Անավարտ մնացած երկու ֆիլմի կտրամադրվի լրացուցիչ ֆինանսական աջակցություն. Միրզախանյան

Ազգային կինոկենտրոնի խորհրդի նախագահ Շուշանիկ Միրզախանյանի վստահեցմամբ՝ կինոոլորտի համար 2018 թվականը նշանակալի է լինելու: «Հայկական Ժամանակը»-ը Միրզախանյանից հետաքրքրվել է 2018 թվականին պետական աջակցությամբ արտադրություն մտած ֆիլմերի եւ մի շարք այլ հարցերի մասին: Շուշանիկ Միրզախանյանի հետ հացազրույցը՝ ստորեւ: 

- Տիկին Միրզախանյան, մինչ 2017 թվականի վերջը, Կինոկենտրոնի Գեղարվեստական նոր խորհրդի կազմը քննարկում էր անավարտ ֆիլմերի ճակատագիրը: Ի՞նչ աշխատանքներ եք սկսել իրականացնել այս տարի անավարտ մնացած ֆիլմերի հետ կապված:

- Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենի պաշտոնը ստանձնելուց հետո, ի թիվ այլ գործերի սկսեցինք աշխատել նաև նախորդ տարիներից անավարտ մնացած ֆիլմերի ուղղությամբ, քանի որ անհրաժեշտ էր որոշել դրանց հետագա ճակատագիրը։ Նախորդ տարիներից անավարտ են մնացել Ռուբեն Գևորգյանցի «Մայիսյան երկու շաբաթ»-ը, Հովհաննես Գալստյանի «Մետամորֆոզները»-ը, եւ այլն: Երբ արդեն պատկերը դարձավ տեսանելի, որոշեցինք ձևավորել նոր Գեղարվեստական խորհուրդ, որն էլ քննարկեց նախորդ տարիներից անավարտ մնացած ֆիլմերի ճակատագիրը։ Գեղխորհրդի անդամները ուսումնասիրեցին իրավիճակը՝ մեկ առ մեկ անդրադաձան բոլոր ֆիլմերին եւ քվեարկության միջոցով որոշվեց անավարտ մնացած կինոնախագծերից երկուսը՝ Միքայել Դովլաթյանի «Սողանքը» և Արամ Շահբազյանի «Չնչիկը» ավարտին հասցնելու համար պետության կողմից լրացուցիչ ֆինանսական աջակցություն տրամադրել։

- Ինչո՞ւ որոշվեց, որ հենց այդ երկու ֆիլմերը պետք է ավարտին հասցվեն:

- Իրականում շատ կարևոր է ֆիլմերում պահպանել ազգայինը, որը համամարդկային արժեք ունի, և մանավանդ լավ է, երբ դրանք արժևորվում են միջազգային կինոփառատոներում, դառնում են եկամտաբեր՝ մտնելով տեղական եւ արտասահմանյան կինովարձույթ։ Այս դեպքում երկու ֆիլմերն էլ իդեալական տարբերակ են, եւ հուսով եմ, որ մեր գեղխորհուրդը հետագայում էլ կաշխատի հենց այս սկզբունքով։ «Չնչիկ» ֆիլմի հիմքում իրական մի դեպք է, որը պատահել է Հայաստանի գյուղերից մեկում: Երիտասարդ աղջկա հայրը սպանել էր իր դստերը, որը համարձակվել էր առանց օրինական ամուսնանալու հղիանալ: Վախենալով, որ իր ընտանիքը կարող է ադաթով ապրող համագյուղացիների մոտ ծիծաղի արժանանալ, ընտանիքի հայրը գերադասել էր առանց ավելորդ աղմուկի «ջնջել» իր դստեր հետքը: Իսկ «Սողանքը» գրավիչ արտաքինով 40-ամյա երիտասարդի մասին է, որը ցանկանում է ընտանիք կազմել հետաքրքիր ու հմայիչ կնոջ հետ, ցանկալի է օտար լեզվի իմացությամբ: Թերթին տրված հայտարարությունն էլ հանդիսանում է այն անկյունաքարը, որի շուրջը զարգանում է «Սողանք» ֆիլմի սյուժեն:  

 - Որո՞նք են այն նոր ֆիլմերը, որ առաջիկայում ֆինանսավորում են ստանալու կինոկենտրոնի կողմից: 

- Կարող եմ ասել, որ այս պահին պետական աջակցություն ստանալու 40-ից ավելի հայտեր ունենք, որոնց մի մասը նախորդ տարիներից են մնացել՝ ոչ ամբողջական լինելու պատճառով։ Կան այնպիսի ֆիլմեր, որոնք պետք է ավարտվեին 2017 թվականին, սակայն տարբեր պատճառներով չեն ավարտվել։ Բացի այդ, կան նաև 2017–ից սկսված ֆիլմեր, որոնք անցողիկ են, այսինքն՝ կշարունակվեն ու կավարտվեն 2018-ին։ 2018 թվականին ֆինանսավորվելիք ֆիլմերի մասով, կարող եմ ասել, որ առաջին հերթին կֆինանսավորվեն շարունակվող (անցողիկ) ֆիլմերը։ Եվ, իհարկե, 2018-ին պետական աջակցություն ստացող ֆիլմերի ցանկը կլրացվի նոր կինոնախգծերով։ 2018 թվականին պետական աջակցություն ստացած ֆիլմերի հաստատված ցանկը մոտ ապագայում կտեղադրվի Ազգային կինոկենտրոնի պաշտոնական կայքում:

- Տարեկան որքա՞ն գումար է տրամադրում պետությունը ազգային կինոյի աջակցության համար: 

- 2018 թվականի պետական աջակցության գումարները հետևյալն են՝ խաղարկային կինոնկարների արտադրություն`  274 միլիոն 440 հազար դրամ (569 հազար 378 դոլար): Մուլտիպլիկացիոն կինոնկարների արտադրություն`56 միլիոն 193 հազար դրամ (116 հազար 583 դոլար): «Կինո-ֆոտո-ֆոնո հավաքածուի պահպանման ծառայություններ»-ի ծրագիր`2 միլիոն 684 հազար դրամ (5 հազար 569 դոլար):

- Կոնկրետ ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու Ազգային կինոկենտրոնի գործունեության եւ առհասարակ՝ հայ կինոյի զարգացման համար:

- Եթե հիշում եք, դեռևս 2016-ի տարվերջին նախարար Արմեն Ամիրյանը հայտարարեց կինոոլորտի գլոբալ բարեփոխումների մասին։ Ներկայումս մշակվում է կինոյի հայեցակարգն ու ռազմավարությունը, ինչի արդյունքում էլ սպասվում են կառուցվածքային փոփոխություններ ու գլոբալ բարեփոխումներ։ Այս ամենը դեռ չի ավարտվել, ընթացքի մեջ է։ Ուզում եմ ասել, որ բարեփոխումների ընթացքը չի խանգարում կինոկենտրոնի աշխատանքներին, մասնավորապես, արտաքին քաղաքականության հատվածում գրանցվել են շոշափելի ձեռքբերումներ։ 2017 թ․սեպտեմբերի 25-ին՝ Երևանում, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Իրանի «Ֆարաբի» կինոհիմնադրամի (այս հիմնադրամը Իրանի ամենամեծ պետական կինոֆոնդն է) միջև կնքվեց կինեմատոգրաֆիայի բնագավառում համագործակցության համաձայնագիրը:

Համաձայնագիրն ունի գործակցության բազմազան ուղղություններ, այդ թվում՝ կինոարտադրության հատվածում ՝ սկսած սցենարի զարգացումից մինչև հետարտադրական փուլ, կրթական ծրագրերի իրականացում երկու երկրներում, հայ-իրանական կինոշուկայի ձևավորում, ֆիլմերի տարածում, երկու երկրներում կինոյի օրերի կազմակերպում և  այլն: 2018 թվականի համար արդեն պատրաստ են մի քանի կինոծրագրեր, որոնք իրականցվելու են հանրապետության տարբեր մարզերում, այդ թվում՝ Գորիսում, Ստեփանակերտում։

Աղունիկ Հավհաննիսյան 

Հարցազրույցը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 16-ի համարում:         

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7078 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի