Երևան
12 °C
Այսօր տեղեկացրել ենք, որ գիշերը կոտրել են «Medialab.am» կայքի խմբագիր Մարիաննա Գրիգորյանի ավտոմեքենայի ապակին եւ մեքենայից գողացել ծաղրանկարները, որոնք երեկ ցուցադրվել էին Մաշտոցի պողոտայում կազմակերպված «Չ'Արգելված» քաղաքական ծաղրանկարների ցուցահանդեսում, նախորդ օրերին էլ Գյումրիում ու Վանաձորում: Ընդհանուր առմամբ, գողացել են 107 ծաղրանկար:
Մեզ հետ զրույցում Մարիաննա Գրիգորյանն ասաց, որ ոստիկանություն դիմել է, հետաքննիչ ու փորձագետ են եկել, մատնահետքեր վերցրել, պարզվել է՝ հետքեր չկան: «Ոստիկանությունն աշխատում է, բայց արդյունք կունենա թե՝ ոչ, դա է հարցը»,- նշեց նա:
Հարցին, թե իր կարծիքով ի՞նչ նպատակ են ունեցել ծաղրանկարները գողացող անձինք՝ Մարիաննա Գրիգորյանը պատասխանեց, որ ինքը չի կարողանում հասկանալ, թե ինչ նպատակ է պետք ունենալ նման անշրջահայաց քայլ ձեռնարկելու համար:
«Անշրջահայաց, որովհետեւ դրանք օրիգինալ կտավներ չեն, որ գողանան եւ դրանով հարցը փակվի: Դրանք կան համակարգիչների մեջ, կայքում»,- ընդգծեց կայքի խմբագիրը՝ հավելելով, որ եթե նպատակը վախեցնելն է, այդ քայլը չի կարող արդյունք ունենալ:
Գրիգորյանը նշեց, որ երեկ որոշել էին ավարտել ցուցահանդեսները, բայց հիմա մտածում են՝ միգուցե արժե շարունակել դրանք:
«Medialab.am»-ի խմբագիրը չի կարողանում հասկանալ, թե ով կարող է նման քայլի գնալ: «Կասկածյալներ չունեմ մտքումս, որովհետեւ իշխանության գրեթե բոլոր ներկայացուցիչներին եւ, ընդհանրապես, քաղաքական այն գործիչներին, որոնք այս կամ այն կերպ աչքի են ընկել՝ մենք անդրադառնում ենք, բացառություններ չկան մեզ համար»,- շարունակեց Մարիաննա Գրիգորյանը:
Մեր հարցին՝ մինչ այդ եղե՞լ են այլ ճնշումներ, զգուշացումներ, կայքի խմբագիրը պատասխանեց. «Այո, եղել են զգուշացումներ: Մեր ծաղրանկարիչներից մեկն ուղղակի աշխատանքից դուրս եկավ, որովհետեւ թեեւ նա երկրից դուրս էր բնակվում, բայց ուներ մայր, ում այստեղ անընդհատ անհանգստացրել են, եկել, հետաքրքրվել են ծաղրանկարիչներից: Ի վերջո, ճնշումների հետ կապված նա աշխատանքից դուրս եկավ»,- ասաց Գրիգորյանը՝ նշելով, որ խոսքը ծաղրանկարիչ Տիգրան Վարդիկյանի մասին է:
Գրիգորյանն ընդգծեց, որ բացի դրանից համացանցում տարածված կամ կայքում տեղադրված ծաղրանկարների տակ մեկնաբանություններ, ֆիզիկական հաշվեհարդարի կոչեր են եղել:
Ի դեպ, երեկ էլ, ըստ Գրիգորյանի, իրենց հավանաբար հետեւել են, որովհետեւ առանց դրա դժվար իմացվեր, որ մեքենայում ծաղրանկարներ կան:
Նշենք, որ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տեղի ունեցածի վերաբերյալ հայտարարություն է տարածել՝ ոստիկանությանը կոչ անելով անհապաղ եւ ամբողջությամբ քննել եւ բացահայտել այս հարձակումը, հակառակ դեպքում իրենք իրենց իրավունք կվերապահեն հավատալու, որ այս հանցագործությունը կատարվել է ոստիկանության անմիջական աջակցությամբ եւ մասնակցությամբ:
«Այս ստոր արարքն ահաբեկչական ոտնձգություն է Հայաստանում արտահայտման ազատության նկատմամբ և խոսում է սեփական իշխանության նկատմամբ այս իշխանությունների բացարձակ անապահովության մասին
Ինչպես ճշմարտացիորեն նշված էր միջոցառման նկարագրության մեջ ցուցահանդեսը կոչվում էր «Չ՛Արգելված», որովհետև կա դեկլարատիվ ազատություն, իսկ իրականում՝ համատարած վախի մթնոլորտում, երկարատև փնտրտուքից հետո էլ Մեդիալաբը չկարողացավ որևէ տարածք վարձակալել ցուցահանդեսի համար: «Կենդանի», որովհետեւ սա Մեդիալաբի կենդանության վկայությունն է, անտարբերության դեմ պայքարի իր ձևը, ու այդ պայքարին աջակցող քաղաքացին է, որ պետք է կենդանի հենարան լիներ այն ծաղրանկարների համար, որոնց պատճառով անցած ամիսներին, պարբերաբար, փորձում էին տարբեր օղակներով Մեդիալաբի վրա ճնշումներ գործադրել»,- ասվում է հայտարարությունում:
Հ.Գ. ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեր հարցին ի պատասխան հայտնեցին, որ Մարիանն Գրիգորյանի մեքենայից կատարված գողության վերաբերյալ ահազանգ ստացել են, հետաքննություն է ընթանում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT