«Ալաշկերտի» նպատակը չեմպիոնությունը պահպանելն է. Աբրահամ Խաշմանյան

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության գործող չեմպիոն «Ալաշկերտը» մարտական է տրամադրված մրցաշրջանի գարնանային հատվածից առաջ: Թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հավաքների հագեցած ծրագիր է նախատեսել ձմեռային դադարի ընթացքում: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մասնագետը նշեց, որ իրենք, բացի առաջնությունում չեմպիոնությունից, այլ բանի մասին չեն մտածում:

««Ալաշկերտի» հիմնական նպատակը միշտ մեկն է՝ պահպանել չեմպիոնի կոչումը»,- ասաց նա:

Մինչեւ արձակուրդի ավարտը 3 հավաք է նախատեսված: Առաջինը եղել է հունվարի 8-23-ը: Խաշմանյանը գոհ է, որովհետեւ ֆուտբոլիստները լավ աշխատանք են կատարել:

«Այն, ինչ մենք պլանավորել էինք, արեցինք այդ ժամանակահատվածում: Կարծում եմ, որ այդ փուլի մեր աշխատանքը արդյունավետ էր»,- ասաց նա:

Այս օրերին «Ալաշկերտը» Թուրքիայում է՝ Բելեկում: Մեկնել է հունվարի 25-ին, երկշաբաթյա հավաք է անցկացնելու: Երեկ՝ փետրվարի 1-ին, ընկերական հանդիպում է ունեցել Ուզբեկստանի չեմպիոն «Լոկոմոտիվի» հետ: Խաղն ավարտվել է 1:1 հաշվով: 2-րդ ստուգողական խաղում «Ալաշկերտը» փետրվարի 4-ին կհանդիպի ղազախական «Կիզիլ-Ժար»-ին: 3-րդ հավաքը նույնպես լինելու է Բելեկում փետրվարի 10-23-ը:

Մինչեւ 2017-18 մրցաշրջանը վերսկսելը Խաշմանյանը պատրաստվում է նաեւ թարմացնել կազմը: Մի շարք ֆուտբոլիստներ հեռացել են, եւ փոխարինող նոր խաղացողներ են պետք:

«Ունեինք ֆուտբոլիստներ, որոնց պայմանագրերի ժամկետներն էին լրացել: Կային նաեւ ֆուտբոլիստներ, որոնց ծառայություններից ինքներս ենք հրաժարվել: 7-8 խաղացող գնացել է: Չեմ կարծում, որ մեծ կորուստներ ունենք, համալրում կլինի, ու ավելի զորեղ կլինենք»,- ասաց նա:

Բարձրագույն խմբի առաջնությունում «Ալաշկերտը» 30 միավորով միանձնյա առաջատարն է: 2-րդ տեղում «Գանձասար-Կապանն» է, որն ունի 24 միավոր: Լավագույն եռյակը եզրափակում է «Բանանցը» (22): Գավաթի խաղարկությունում «Ալաշկերտը» կիսաեզրափակչում է: Այնտեղ մրցակիցը «Բանանցն» է:

Գարնանային հատվածի առաջին հանդիպումը «Ալաշկերտը» անցկացնելու է մարտի 2-ին: 16-րդ տուրի շրջանակներում ուժերը չափելու է «Շիրակի» հետ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3050 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս