվի:

Այս մասին մեր զրույցում ասաց նրա պաշտպան Արսեն Սարգսյանը:

Հովիկյանը հոկտեմբերի 30-ին ներխուժել էր «Մանուշակ» մանկապարտեզի տարածք եւ պահանջել նախկին կնոջը: Մանկապարտեզ մտնելուն պես նա դանակով հարձակվել էր նախկին կնոջ տատի՝ մանկապարտեզի վարիչ Ռոզա Վարդանյանի վրա, իսկ երբ նախկին կինն էր հասել, նրան նույնպես վնասվածքներ էր պատճառել. կնոջը հաջողվել էր դիմել փախուստի, ինչից հետո Արգամ Հովիկյանը կողքի սենյակում գտնվող 3-ամյա Հմայակին պատանդ էր վերցրել: Իրավապահները շուրջ 4 ժամ բանակցություններ վարեցին եւ վնասազերծելով պատանդառուին՝ կարողացան փրկել 3-ամյա փոքրիկին: Սակայն վնասազերծելու պահին արգամ Հովիկյանը հասցրել էր ինքնավնասում կատարել: Նա մի քանի օր գտնվել է հիվանդանոցում, ապա տեղափոխվեց «Արմավիր» ՔԿՀ:

Այժմ նրա պաշտպան Արմեն Սարգսյանը պահանջում է վերաորակել իր պաշտպանյալին առաջադրված 34-104 հոդվածը (սպանության փորձ): Պաշտպանի պնդմամբ՝ սպանության փորձ տեղի չի ունեցել: Նա վերաորակման վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել գործը քննող քննիչին, սակայն քննիչը մերժել է միջնորդությունը: Մերժման միջնորդությունը Արմեն Սարգսյանը բողոքարկել է վերադաս դատախազին եւ այժմ սպասում է դրական պատասխանի: «Մենք պատանդ պահելու մասով առաջադրված մեղադրանքը չենք վիճարկում, սակայն սպանության փորձի մասով պետք է փոխվի մեղադրանքը, քանի որ գտնում եմ, որ սպանության փորձ չկա:

- Պարոն Սարգսյան, ասացիք, որ նոր մեղադրանք պետք է առաջադրվի, ինչո՞ւ:

- Մենք ստացել ենք փորձաքննության արդյունքները, համաձայն որի՝ Արգամ Հովիկյանի մոտ հայտնաբերված դանակը սառը զենք է հանդիսանում, թեեւ գործարանային է եւ որսորդական դանակ, բայց համարվում է սառը զենք՝ իր չափանիշներով: Դրա մասով եւս առաջիկայում նոր մեղադրանք են առաջադրելու: Ինձ թվում է սառը զենքով մեղադրանքը կավելացնեն, իսկ սպանության փորձի մասով կհանեն: Այս պահին անորոշ վիճակում ենք: Պարզ է, որ եթե ունի եզրակացություն, արդեն իրավունք ունի մեղադրանքի ծավալը փոփոխելու:

- Արգամ Հովիկյանի մասնակցութամբ ի՞նչ քննչական գործողություններ են արվել:

- Առերեսումներ են արվել նրա նախկին կնոջ, զոքանչի եւ կնոջ հորեղբոր մասնակցությամբ:

-Այսինքն՝ այն անձանց մասնակցությամբ, ովքեր դեպքի օրը «Մանուշակ» մանկապարտեզի տարածքո՞ւմ են եղել:

- Այո, հենց երեքն էլ եղել են այնտեղ, հակասություններ կար, նրանք մի բան են ասում, ինքը՝ (նկատի ունի Հովիկյանին,-հեղ.) ուրիշ: Առերես հարցաքննության ժամանակ ամեն մեկն իր ասածը պնդել է:

- Բացի դանակի մասով նշանակված փորձաքննությունից, այլ փորձաքննության արդյունքներ ստացե՞լ եք:

- Դատաբժշկական փորձաքննության արդյունքներ են եկել՝ իր, նախկին կնոջ եւ կնոջ տատի, ովքեր վնասվածքներ են ստացել: Իր վնասվածքը գնահատվել է ծանր, մյուսներին միջին ծանրության, կամ թեթեւ:

- Մամուլում պարբերաբար գրվում է, թե քրեական աշխարհի ներկայացուցիչները որոշել են պատժել Արգամ Հովիկյանին՝ անձնական խնդիրների համար երեքամյա երեխային պատանդ վերցնելու համար: Նրա անվտանգության մասով այժմ խնդիր կա՞:

- Էդ առումով ես իր հետ զրուցել եմ, հարցրել եմ, ինքն ասաց, որ որեւէ խնդիր չկա, ստեղ ըմբռնումով են մոտենում, որ ես նպատակային չէի գնացել երեխային պատանդ վերցնելու: Իրեն ըմբռնումով են մոտենում, նեղացնել չկա, իր ասածներն եմ ձեզ փոխանցում:

- Այսինքն՝ քրեական աշխարհի ներկայացուցիչնե՞րն են ըմբռնումով մոտենում:

- Այո, դա եմ ասում: Բերդում իրենց հետ նստած է, խնդիր չունի:

- Նախաքննության ավարտի մասին տեղեկություններ ունե՞ք:

- Դա քննիչի որոշելիքն է, ես չեմ կարող ասել: Ինձ հայտնի չէ, ասել են, որ դեռ քննում են:

- Պարոն Սարգսյան, այնուամենայնիվ, նախաքննության ընթացքը ինչպե՞ս եք գնահատում բացթողումներ տեսնո՞ւմ եք:

- Ես գտնում եմ սպանության փորձի մասով ճիշտ որակում չի արվել, որի վերաբերյալ էլ համապատասխան միջնորդություն եմ ներկայացրել, սպանության փորձ տեղի չի ունեցել, հանեք էդ հոդվածը, էդ է իմ դժգոհությունը:

Արգամ Հովիկյանն այժմ մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանության փորձ) եւ 218-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերով (պատանդ վերցնելը, որը կատարվել է զենքի գործադրմամբ՝ ակնհայտ անչափահասի նկատմամբ): Նախաքննության սկզբում նա հրաժարվել է ցուցմունք տալուց, սակայն հետագայում պաշտպանի հորդորով ցուցմունք է տվել համաձայն որի՝ երկու ծրագիր է ունեցել՝ գնալ մանկապարտեզ, որտեղ կինն է աշխատում եւ համոզել նրան, որ վերադառնա տուն: Այդպես է, համենայնդեպս, պնդում պաշտպանական կողմը:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 2-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4733 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս