Երևան
12 °C
Ազգային անվտանգության ծառայությունը չի հասցնում չեզոքացնել ադրբեջանական հատուկ ծառայությունների գործողությունները, որոնց մինիմում նպատակը ՀՀ քաղաքացիներին հայ-ադրբեջանական խաղաղարար կեղծ պլատֆորմին միացնելն է, մաքսիմումը`Բաքու մշտական բնակության տեղափոխելը:
Մինչ ՀՀ երկու քաղաքացի մի քանի օր առաջ հայտարարում էին, որ իրենք մտադրություն չունեին մեկնել Բաքու կամ միանալ որեւէ պլատֆորմի, տեղեկություն ստացվեց, որ արցախցի երիտասարդ քաղաքացիական ակտիվիստ է միանում նույն այդ պլատֆորմին:
Ինչպես հայտնի է Ադրբեջանը գործում է անցյալ տարի Երեւանից ընտանիքով Բաքու տեղափոխված անձնավորության միջոցով, ով աշխատանքի է անցել ադրբեջանական իշխանական լրատվամիջոցում: Նա հայ-ադրբեջանական խաղաղության պլատֆորմին միանալու պատրվակով ինտերնետային կապ է հաստատում ՀՀ քաղաքացիների հետ, զրուցում պատերազմի, Հայաստանի, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի մասին եւ ձայնագրում կամ տեսագրում իր զրույցը:
Ենթադրվում է, որ զրույցը սկսվում է «ոչ» ասենք պատերազմներին, կոռումպացված իշխանություններին, «այո» ասենք ժողովուրդների միջեւ բարեկամությունն ու խաղաղությունը» եւ նման այլ համամարդկային արժեքների համատեքստում: Հաջող կոնտակտ հաստատելով, խոսակցությունը հասնում է Բաքու տեղափոխվելու դեպքում դրամական եւ այլ նյութական մեծ խոստումների: Այնուհետեւ նշյալ անձնավորությունն ադրբեջանական կայքում հրապարակում է այս կամ այն ՀՀ քաղաքացու հետ իր զրույցից որեւէ հատված, կամ որեւէ այլ իրեղեն ապացույց եւ հայտարարում, որ Հայաստանից եւս մեկը միացավ իրենց պլատֆորմին:
Երեկ արդեն երրորդ դեպքն արձանագրվեց, երբ սույն ծուղակն ընկած ՀՀ քաղաքացին (Արցախում բնակվող ակտիվիստուհին, ով, ըստ որոշ տեղեկությունների, մի քանի ժամ անցկացրել էր ԼՂՀ ԱԱԾ-ում) հրապարակայնորեն հայտարարեց, որ տեղի է ունեցել թյուրիմացություն, ինքը որեւէ պլատֆորմի չի միանում եւ այլն:
Այս թեմայով նախորդ հոդվածում ենթադրել էինք, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն աշխատում են տարբեր երկրներում քաղաքական ապաստան գտած ՀՀ քաղաքացիների հետ: Այսօր արդեն ակնհայտ է, որ թիրախում նաեւ Հայաստանի եւ Արցախի քաղաքացիներն են: Նաեւ գրել էինք, որ Հայաստանի ԱԱԾ-ն նույնպես պետք է աշխատի այդ քաղաքացիների հետ, որպեսզի այս պրոցեսը կանգնեցնի:
Պարզվում է ԱԱԾ-ն իսկապես աշխատում է ՀՀ քաղաքացիների հետ, բայց դա անում է ԿԳԲ-ական հին եւ հարազատ ոճով: Արեւմտյան կրթությամբ, ԱԱԾ երիտասարդ պետը, ըստ երեւույթին դեռ չի հասցրել բարեփոխումներ անել հիմնարկում եւ աշխատանքային նոր, քաղաքակիրթ ոճ մշակել:
Ի՞նչ է անում ԱԱԾ-ն: ԱԱԾ-ն, կարծես թե, ցուցակագրել է բոլոր այն ակտիվ քաղաքացիներին, մշակութային-հասարակական գործիչներին, ովքեր տեսականորեն հնարավոր է միանան հայ-ադրբեջանական խաղաղության պլատֆորմին: Դրանք առաջին հերթին ընդդիմադիր հայացքներով հայտնի մարդիկ են:
Քանի որ ամենասուր ընդդիմադիրները, որոնցից կարելի է նաեւ ծայրահեղ քայլեր սպասել, համակրանք են տածում «Սասնա ծռերի» նկատմամբ, ապա ցուցակի առաջին հորիզոնականում հենց նրանք են`«Սասնա Ծռերին» այս կամ այն կերպ աջակցածները:
Կարծում ենք, հենց այս համատեքստում է օրեր առաջ ԱԱԾ-ն զրույցի կանչվել երգահան Վահան Արծրունուն: Վերջինս ոչ միայն հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով եւ անթաքույց համակրում է «Սասնա Ծռերին», այլեւ ամռանն Ազատության հրապարակում մասնակցում էր Ժիրայր Սեֆիլյանի տարեդարձին նվիրված հեղինակային երգի երեկոյին:
Երեկ հայտնի դարձավ, որ նույն օրերին ԱԱԾ է հրավիրվել քանդակագործ Հարութ Կարապետյանը: Վերջինս, դատելով ֆեյսբուքյան նրա էջից, նույնպես համակրում է «Սասնա Ծռերին»: Ի տարբերություն Վահան Արծրունու, Հարութ Կարապետյանը հրաժարվել է զրույցի բանավոր հրավերից, եւ օրենքով սահմանված կարգով պահանջել է իրեն ծանուցագիր ուղարկել: Դրանից հետո հեռախոսի մյուս ծայրում գտնվողն անցել է հայտնի նավթալինոտ ճնշման ձեւերին. «Արա, դու երեւի չհասկացար որտեղից են զանգում, ԱԱԾ-ից են զանգում, դու կապիկություն ես անում»,- քանդակագործի պատմելով ասել է նա:
21-րդ դարի Հայաստանի կրթված քաղաքացուն այս նախադասությամբ այլեւս չես ահաբեկի: «Դուք պարտավոր եք ինձ հետ հարգանքով խոսել: Ես ոչ մեկի հետ պարտավոր չեմ հանդիպել, առանց ծանուցագրի, այլեւս չզանգահարեք ինձ»,- պատասխանել է քանդակագործն ու անջատել հեռախոսը: Էլ ում է ԱԱԾ-ն հրավիրել զրույցի, ով է վախեցել-գնացել, իսկ ով իրեն գրագետ եւ արժանապատիվ պահել, հայտնի չէ:
ԱԱԾ ցուցակում թերեւս հաջորդն ընդդիմադիր կուսակցությունների անդամներն են, ընդդիմադիր քաղաքացիական ակտիվիստները: Կարծում ենք խոսքն իրականում այնքան էլ մեծ թվով մարդկանց մասին չէ, քանի որ այս դաշտի 50 տոկոսը, եթե ոչ ճնշող մեծամասնությունն ԱԱԾ-ի բոլորովին այլ ցուցակներից են, իսկ «Հիմնադիր խորհրդարանի» անդամների հետ ԱԱԾ-ն առհասարակ որեւէ աշխատանք չի տանի հույսով, որ նրանք կտեղափոխվեն Բաքու`«բացելով իրենց իրական դեմքը»:
Եւ, այնուամենայնիվ, սույն մարտավարությունն արդյունավետ չի թվում: Համենայնդեպս այն ժամանակ, երբ Վահան Արծրունուն հարցաքննում էին, թե ինքն ինչ կապ ունի «Հիմնադիր խորհրդարանի» հետ եւ ինչ միջոցներով է ապրում, արցախցի ակտիվիստը տեսակապով Բաքվի հետ էր խոսում:
Իսկ գուցե արժե Հայաստանի եւ Արցախի բնակչությանն ուղղված կո՞չ տարածել, որտեղ կլինեն կոնկրետ անձանց նկարները եւ Բաքվից նրանց գործունեության նկարագրությունը: Եթե ԱԱԾ-ն պատվից ցած է համարում նման կոչը, որովհետեւ նաեւ իր պատճառով է այդ անձը հայտնվել Բաքվում, դա կարող է անել ՊՆ-ն կամ ոստիկանությունը, կամ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: Որեւէ պետական գերատեսչություն:
Ի վերջո ՀՀ քաղաքացիները պարտավոր չեն դեմքով ճանաչել Բաքվում աշխատանքի տեղավորվածին եւ կարող են զրույցի բռնվել ցանկացածի հետ ցանկացած թեմայով:
Այդ դեպքում առնվազն մարդկանց հեռախոսով ԱԱԾ հրավիրելու ծիծաղելի գործելաոճի կարիքը չի լինի, մինչեւ տեսնենք Գեորգի Կուտոյանի ֆլետչերյան կրթությունն ինչով կարող է օգտակար լինել ժողովրդին եւ պետությանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT