Երևան
12 °C
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի (ԵՀՄՖ) նախագահությունն արձագանքում է ՀՀ արդարադատության համակարգի աղաղակող խախտումներին, եւ մասնավորապես, վերջին տարվա ընթացքում քաղաքական մի շարք հայտնի գործիչների նկատմամբ կիրառվող ռեպրեսիաների հարցին: Ակնհայտ է, որ քաղբանտարկյալներ ունեցող երկիրն ընկալվում է որպես բռնապետություն: Այս մասին ասված է ԵՀՄՖ-ի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Դեռեւս հանգուցալուծման է սպասում ազգային հերոսներ՝ Արցախյան պատերազմի ազատամարտիկներ ու Արցախի ազատագրման հարցում անգնահատելի ծառայություններ մատուցած մի շարք անձանց՝ հատկապես Ժիրայր Սեֆիլյանի, Սամվել Բաբայանի եւ այլոց նկատմամբ կիրառվող բացառիկ անօրինականությունները:
Վերջին տարիներին դատաիրավական համակարգի կողմից ՀՀ քաղաքացիների նկատմամբ ցինիզմն ու արհամարհանքը բացահայտ դրսեւորում է ստացել, որի վառ ապացույցներից մեկն էլ ՀՀ քաղաքացիների իրավական պաշտպանության փորձ անող փաստաբանական ինստիտուտի իրավունքների կրճատումն է բռնապետ Սերժ Սարգսյանի կամայականությունները սպասարկող քաղաքական հորջորջված մեծամասնության կողմից՝ արդեն օրենքի տեսքով:
«Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ դատախազի կողմից տրված գնահատականն առաջադրված մեղադրանքներին եւ միջնորդությունը՝ նրան 11 տարվա ազատազրկման դատապարտելու մասին, խոսում է բռնապետության ներսում համատարած օրինախախտության եւ անպատժելիության մասին: Նույն գործելոճն է կիրառվում նաեւ մի շարք ակտիվիստների, այդ թվում նաեւ Գեւորգ Սաֆարյանի, Շանթ Հարությունյանի եւ մնացած քաղբանտարկյալների հանդեպ:
ԵՀՄՖ նախագահությունը համոզված է, որ Արցախյան ազատամարտի հաղթանակին մեծ վաստակ ունեցող եւ արդարության համար պայքարող հայորդիներին արհեստածին մեղադրանքներով բանտարկելն ապացուցում է մոտ ապագայում բռնապետի կողմից ազատագրված տարածքները վերադարձնելու դավաճանական մտադրությունը, որի մասին բազմիցս խոսել են բանակում չծառայած Հանրապետական կուսակցության դեղնակտուց ներկայացուցիչները եւ բռնապետն անձամբ:
ԵՀՄՖ-ը լրջության կոչ է անում ՀՀ նախագահին՝ պահանջով դադարեցնել հատկապես Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ սանձարձակությունները: Եթե սթափության մեր կոչը Սերժ Սարգսյանն անտեսի, ապա ստիպված ենք լինելու ոտքի հանել միջազգային հանրությանը, եւ քաղբանտարկյալների ու ամենակարեւորը՝ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպանության հարցով, դիմելու ենք միջազգային կառույցներին:
Ցավում ենք, որ ազերիների ու թուրքերի սանձարձակությունների դեմ պայքարից մեր ուշադրությունը շեղվելու է դեպի հայրենի երկրի նախագահի կողմից իրականացվող անօրինականությունները եւ մեր հետեւողական պայքարը Հայ դատի խնդիրների շուրջ, ցավոք, թուլանալու է: Սակայն ակնհայտ է, որ բռնապետության ուղին բռնած իշխանություններից հարկավոր է երկիրը մեկ օր շուտ ազատել: Հուսանք, որ Սերժ Սարգսյանը կըմբռնի ասվածը եւ կընկալի հետեւանքները, որոնց ողջ պատասխանատվությունը կրելու են այսօրվա գործող համակարգի ղեկավարները եւ անձամբ Սերժ Սարգսյանը»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT