Երևան
12 °C
Քրեական հեղինակություն համարվող Ալավերդցի Վահագնը, որը իր պաշտպանի բնորոշմամբ բարեգործ է եւ բարերար, տարիներ առաջ «թալանել» է իր բարեկամին:
Այս մասին բարձրաձայնվում է այսօր միայն, այն բանից հետո, երբ Վահագն Աբգարյանը հայտնվել է մեղադրյալի կարգավիճակով՝ ՔԿՀ-ում: Չնայած նրա՝ անազատության մեջ գտնվելու հանգամանքին, Ալավերդի քաղաքում այնուամենայնիվ վախի մթնոլորտը դեռ շարունակվում է: Նրանից տուժած բարեկամը վախենում է իր անվտանգության համար, իսկ մեզ ստորեւ ներկայացվող դեպքի մասին պատմած նրա ընկերուհին հասկանալի պատճառներով նույնպես չցանկացավ ներկայանալ:
Նա մեր զրույցում պատմեց, որ տուժած բարեկամը խանութ է աշխատեցնում, եւ 2014 թվականին Վահագն Աբգարյանը վարկ մուծելու պատրվակով բարեկամից 3800 դոլար է խնդրել՝ կես ժամից վերադարձնելու պայմանով: Կես ժամը, սակայն, դարձել է 4 տարի:
Բարեկամն առ այսօր պահանջում է իրենից «թալանված» գումարը, ավելին. հույս է փայփայում, որ իր եւ Վահագն Աբգարյանի «աջ ձեռքը» համարվող Արկոյի (Արթուր Մնացականյան) հեռախոսային խոսակցությունները եւս գաղտնալսած կլինեն: Ինչպես տեղեկացրել ենք, Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանության գործով նոր կատարված բացահայտումներն ու Վահագն Աբգարյանի եւ նրա թիմակիցների կալանավորումը ԱԱԾ գաղտնալսումների արդյունք է:
«Ալավերդցի Վահագը ոչ թե բարերար է, այլ՝ թալանչի ու բարեկամապիղծ: Նա իր հարազատ բարեկամին է թալանել մի քանի հազար դոլար եւ այդ թալանած գումարով բարերարություն արել, մոր գրած գրքի հրատարակությունն ու շնորհանդեսը կազմակերպել»,- խնդրի մասին բարձրաձայնեց բարեկամի ընկերուհին: Վահագն Աբգարյանի մայրը՝ Անահիտ Գեւորգյանը «Լոռի, իմ սեր, իմ թախիծ» գրքի հեղինակն է. մեր զրուցակցի պնդմամբ, այդ գրքի շնորհանդեսը կազմակերպվել է հենց այդ «թալանված» գումարով այսինքն դեպքից երկու օր հետո՝ 2014թ. սեպտեմբերի 17-ին: Տուժած կինը մի քանի անգամ դիմել է Վահագնի մորը՝ խնդրելով վերադարձնել իր գումարը, ի պատասխան Անահիտ Գեւորգյանն ասել է՝ «լավ ես կխոսեմ Վահագի հետ, բայց դա միայն իր որոշելու հարցը չէ, նա պետք է տղաների հետ խորհրդակցի, նա միայնակ չի»: Այդպես էլ, սակայն, գումարը չեն վերադարձրել: Բարեկամը չի նահանջել եւ կրկին այցելել է Վահագն Աբգարյանի բնակարան եւ կրկին նրա մորից խնդրել թալանված գումարը, սակայն մայրն այս անգամ էլ մեկ այլ «ցնցող» պատասխանել է տվել, նա ասել է, որ Վահագնը շատ հզոր ծանոթներ, բարեկամներ ունի եւ ցույց է տվել իր գրքի շնորհանդեսից տեսագրության մի հատված, ասելով տես՝ Վահագնը ինչ պաշտոնյաների հետ է շփվում, եթե դու փորձես բողոքել, Վահագը քեզ կոչնչացնի:
Ընկերուհու պնդմամբ՝ կնոջը պարբերաբար վախեցրել են, սպառնացել Վահագն Աբգարյանի «աջ ձեռքը» համարվող Արկո մականունով հայտնի Արթուր Մնացականյանի միջոցով: Մեր զրուցակցի խոսքով, երբ վերջերս էլ բարեկամը զանգահարել է մորը եւ ասել, որ գնում է ոստիկանություն՝ բողոքելու, կես ժամ անց իր խանութի մոտ է հայտնվել Վահագն Աբգարյանի մեքենան, որի մեջ եղել են Վահագն Աբգարյանը եւ Արկոն: Վահագն Աբգարյանը, սակայն, մեքենայից չի իջել, խանութ է մտել Արկոն եւ սպառնացել կնոջը թուղթ վերցնել եւ գրել, որ ինքը Վահագն Աբգարյանից պարտք ու պահանջ, բողոք չունի: «Արկոն զենքը կողքից կախած մտել է այդ կնոջ խանութ եւ ստիպել, որ թղթի վրա գրի, որ նա պարտք ու պահանջ չունի...Ընկերուհիս նրանցից վախենում էր, որովհետեւ լսել էր, որ նրանց մոտ միշտ զենք կա, վախենում էր իր ու իր ընտանիքի համար: Արկոյի միջոցով զանգում էին, վախեցնում, որ եթե բողոքես քո հարազատներից, երեխայից այդ գումարը մենք կրկնակի կտանենք»,- ասաց նա: Չնայած նրան, որ բարեկամը ստորագրել է թղթի տակ, այնուամենայնիվ մի քանի անգամ՝ մինչեւ 2017-ի ամառը, զանգահարել է Արկոյին եւ պահանջել իրենից թալանված գումարը, նա էլ սպառնացել է. «բախտդ փորձի, բողոքի»: Մեր հարցին, թե Վահագն Աբգարյանի մայրը չի՞ փորձել գումարը վերադարձնել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մայրը չի փորձել գումարը վերադարձնել, մայրը իր տղայի կեղտոտ գործերին տեղյակ էր ու ինքը պաշտպանում էր: Ասեց՝ իմ տղայի գործն էլ էդ ա, ինքը մենակ չի, պիտի տղաների խմբի հետ խորհրդակցի, հետո որոշեն՝ վերադարձնեն, թե չէ: Բարեկամի հույսն այժմ ԱԱԾ- ն է. «Եթե ԱԱԾ-ն գաղտնալսել է Արկոյին, ապա այդ խոսակցություններն էլ գաղտնալսած կլինի»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
Մեզ հաջողվեց գտնել Անահիտ Գեւորգյանի գրքի շնորհանդեսի տեսագրությունը, որ արել է «Սիվիլնեթը»: Տեսագրության ուսումնասիրությամբ պարզվեց, որ բարեկամին սպառնացած «ազդեցիկ» մարդկանցից երկուսը, ոչ ավել, ոչ պակաս՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբայր Կարեն Գասպարյանն ու եւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եղբայրը՝ ոստիկանության Գուգարքի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Էրիկ Շարմազանովն են: Մամուլում գրվել է, որ Կարեն Գասպարյանը եւ Վահագն Աբգարյանը մտերիմներ են, ինչը, սակայն, մեր զրույցում Կարեն Գասպարյանը «սուտ» էր որակել: Այս դեպքում անհասկանալի է, թե ինչպես է ՀՀ ոստիկանապետի եղբայրը հայտնվել Վահագն Աբգարյանի կողմից հովանավորված մոր՝ Անահիտ Գեւորգյանի շնորհանդեսին եւ առաջին շարքում պատվավոր տեղ զբաղեցրել:
Հիշեցնենք, որ Վահագն Աբգարյանը մեղադրվում է հանցավոր համագործակցություն ստեղծելու եւ ղեկավարելու, Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու, Ռոմիկ Մոսինյանի սպանությունը նախապատրաստելու մեջ: Եթե հաստատվի Վահագն Աբգարյանի կողմից խարդախության եւ սպառնալիքի փաստը, ապա նրան նոր մեղադրանքներն են սպասվում:
Առաջիկայում կներկայացնենք նաեւ Վահագն Աբգարյանի մոր՝ Անահիտ Գեւորգյանի հետ հարցազրույցը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT