Երևան
12 °C
«Մեդիալաբ» կայքի տնօրեն եւ գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանի եւ նրա երեխայի հասցեին «ֆեյսբուք» սոցիալական ցանցում եւ անձնական նամակագրությամբ սպառնալիքներ հնչեցրած Հայկ Բերման Օհանյանը պաշտպանության նախարարության սպա է, դիպուկահար:
Հիշեցնենք, որ օրեր առաջ վերջինս «Մեդիալաբ»-ի հրապարակած՝ ՊՆ-ին առնչվող ծաղրանկարի տակ հետեւյալ գրառումն էր թողել. «Ձեզ չի՞ թվում, որ չափն անցել եք: Նայեք էն ֆրանսիական բանի օրը չընկնեք»: Արդեն անձնական նամակով Գրիգորյանի ճշտող հարցին ի պատասխան նա նշել է, որ նկատի ունի ֆրանսիական «Շառլի էբդո» պարբերականի հետ տեղի ունեցածը: 2015 թվականի հունվարին երգիծական այդ շաբաթաթերթի դեմ իրականացված հարձակման հետեւանքով 12 մարդ էր զոհվել, եւս 10-ը վիրավորվել էին: Հայկ Բերման Օհանյան անունով օգտատերը անձնական նամակագրությամբ այլ սպառնալիքներ էլ է ուղղել խմբագրին, որոնք բոլորը Գրիգորյանը ներկայացրել է իրավապահներին: Երեկ «Հայկական ժամանակ»-ին հաջողվեց կապ հաստատել Հայկ Բերման Օհանյանի հետ: Նրա հետ հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորեւ:
- Պարոն Օհանյան, ինչո՞ւ եք սպառնացել «Մեդիալաբ» կայքի տնօրենին:
- Ոստիկանությունից բոլոր հարցերի պատասխանները կարող եք ստանալ, որ ոչ մի սպառնալիք չի եղել, դա ընդամենն իր ճիշտ մտածելակերպի բանն ա՝ հետագա գրանտներ շահելու համար, էդքան բան:
- Դուք պաշտպանության նախարարությունո՞ւմ եք աշխատում:
- Ասեցի՝ բոլոր հարցերը ոստիկանությանը:
- Ոստիկանությունն այս փուլում չի կարող ասել՝ դուք ՊՆ-ում եք աշխատո՞ւմ, թե՞ ոչ:
- Բոլոր հարցերը իրենց, հաջողություն:
- Այսինքն՝ պնդում եք, որ չե՞ք սպառնացել խմբագրին:
- Այո, տենց բան չի եղել: Հարց ա եղել անձնական նամակի մեջ՝ դուք ինձ սպառնո՞ւմ եք, պատասխան եղել ա՝ դուք ո՞վ եք, որ ձեզ սպառնամ:
- Դուք ասել եք, որ հակառակորդին այն աշխարհն ուղարկողն եք: Դա ի՞նչ է նշանակում:
- Հայոց բանակի ցանկացած սպա եւ զինվոր հակառակորդին էն աշխարհն ուղարկող ա, եւ եթե ինքն իրան համարում ա հակառակորդ, ուրեմն, իրա գործն ա:
- Դուք այդպիսի քանի՞ հակառակորդ եք այն աշխարհ ուղարկել:
- Դա արդեն ձեր գործը չի, Հայոց բանակիցանկացած սպա այդ գործով զբաղվում ա:
- Այնուամենայնիվ, ձեզ ոստիկանություն հրավիրել, բացատրություն վերցրե՞լ են, թե՞ ոչ:
- Բոլոր հարցերը իրանցից, հաջողություն:

Առաջին հայացքից ոչինչ չասող այս լուսանկարը եւ լատինատառ գրառումը Օհանյանի՝ անձնական նամակով Մարիաննա Գրիգորյանին ուղարկած սպառնալիքներից մեկն է միայն: Գրառումը թարգմանաբար նշանակում ՝ ապրիր այս օրդ, որովհետեւ վաղը կարող է չգալ:

Խմբագրին ուղարկված սպառնալիքներից եւս մեկը

Սա Հայկ Օհանյանի Ինստագրամի էջն է, որը, սակայն մեր զանգից հետո ջնջվեց
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեր հարցին ի պատասխան հայտնեցին, որ սույն դեպքով հետաքննությունը շարունակվում է:
Նյութն արդեն պատրաստ էր հրապարակման, երբ ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ «Մեդիալաբ»-ի տնօրենի հասցեին հնչած սպառնալիքների մասին մամուլի հրապարակումների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում երեկ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանության, առողջության ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը): Նախաքննություն կատարելու համար գործն ուղարկվել ՀՀ Քննչական կոմիտե:
Մարիաննա Գրիգորյանի հասցեին ուղղված սպառնալիքներ հնչեցնելու վերաբերյալ նախօրեին դատապարտող հայտարարություն է տարածել նաեւ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը: «Լրատվամիջոցների դեմ հարձակումները, օրինակ՝ վերջերս «Մեդիալաբի» տնօրենին ուղղված սպառնալիքներն ատելության դրսեւորումներ են ժողովրդավարության համար կենսական մամուլի ազատության դեմ»,- նշված էր դատապարտող հայտարարությունում:
Հարցազրույցը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 7-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իգլեսիասը քննադատել է «Մետլայֆ» մարզադաշտում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակչի տոմսերի արժեքը
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից
Իրանի գերագույն առաջնորդի սպանnւթյունը հնարավոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով. Արաղչի
Փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում որոնում են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը
Տեսախցիկները ֆիքսել են Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպը. տեսանյութ
Մեր ստորաբաժանումները Ռուսաստանում ընդլայնում են այն զգացողությունը, որ այս պատերազմը պետք է ավարտել
Որորների կղզին Սևանում. վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան
Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը
ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել
Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT