Երևան
12 °C
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը այսօր մի քանի ժամ ցուցմունք տվեց:
Նա խայտառակություն որակեց Սեֆիլյանին առաջադրված մեղադրանքը, ասաց, որ գործը շինծու է, խոսեց քաղաքականությունից, Շուշիի բանտում անցկացրած իր օրերից, ինչպես նաեւ կես ժամ նկարագրեց Ժիրայր Սեֆիլյանի անցած ուղին, արցախյան պատերազմի մասին դրվագներ պատմեց`մատնանշելով հրամանատարի հերոսությունները:
Ի սկզբանե Պավել Մանուկյանն ասաց, որ պատասխանելու է միայն պաշտպանության կողմի հարցերին: Մասնավորապես Գեւորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Եգորյանը հարց ուղղեց Պավլիկ Մանուկյանին՝ 2015թ. եւ դրան հաջորդող ժամանակաշրջանում արդյո՞ք իրենց ծավալած գործողությունները նպատակ են ունեցել զանգվածային անկարգություններ նախապատրաստելու, իշխանության ներկայացուցիչներին զենքի գործադրմամբ վնասներ պատճառելուն, սահմանադրական կարգը բռնի ուժով տապալելուն: Մանուկյանն ասաց, որ միտինգը քաղաքապետարանի կողմից թույլատրված է եղել. «Մենք՝ Սեֆիլյանի հետ մեր ողջ երիտասարդությունը, զոհաբերել ենք հայրենիքի ինքնապաշտպանության եւ ժողովրդի համար, ինչպե՞ս թույլ կտայինք զանգվածային անկարգություններ: Այս գործը շինծու է, ուղղակի մենք վաղուց նկատել էինք իշխանության դավաճանական էությունը, կռահել էինք, թե ուր են տանելու: Ահա թե ինչի բերեց, բնականաբար, մեր ոչ մեկի բնակարանից չկարողացան որեւէ բան բացահայտել: Առավոտյան 6-ից ինձ հանել բերել էին, տենց էլ չհասկացա՝ ինչի համար եւ ինչի համար էլ բաց թողեցին, բնականաբար հասարակական ճնչում եղավ, բնականաբար ոչ մի բան չկարողացան հասկանալ, իրենք իրենց արածից ամաչեցին: Հասկանալի է, որ էս իշխանությունները, երբ ինչ ուզում են՝ նկարում են, ոնց ուզում են՝ փոխում են: Այս իշխանությունը պետական դավաճանության քաղաքականություն է վարում: Ասում է՝ մենք ոչ մի տարածք չենք կորցրել ապրիլյան պատերազմում, հետո կանգնեց ասեց՝ 800 հա բան ենք կորցրել 700 չէ: Այդ ժամանակ դուք՝ հարգելի դատարան, ինչի՞ չկանգնեցիք ասացիք՝ դուք պետական դավաճան եք, սրիկա, ինչի համար այդքան երիտասարդների արյան գնով... 160-ից ավել երիտասրադ զոհվեց 200-ն էլ դարձավ խեղանդամ, դա մի՞թե պետական դավաճանություն չէր, ինչի՞ համար պետական տարածք կորցրեցինք»,- պատասխանեց Մանուկյանը:
Հաջորդ հարցը վերաբերում էր իր համախոհների կողմից բռնի կոչեր հնչեցնելուն, թե արդյոք Մանուկյանը տեղյակ եղել է այդպիսի կոչերի մասին: Ազատամարտիկը, սակայն, հարցին հարցով պատասխանեց. նա մասնավորապես հարցրեց, թե ինչպես կարող է ազգի զինվորը բռնություն գործադրել, ասաց, որ իրենք դեմ են բռնությանը: «Ով ձեռք կբարձրացնի իմ հարազատ ժողովրդի վրա՝ անկախ դեմքից, դիրքից զբաղեցրած պաշտոնից, նա մեր ազգի թշնամին է եւ մեր պետության եւ պետականության: Սրանց մեղադրանքների մեջ հնչում է նաեւ այսպիսի բան, թե դուք ինչո՞ւ եք ձեր մարտական ընկերների հետ նստում, բա ո՞ւմ հետ էթամ, Սերժի հետ նստեմ հաց ուտե՞մ, որ ազգիս վերացնում ա: Բա մենք մեր տեսակն ունենք, անդավաճան ծառայում ենք մեր ազգին, ցանկա՜, չցանկա՜, պարոն Չիբուրաշկա»,- Մանուկյանի պատասխանը ընդհատեց նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը եւ կոռեկտության կոչ արեց, իսկ երբ Պավել Մանուկյանը նրան դու-ով դիմեց, դատավորը հորդորեց հարգալից արտահայտվել: «Ձեզ ինչպե՞ս դիմեմ, սիրելիս: Սեֆիլյանի պես մեծությանը ամբաստանյալ ես համարում, ապա այդ դեպքում արդարադատություն եւ դատարան բառը չեմ տեսնում՝ ելենով դրանից ես շատ հարգալից եմ նույնիսկ քո հանդեպ աղջիկս»,- ասաց Մանուկյանը:
«Նախագահող դատավորին դիմում են հարգելի՛ դատարան արտահայտությամբ»,- պարզաբանեց դատավորը, ապա դիմելով Մանուկյանին, ասաց, որ այստեղ քաղաքական հարթակ չէ, այստեղ քաղաքական հարցեր չեն քննարկվում, իսկ ամբաստանյալներին դիմում է ըստ նրանց դատավարական կարգավիճակների:
Եգորյանը հարց հնչեցրեց նաեւ Պավել Մանուկյանի բնակարանում կատարված խուզարկության մասին: Պավել Մանուկյանի ցուցմունքից պարզ դարձավ, որ խուզարկությանը ընթերականեր չեն մասնակցել, նրանք միայն արձանագրության տակ ստորագրելու ժամանակ են եկել: Ինչպես նաեւ պարզվեց, որ խուզարկողները չեն պարզաբանել Պավել Մանուկյանի իրավունքները, մասնավորապես պաշտպան ունենալու մասին: Նա ասաց, որ իրենց բնակարանը խուզարկել են առավոտյան՝ նրանք մոտ 11 հոգի են եղել: Ըստ Մանուկյանի ցուցմունքի՝ ինքը խուզարկության պահին հատուկ հսկողության տակ է վերցված եղել: «Նենց տպավորություն էր, ոնց որ Էրդողանի թիկնապահները ներխուժեին»,- շարունակեց Մանուկյանը:
Նրան հարց ուղղեց նաեւ Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը: Նա հետաքրքրվեց, թե արդյոք Պավել Մանուկյանը տեղեկությո՞ւն ունի՝ Սեֆիլյանը դեռեւս 2014 թվականից սկած անկարգություններ կատարելուն պատրաստ խմբեր հավաքագրե՞լ է: «Ինձ էլ գրել էին առավոտ 6:30-ին ձերբակալել են հանցանքի վայրում: Ես իմ կնոջ հետ սենյակում պառկած էի, ի՞նչ հանցագործ, էդ խոսքերը մեկնաբանելու կարիք դուք տեսնո՞ւմ եք»,- այսպես պատասխանեց ազատամարտիկը:
Ապա վերջինս, պաշտպան Տիգրան Հայրապետյանի խնդրանքով նկարագրեց Սեֆիլյանի անցած ուղին, արցախյան պատերազմի մասին դրվագներ ներկայացրեց դատարանին, խոսեց Շուշիի բանտում իր անցկացարծ օրերի մասին, որը դատավորն ուշադրությամբ լսում էր: Եթե այլ դեպքերում գործի հետ ըստ էության առնչություն չունեցող հարցերը հանվում էին, ապա այս դեպքում դատավորը պաշտպանական կողմի հարցերը չհանեց եւ թույլատրեց Մանուկյանին պատասխանել դրանց: «Ինչպե՞ս կարող են մեղադրել մի մարդու, որը կյանքի 27 տարիները անվարձ նվիրել է հայրենիքին: Ժիրայր Սեֆիլյանն իմ աչքի առաջ է բազմաթիվ անգամ վիրավորվել, ինչպե՞ս կարող են որակել մի մարդու այդպիսի ստոր մեկնաբանությամբ: Ինչպե՞ս կարող են մեղադրել մի մարդու, որը ամեն մի սանտիմետր հողի համար դողում է՝ ինչպես ամեն զինվորի մայր... Մարդակերությունը վերջացրիք, անցաք աստվածակերության, դուք քար եք նետում Արարատի վրա... : Հիմա իմ ոտքերին որ կրակեցին, ինձ պետք չէին դրանք, ձեզ էին պետք: Ես իմ ամբողջ ընտանիքը դրել եմ զոհասեղանին, էլ ի՞նչ եք ուզում դնեմ, ասեք, դնեմ...»: Մանուկյանն ընդգծեց, որ զինված հեղաշրջման փորձի մասին խոսելն անհեթեթություն է:
«Ասում են՝ հեռուստաաշտարակ ենք ցանկացել գրավել, գրավենք՝ ի՞նչ անենք: Սաշիկը, Միշիկը գրավել են, հերիք ա»,- ասաց Մանուկյանը: Թեեւ Մանուկյանը նիստի սկզբում հայտարարեց, որ պատասխանելու է միայն պաշտպանական կողմի հարցերին, սակայն բացառություն արեց, նրան հարցեր ուղղեցին նաեւ մեղադրող դատախազները: Մասնավորպես մեղադրող դատախազ Հակոբ Ենոքյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք ապրիլի 24-ին ցանկացել են փողոց դուրս գալ, որին ի պատասխան Պավել Մանուկյանն ասաց` ամեն օր էլ Հայաստանում ապրիլի 24 է. «Մենք որոշել էինք դուրս գալ ու ի նշան բողոքի՝ մնալ փողոցում»:
Երբ Մանուկյանը վերջացրեց ցուցմունքը, դատավորը կարգադրեց ուղեկցող ոստիկաններին նրան տանել դահլիճից, ինչին ի պատասխան Մանուկյանն ասաց. «Սառցե թագուհու եւ հալից ընկած ասպետի հանդիպու՞մն էր»:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր դատարան էր բերվել նաեւ «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը: Նա, սակայն, դատավորի հարցերին նստած պատասխանելու եւ ամբիոնին չմոտենալու համար հեռացվեց նիստերի դահլիճից: Այպիսով՝ դատավորը կասեցրեց Ավետիսյանի հարցաքննությունը:
Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 9-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ
Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը
«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է
Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ
Մի´ հետաձգիր ամառը
Բացահայտվել և կասեցվել է հանցավոր հերթական խմբի գործունեությունը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ»-ով դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն «Արմենիա Մարիոթ»-ում վերահսկողություն կիրականացնի
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը. տեսանյութ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը
Ինչ հարցեր են քննարկել Լավրովն ու Արաղչին. մանրամասներ հանդիպումից
ՀՀ-ի ժողովրդավարությամբ անհանգստացող Կրեմլը վախենում է Դումայի ընտրություններին թողնել մեղմ ընդդիմադիրներին
Սրանով ՀՀ-ում գինեգործության ավանդույթը, Արենիում դրա պատմական դրևսորումները ստանում են միջազգային արձանագրում
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի է ունեցել ընդլայնված կազմով հերթական աշխատանքային խորհրդակցությունը
Իլհամ Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT