Երևան
12 °C
Լուսանկարում՝ Շարլ Միշելը՝ մայոնեզապատ եւ միջադեպից հետո
Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցածը հիմա ամենաքննարկվող թեման է: Ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները Նուբարաշեն համայնքի վթարված եւ տարիներ շարունակ չնորոգվող կոյուղուց «պրոբներ» էին վերցրել ու բերել ավագանու նիստին: Բերել էին այդ խնդրի վրա քաղաքապետարանի ուշադրությունը հրավիրելու համար: Թե ինչ պետք է անեին այդ կոյուղաջրերը նիստի ժամանակ՝ «ցփնեին» քաղաքապետի վրա, դնեին նրա սեղանին, այդպես էլ պարզ չդարձավ: Քաշքշուկի արդյունքում կես լիտրանոց բանկայից կոյուղաջուրը թափվեց գետնին, ու անտանելի գարշահոտությունը տարածվեց դահլիճում: Գարշահոտություն, որը արդեն տարիներ շարունակ տարածված է Նուբարաշենում:
Քաշքշուկ ասվածը շատ մեղմ է հնչում: Ավագանու ՀՀԿ-ականները բառիս բուն իմաստով ծեծի ենթարկեցին Մարինա Խաչատրյանին: Ու դա պարզ երեւում է տեսակադրերից: Մազերից քաշել, ապտակել, խփել, հրել, գրկել տանել....: Սա դժվար է ընդամենը քաշքշոց անվանել:
Անշուշտ, դեպքը ունի ե՛ւ իրավական, ե՛ւ բարոյական շերտեր: Ասենք, իրավունք ունեի՞ն արդյոք կանայք կոյուղաջուրը բերել ավագանու նիստին, խաթարել ավագանու բնականոն աշխատանքը...: Հանրության մի հատված հենց այս տեսանկյունից է դիտարկում հարցը: Իրոք, ինչպե՞ս կարելի է. սրբության սրբոց քաղաքապետարանի շենքում, որտեղ Երեւանի ավագանու մեծամասնությունը, որը բաղկացած է բացառապես ազնվագույն, կրթված, բարձր ինտելեկտուալներից, քափ- քրտինքի մեջ աշխատում է, բացառապես ճիշտ ու անթերի որոշումներ է կայացնում, իսկ ինչ-որ կանայք խաթարում են այդ «բնականոն ընթացքը»: Իհարկե իրավունք չունեն: Ու հենց այդ խաթարումը կանխելու համար հասարակության այդ հատվածը լիովին արդարացված է համարում կանանց ծեծելը: Ու միաժամանակ հնչում են կարծիքներ, թե բա բանկայի մեջ ազոտաթթու է եղել եւ այլն:
Բայց նրանք հաշվի չեն առնում, որ կնոջը ծեծի են ենթարկում այն ժամանակ, երբ «ազոտաթթվով» լցված բանկան արդեն թափվել էր գետնին: Ու եթե դա նույնիսկ ազոտաթթու էր, ապա արդեն ոչ մեկի համար վտանգավոր չէր, եթե, իհարկե, ավագանու ՀՀԿ-ական որեւէ անդամ չէր պատրաստվում պառկել գետնին թափված հեղուկի վրա ու թավալվել, ապացուցելու համար, որ դա ազոտաթթու է, եւ իր մարմինը քայքայվում է: Այսինքն, իրավական տեսանկյունից, եթե «Երկիր ծիրանի» խմբակցության անդամի գործողությունները նույնիսկ հանցագործություն էր, ապա նրա նկատմամբ որեւէ կերպ ուժ կիրառելը արդարացված էր մինչեւ այն պահը, երբ բանկայի պարունակությունը թափվեց գետնին: Դրանից հետո ցանկացած բռնի գործողություն ՀՀ քրեական օրենսգրքով հստակեցված քրեական հանցագործություն է՝ սեռական ոտնձգությունից ու խուլիգանությունից մինչեւ առանձնակի դաժանությամբ ծեծ ու մահափորձ միջակայքում:
Բարոյական տեսանկյունից կոյուղաջուրը քաղաքապետարան բերելը, անշուշտ, տգեղ է: Բայց այն պահից երբ ավագանու տասնյակի հասնող տղամարդ ՀՀԿ-ականները եւ քաղաքապետարանի աշխատակիցները անթաքույց հաճույքով «կալմեջ» են անում կնոջը ու առանձնակի հաճույքով խփում ու մազերից քաշում, հետո գրկած տանում դուրս՝ շպրտում, կոյուղաջրով բանկան ավագանու նիստին բերելը միանգամից դառնում է մի փոքր, անէական, ուշադրության ոչ արժանի մանրուք:
Բայց միջադեպը մի շերտ էլ ունի՝ քաղաքակրթական: Սոցիալական ցանցերում տարածվել է Բելգիայում 2014 թվականին նկարահանված մի տեսահոլովակ: Այն մասին է, թե ինչպես մի միջոցառման ժամանակ, երբ ելույթ է ունենում Բելգիայի վարչապետ Շարլ Միշելը, դահլիճ են մտնում մի քանի երիտասարդ աղջիկներ, ինչ-որ բաներ են գոռգոռում ու մայոնեզ են «պզզացնում» վարչապետի վրա: Պզզացնում են, այսպես ասենք՝ մեթոդաբար, մի քանի էտապով, մի քանի ուղղություններից: Ներկաներից մի քանիսը մեղմորեն փորձում են կանգնեցնել աղջիկներին: Վերջիններս դադարեցնում են իրենց «գրոհը» միայն այն ժամանակ, երբ վերջանում է մայոնեզի ողջ պաշարը: Շարունակում են գոռգոռալ ու դժգոհ դեմքերով, հանգիստ հեռանում դահլիճից: Հոլովակից նկատելի է դառնում, որ աղջիկները բավական դիպուկ են գտնվել ու վարչապետի բաճկոնը ամբողջությամբ մայոնեզապատ է (ձախ նկարում): Սակայն քիչ անց վարչապետը կրկին մոտենում է ամբիոնին առանց բաճկոնի ու ժպիտը դեմքին, առանց որեւէ չարության՝ շարունակում իր ելույթը (աջ նկարում):
Բելգիայի վարչապետն էլ այդ երկրի քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ է: Նրա կողքին էլ այդ պահին կան նրա կուսակցական ընկերները, որոնք կարող էին կասկածել, որ մայոնեզի տուփերում կիսլատա է, բայց իրենց «շեֆին» քծնելու համար ոչ մեկը նույնիսկ փորձ չի անում գոռալ աղջիկների վրա, էլ չենք խոսում ծեծելու մասին: Պետք է ենթադրել, որ միջադեպից հետո զանգահարել են ոստիկանություն, այդ աղջիկներին հավանաբար գտել են ու տույժի են ենթարկել: Եթե այլ հիմք չլինի, ապա գոնե վարչապետի կոստյումը մայոնեզով փչացնելու եւ գույքային վնաս հասցնելու համար հաստատ տուգանված կլինեն: Դե եկեք մի պահ պատկերացնենք, որ Զարուհի Փոստանջյանն ու Մարինա Խաչատրյանը Տարոն Մարգարյանի վրա մայոնեզ են պզզացնում, պատկերացնում եք ինչ կանեին Գոռ Վարդանյանը, Դավիթ Օհանյանն ու Վասպուրակը: Երկու կանանց նսիտերի դահլիճից պատգարակներով կհանեին:
Մեր եւ Բելգիայի օրենքները իրարից շատ չեն տարբերվում: Տարբերվում են քաղաքակրթական ընկալումները: Եթե Բելգիայում իշխող կուսակցության որեւէ կարկառուն ներկայացուցիչ, ինչպիսին օրինակ Առաքել Մովսիսյանն է (Շմայս) ՀՀԿ-ի համար, հայտարարեր, թե «Էլ չեմ խորանում, թե ինչ կանեի, ՀՀԿ-ի տղամարդիկ ինչ արել են, լավ են արել», ապա իշխող կուսակցությունը հաջորդ ընտրություններին ձայն չէր ստանա ու կհեռանար քաղաքական դաշտից մի քանի տասնամյակով:
Կասկած չկա, որ կնոջը հաճույքով ծեծող «ՀՀԿ տղամարդիկ» ոչ մի պատժի չեն ենթարկվելու: Նրանք շարունակելու են հպարտանալ իրենց արածով, հպարտորեն շարունակելու են կրել իրենց ՀՀԿ-ական կրծքանշանը, իսկ «շեֆը»՝ Տարոն Մարգարյանը, նրանց ավելի շատ է հարգելու ու սիրելու իրենց «անձնուրացության» համար: Ու այ հենց սա քաղաքակրթական խնդիր է:
Խմբագրականը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 15-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT