Երկարատեւ դադարից հետո Պավել Մանուկյանն ու Սեֆիլյանը հանդիպեցին դատարանում

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով նիստին այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք տվեց «Սասնա ծռեր խմբի անդամ Պավել Մանուկյանը: Նա դահլիճ  մտնելուն պես ողջագուրվեց ամբաստանյալներ Ներսես Պողոսյանի եւ Սասուն Կիրակոսյանի հետ:

Երբ նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը Պավել Մանուկյանին խնդրեց ներկայանալ՝ անուն-ազգանուն, ծննդյան թիվ, Մանուկյանը ասաց. «Ես արդեն  հոգնել եմ ներկայանալուց, ներկայացել եմ բավական է»:  Մինչ հարցաքննությանն անցնելը նրա պաշտպան Հրանտ Գեւորգյանը դատարանից հետաքրքրվեց, թե իր պաշտպանյալը ի՞նչ կարգավիճակով է հարցաքննվում այս դահլիճում: Դատարանը պարզաբանեց, որ Մանուկյանը հրավիրվել է դատարան սույն քրեական գործով հարցաքննվելու նպատակով: «Խոսքը վերաբերում է զանգվածային անկարգությունների  կազմակերպման նախապատրաստության մեղադրանքին, այդ մեղադրանքը նաեւ ձեզ է առաջադրված այս քրեական գործին առնչվող այլ քրեական գործի շրջանակներում, հետեւաբար պարզաբանում եմ, որ քանի որ դուք այս քրեական գործով ունեք որոշակի դատավարական կարգավիճակ ունեք նաեւ այդ կարգավիճակից բխող իրավունքներ եւ պարտականություններ: Ի թիվս այլոց, դուք ունեք նաեւ ցուցմունք տալուց հրաժարվելու իրավունք»,- Մանուկյանին պարզաբանեց դատավորը: Հասկանալի չեղավ թե ի՞նչ կարգավիճակով է հարցաքննում, դատավորն ասաց, ըստ էության, հասկացրեց, որ Մանուկյանը հարցաքննվում է մեղադրյալի կարգավիճակով:

Պաշտպան Հրանտ Գեւորգյանն ասաց, որ նույն գործով ամբաստանյալը հարցաքննվելուց առաջ, եթե նա հարցաքննվում է մյուս ամբաստանյալներից առանձին, իրավունք ունի ծանոթանալու դատական քննության ընթացքում ձեռք բերված բոլոր նյութերի հետ մյուս ամբաստանյալների ցուցմունքներ հետ, նոր հնարավորություն ունենա պատասխանելու հարցերին: «Ապահովեք իմ պաշտպանյալի իրավունքը: Նկատի ունենալով, որ Մանուկյանը պետք է հարցաքննվի այս քրեական գործի շրջանակներում, որում նրան մեղադրանք է առաջադրված է  եւ չգիտես ում հանճարի արդյունքում գործից մաս է անջատվել եւ միացվել «Սասնա ծռեր» 1-ին գործին եւ այնտեղ նա գտնվում է նույնպես կասկածյալի կարգավիճակով»,- ասաց պաշտպանը:

Դատավորի հարցին, թե Պավել Մանուկյանն այս առնչությամբ ինչ դիրքորոշում ունի, Մանուկյանն ասաց. «Առաջին հերթին իմ պաշտպանը հստակ արտահայտվեց: Երկրորդ, դուք գիտեք իմ դիրքորոշումը, որ ես Հայաստանում դատարան չեմ տեսնում, եւ չի էլ լինելու, քանի այդ գերագույն գլխավոր չարիքը իշխանության գլխին է, բայց կպատասխանեմ պաշտպանների հարցերին, ոչ թե քո հարցին: Դուք տեղյակ եք, որ Սերժ էշ-էշ դուրս տվեց, քեզ էլ քցեց կրակի մեջ»,- Մանուկյանի այս հայտարարությունն ընդհատեց նախագահող դատավորը՝ կոչ անելով կոռեկտություն դրսեւորել: «Եթե դիմացս կին չլիներ նստած, ես ձեզ կոռեկտության սահմանները ցույց կտայի... եթե, իհարկե դուք չդրդեք: Այս գործը շինծու գործ է, օդից Բեն Լադեն եք փնտրում»,- հայտարարեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը: Այնուհետեւ պաշտպան Տիգրան Հայրապետյանը եւ Տիգրան Եգորյանը միջնորդեցին իրենց պաշտպաներ Գեւորգ Սաֆարյանին եւ Ժիրայր Սեֆիլյանին բարձրացնել նիստերի դահլիճ: Նշենք, որ նրանց նկատմամբ սանկցիա էր կիրառվել՝ դատական նիստերի դահլիճից հեռացում: Դատարանը լսելով կողմերի դիրքորոշումը՝ բավարարեց միջնորդությունը, եւ կարգադրեց նիստերի դահլիճ բարձրացնել Սեֆիլյանին եւ Սաֆարյանին:

Նշենք, որ կալանավորվելուց հետո սա առաջին անգամն էր, երբ Մանուկյանն եւ Սեֆիլյանը հանդիպեցին, դատավորը նրանց թույլատրեց ողջագուրվել: Սաֆարյանը, սակայն առիթ չունեցավ ողջագուրվել Պավել Մանուկյանի հետ:

Նշենք, որ այսօր դատարանում, բացի Պավել Մանուկյանից կհարցաքննվի նաեւ Վարուժան Ավետիսյանը: Նրանց հարցաքննելու միջնորդություն ներկայացրել է պաշտպանական կողմը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
41661 դիտում

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել

Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ

Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել

Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել

Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ

Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը

Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում

Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը

Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ

Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ

Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ

Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան

«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը

«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան

Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ

Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է

Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ

Մի´ հետաձգիր ամառը

Բացահայտվել և կասեցվել է հանցավոր հերթական խմբի գործունեությունը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել

10 քաղաքացի «սուր աղիքային վարակ»-ով դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն «Արմենիա Մարիոթ»-ում վերահսկողություն կիրականացնի

Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը. տեսանյութ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Ինչ հարցեր են քննարկել Լավրովն ու Արաղչին. մանրամասներ հանդիպումից

ՀՀ-ի ժողովրդավարությամբ անհանգստացող Կրեմլը վախենում է Դումայի ընտրություններին թողնել մեղմ ընդդիմադիրներին

Սրանով ՀՀ-ում գինեգործության ավանդույթը, Արենիում դրա պատմական դրևսորումները ստանում են միջազգային արձանագրում

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի է ունեցել ընդլայնված կազմով հերթական աշխատանքային խորհրդակցությունը

Իլհամ Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին