«Եվրատեսիլ»-ին մասնակցելը երազ է ինձ համար. Լուսինե Մարդանյանը՝ «Դեպի Եվրատեսիլ»-ի մասին

«Դեպի Եվրատեսիլ»-ի մասնակից Լուսինե Մարդանյանին «Եվրատեսիլ»-ին մասնակցելը դեռեւս անիրական է թվում: Իրեն եվրատեսիլյան բեմին չի կարողանում պատկերացնել, սակայն շատ է երազում հանդիսատեսին իր ելույթը ներկայացնելու մասին: Armtimes.com-ի հետ զրույցում նա պատմեց իր մեծ ցանկության մասին:

««Եվրատեսիլ»-ը երազ է ինձ համար: Դեռ ինձ այդ բեմում չեմ կարողանում պատկերացնել, բայց շատ ուրախ կլինեմ, եթե այդ երազը դառնա իրականություն: Շատ կուզեմ, որ մարդիկ տեսնեն ելույթս, քանի որ կարծում եմ՝ այն տարբերվող է»,- ասում է նա:

Մայիսին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կայանալիք երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու համար Լուսինեն դեռ պետք է հաղթի Հանրային հեռուստաընկերության «Դեպի Եվրատեսիլ» նախագծում: Որոշել է ուժերը փորձել, քանի որ իր հեղինակած երգերը լսած մարդիկ դրանք շատ են հավանել: Բացի այդ՝ իրեն գրավել է այն, որ կարող է մասնակցել հենց իր գրած ստեղծագործությունով: Մասնակցությունը կարեւորում է նրանով, որ անկախ արդյունքից՝ սա լայն լսարանի ներկայանալու հիանալի առիթ է:  

«Ես նոր արտիստ եմ եւ առաջին քայլերս եմ անում այս բնագավառում: Ինձ թվում է՝ հիմնական բանը, որ ինձ կտա մրցույթը, փորձն է: Կարծում եմ, որ սա արդեն հաղթանակ է: «Դեպի Եվրատեսիլ»-ի շնորհիվ հանդիսատեսն ինձ կճանաչի, եւ դա հիանալի է, քանի որ այսպիսի հնարավորություն հաճախ չէ, որ տրվում է մարդուն»,- ասաց նա՝ ավելացնելով, որ չի կարող գնահատել հաղթելու իր հնարավորությունները:

«Դեպի Եվրատեսիլ»-ում Լուսինեն պայքարելու է «If You Don't Walk Me Home» (երբ դու ինձ տուն չես ուղեկցում) երգով: Երաժշտության հեղինակն ինքն է, խոսքերը գրել է Գագաչ Դերխորենյանը:

Նախագիծը եթերում կլինի փետրվարի 19-ից։ Կիսաեզրափակիչ 2 համերգները տեղի կունենան փետրվարի 19-ին եւ 22-ին, իսկ եզրափակիչը՝ փետրվարի 25-ին: Յուրաքանչյուր կիսաեզրափակչում կմրցի 10 մասնակից: Ձայների 50/50 հարաբերակցությամբ՝ հեռուստադիտողների եւ միջազգային փորձագետներից կազմված ժյուրիի քվեարկության արդյունքում, յուրաքանյչյուր տասնյակից կընտրվեն այն 5 մասնակիցները, որոնք կանցնեն նախագծի եզրափակիչ փուլ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3339 դիտում

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով

ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան

Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել

Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի

Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել

Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները

Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ

Ասում են՝ ՔՊ-ի թևերը կտրելու են. ես կարծում եմ՝ ՔՊ-ինը հաստ ա, թևերը նկատի ունեմ. Սերգեյ Դանիելյան. տեսանյութ

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «Ռազմական համագործակցության համար» մեդալ է շնորհվել փոխգնդապետ Առնո Էլլիին

Բարձր է գնահատվել Նաումանի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում․ դեսպան Ենգիբարյանն ընդունել է Դեմիրջիին

Ֆրանսիա այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների պատվիրակությունների հետ

Վայոց ձորի մարզպետը հրաժարվել է պատգամավորի մանդատից

Արդյոք Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից. ինչից է վախենում Ռուսաստանը, ինչ քայլերի սպասել. տեսանյութ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է պաշտոնավարումը

Ստիպված եմ հրավիրել իրավապահ համակարգի ուշադրությունը․ Ազարյանը՝ Կարապետյանի գաղտնի պլանի մասին

Երևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել

Խաչաղբյուր գետից դուրս է բերվել 19-ամյա պայմանագրային զինծառայողի դին

«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու

Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել