Սամվել Ալեքսանյանը կհրավիրվի դպրոց՝ բիզնես-ծրագրով դասավանդելու

Հայաստանի կառավարությունն, ինչպես հայտնի է, որոշել է դպրոցականներից ապագա բիզնեսմեններ կերտել: Այդ նպատակի համար այս տարվա սեպտեմբերից սկսած բազմաթիվ հիմնական դպրոցներում ներդրվեց ձեռնարկատիրական կրթության փորձնական ծրագիր:

Այսօրվա դրությամբ, ըստ պաշտոնական տվյալների, 1274 դպրոցի մեկական 2-րդ եւ 3-րդ դասարաններում «Տեխնոլոգիա» առարկայի ուսուցումը ներառում է ձեռնարկատիրական տարրեր: Խոսքն, ընդհանուր առմամբ, 62 հազար 900 աշակերտի մասին է: Ծրագիրն իրականացվում է «Պատանեկան նվաճումներ» կազմակերպության աջակցությամբ:

Ի սկզբանե, երբ ձեռնարկատիրական կրթության ծրագիրը նոր էր ներդրվում, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, մասնավորապես հայտարարել էր. «Եթե ծրագիրը հաջողի, դպրոցներում կունենանք բիզնես մտածողություն եւ սոցիալական պատասխանատվություն կրող աշակերտներ»:

Երեկ, երբ նախարարն այցելել էր Կոտայքի մարզի Արգել համայնքի դպրոցում կազմակերպված «Տեխնոլոգիայի» բաց դասին, երկրորդ դասարանցի փոքրիկների մոտ սոցիալական պատասխանատվության բաղադրիչը արտահայտված չէր: Առայժմ նրանք սովորել էին տարբերել ստեղծած բարիքը ծառայությունից: Քննարկեցին ձեռներեցին բնորոշ հատկանիշները, ներկայացվեց, որ Ամանորին ընդառաջ երեխաները պատրաստել են տոնին հատուկ տարբեր առարկաներ, իհարկե, ուսուցչի եւ ծնողների օգնությամբ, եւ տոնավաճառ կազմակերպել՝ 8 հազար դրամի հասույթ ստանալով:

Երեխաներն ասում էին, թե կցանկանային ձեռնարկատիրությամբ զբաղվել, որ սոված չմնան, որ ավտոմեքենա գնեն եւ այլն: Նախարար Լեւոն Մկրտչյանին, հիշեցնելով իր նախորդ հայտարարությունը, հարցրինք՝ իսկ ինչ կլինի, եթե ծրագիրը չհաջողվի, ի վերջո կունենանք փողը նպատակ դարձնող սերո՞ւնդ:

«Չեմ կարծում, թե չի հաջողվի, որովհետեւ եթե չհաջողվի, պիտի հասկանանք՝ ինչն է խնդիրը: Եթե ծրագիրը յոթ տարեկանների համար ծանր լինի, կներդնենք երրորդ դասարանից: Բայց, կարծես թե, ստացվում է: Այստեղ շատ կարեւոր է ուսուցչի պատրաստվածության աստիճանը, այն թե ուսուցիչն ինչպես կուղղորդի, որովհետեւ այս երեխաները դպրոց են գալիս իրենց ընտանեկան դաստիարակությամբ, իրենց ընտանեկան արժեքներով: Մեկի համար, տեսեք, մեքենան է շատ կարեւոր, մյուսի համար՝ մեկ այլ բան: Բայց եթե հանկարծ ձեր ասած մտահոգությունն արդարանա, ծրագիրը պետք է փակենք»,- պատասխանեց նախարարը:

Բաց դասի ժամանակ նա աշակերտներին տարբեր հարցեր էր տալիս այն մասին, թե ինչպես կվարվեն իրենց վաստակած փողի հետ՝ ակնհայտորեն ցանկանալով ի պատասխան լսել կարիքավորին օգնելու պատրաստակամության մասին: Առանց ուղիղ հարցի այդ պատասխանը չհնչեց: Անդրադառնալով այս մասին մեր դիտարկմանը՝ նախարարը պատասխանեց. «Այո, դա անպայման պիտի լինի ծրագրի խնդիրներից մեկը: Սոցիալական պատասխանատվության պահը այստեղ պետք է կտրուկ ավելացվի»:

Ի դեպ, ձեռնարկատիրական կրթության ծրագրի թեմայով արդեն կարելի է կատակներ լսել, թե հնարավո՞ր է դպրոցներում բիզնես ծրագրով դասավանդելու համար հրավիրվի ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Մանավանդ, որ նա վերջերս պատրաստակամություն էր հայտնել ցանկացողների համար բիզնես-դասեր կազմակերպել: Երբ այդ հարցը փոխանցեցինք նախարարին, նա ինքն էլ նույն ոճով պատասխանեց. «Անպայման կհրավիրենք: Սիրով: Ընդ որում՝ ավագ դպրոցում»:

Մի շարք ավագ դպրոցների 10-րդ եւ 11-րդ դասարաններում, դարձյալ,  «Պատանեկան նվաճումներ» կազմակերպության աջակցությամբ, դասավանդվում է կիրառական տնտեսագիտություն առարկա: Այս դասերին պարբերաբար հրավիրվում են բիզնեսի ներկայացուցիչներ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5277 դիտում

Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն

Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ

Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ

Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները

Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան

ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում