Երևան
12 °C
Հունվարի 30-ին հայտնի դարձավ, որ Medialab.am կայքի խմբագրությունը ֆեյսբուք սոցիալական ցանցի մի օգտատիրոջից լուրջ սպառնալիք է ստացել։ Դրա առիթը լրատվամիջոցում օրեր առաջ հրապարակած ծաղրանկարն էր՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից 2017թ. դեկտեմբերին 7 միլիոն դրամի ծաղիկ գնելու ու բանակում կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ։

Սպառնացողն ակնարկել էր, որ Medialab.am-ը կարող է արժանանալ 2015թ. հունվարին ահաբեկչական հարձակման ենթարկված ֆրանսիական «Շառլի Էբդո» պարբերականի ճակատագրին։ Երեկ մենք անդրադարձել էինք, որ մի շարք լրագրողական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որում դատապարտել են Medialab.am-ին ուղղված սպառնալիքը եւ պահանջել են դատախազությունից՝ քրեական գործ հարուցել եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել տեղի ունեցածը լիարժեք քննելու, խմբագրությանը սպառնացողին հայտնաբերելու։ Այսօր հայտնի դարձավ, որ այս կոչից հետո նույնպես եղել են սպառնալիքներ, այս անգամ արդեն սպառնացել են կայքի խմբագիր Մարիաննա Գրիգորյանի ընտանիքի անդամներին: Մեր հարցերին պատասխանեց Մարիաննա Գրիգորյանը։
- Տիկին Գրիգորյան, ճի՞շտ է, որ լրագրողական կազմակերպությունների երեկվա հայտարարությունից հետո նորից սպառնացել են ձեզ։
- Սպառնալիքները մինչեւ երեկ շարունակվել են նամակագրության տեսքով, եւ այսօր ես ոստիկանությունում եմ եղել, նյութեր են նախապատրաստում։
- Իսկ նույն Hayk Berman Ohanyan անունով օգտատե՞րն է ձեզ սպառնացել, ով անցած դեպքում էր սպառնացել։
- Այո, նույն մարդն էր, այսինքն՝ այդ հրապարակումներից հետո ինքը շարունակում էր իր սպառնալիքները։
- Նոր ծաղրանկարներ այդ դեպքից հետո չե՞ք հրապարակել, որը կարող էր նոր առիթ դառնալ սպառնալիքի։
- Ոչ, նման բան չի եղել, ուղղակի այդ նույն մարդը շարունակել է նամակները։
- Այսինքն՝ այս սպառնալիքները Վիգեն Սարգսյանի վերաբերյալ հրապարակված ծաղրանկարի համա՞ր է։
- Այո, ամեն ինչ սկսվել է այդ ծաղրանկարից։
- Իսկ ոստիկանությունում ի՞նչ են ասել ձեզ։
- Հարցաքննության եմ գնացել, եւ իրենք նյութեր են պատրաստում գործին ընթացք տալու համար։
- Ճի՞շտ է, որ նա սպառնացել է նաեւ ձեր ընտանիքի անդամներին։
- Ակնարկներ եղել են, այո, փոքր աղջկաս անվան շուրջ։
- Ինչպիսի՞ ակնարկներ են եղել։
- Խոսակցության մեջ նշվում է այն մասին, որ այսօր ապրի, վաղը կարող է չլինի, ժամերդ գնում են, եւ դրանից հետո աղջկաս մասին է խոսակցություն գնում, դա ինքնաբերաբար կապվում է մեկը մյուսի հետ։
- Իսկ ինչքանո՞վ եք ռեալ համարում այդ սպառնալիքները։
- Ես կարծում եմ, որ իրավապահ մարմինները պետք է զբաղվեն, որպեսզի հասկանանք՝ ինչքանով է ռեալ եւ արժե արդյո՞ք մտահոգվել, թե՞ ոչ։ Բայց, այնուամենայնիվ, բացարձակ անընդունելի է, երբ լրատվամիջոցին սպառնում են եւ խոստանում են հաշվեհարդար տեսնել, որովհետեւ ինչքան էլ քեզ դուր չգա հրապարակումը կամ քո մտածածը չլինի, պատկերացրածը չլինի, անընդունելի է այդ մոտեցումը։
- Մինչ այժմ այս ոլորտում լինելով, սպառնալիքներ եղե՞լ են էլի։
- Սպառնալիքներ եղել են, նույնիսկ իմ մեքենան կոտրել են, ծաղրանկարներ են տարել 2016 թ․ օգոստոսին, բայց սա առաջին անգամ է, երբ արդեն անձնական նամակներով են այդ սպառնալիքները հնչում եւ հաշվեհարդարի խոստումներ են տալիս անընդհատ։
- Իսկ բացի նամակներից, այլ քայլեր չե՞ն եղել։
- Չէ, չկա դեռ, միայն նամակներով է եղել այս քանի օրվա մեջ սպառնալիքները։
Նիկոլայ Ավետիսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT