10 տարի առաջ Արցախին միայն օգնել էր պետք, այսօր այն բիզնես-միջավայր է. Վահրամ Բաղդասարյան

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը փետրվարի 3-ին հանդիպել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանի հետ, հայտնում են ՀՀ Ազգային ժողովի լրատվական ծառայությունից:

Հանդիպմանը մասնակցել են ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանն ու ԱՀ էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարար Լեւոն Գրիգորյանը:

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ ԱՀ պետական նախարարը կարեւորել է նման ձեւաչափով հանդիպումները՝ ընդգծելով, որ դրանք տարբեր հարցերի շուրջ արդյունավետ քննարկումներ կազմակերպելու հնարավորություն են տալիս: Արայիկ Հարությունյանը հյուրերին ներկայացրել է Արցախի տնտեսության ներկա իրավիճակն ու առանձնահատուկ շեշտել ՀՆԱ-ի շուրջ 15 տոկոս աճը, ինչը համարվում է ռեկորդային:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ իրենք տպավորված են Արցախի տնտեսության աճի բարձր ցուցանիշներով, ինչը տեսանելի է:

«Եթե տասը տարի առաջ Հայաստանում մտածում էին Արցախին միայն օգնելու մասին, այսօր արդեն Արցախը դիտվում է որպես բիզնես-միջավայր»,- նշել է Վահրամ Բաղդասարյանը:

Արայիկ Հարությունյանը պատասխանել է ՀՀ ԱԺ պատգամավորներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են տնտեսական զարգացմանը, կրթական համակարգին, գյուղատնտեսությանը, զբոսաշրջությանը եւ այլն:

ԱՀ պետնախարարը նշել է, որ առաջիկա տարիներին նախատեսվում է իրականացնել մի շարք ծրագրեր, մասնավորապես գյուղատնտեսության զարգացման, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների, հայրենադարձության խթանման եւ այլ ուղղություններով: Խոսելով աշխատատեղերի մասին` նախարարը նշել է, որ Արցախում գրասենյակային աշխատանքից բացի մնացած այլ բնագավառներում առկա են բազմաթիվ թափուր տեղեր:

Նշենք, որ ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, «Ելք» խմբակցության անդամ Արամ Սարգսյանը, ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբյան Հակոբը, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը եւ Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5317 դիտում

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել