Երևան
12 °C
Փետրվարի 17-ին Վահրամ Ավագյան օգտատերը ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել, որը դարձել է սոցիալական ցանցում քննարկվող թիվ մեկ թեման: Երիտասարդն ընդամենը նշել էր, որ փետրվարի 18-ին 25 տարեկան է դառնում եւ որոշել է ճոխ խնջույք անելու փոխարեն գումարն ուղղել բանակի որեւէ կարիքի համար:
«Սիրելի Ընկերներ
Վաղը ծննդյանս 25-ամյակն է: Ծնունդս նշելու փոխարեն որոշել եմ ամբողջ գումարը օգտագործել ավելի կարեւոր ու առաջնային նպատակի իրագործման համար:
Երբեւիցե մտածե՞լ եք, որ սահմանը պահող զինվորի շնորհիվա, որ կարողանում ենք ծնունդ, կնունք, հարսանիք նշել ու ուրախանալ՝ առանց մտածելու, որ հեսա թշնամին դուռը կթակի ......
Իսկ էտ նույն սահման պահող զինվորը նույնիսկ լվացքի մեքենա չունի, որ ձմեռվա ցրտին ձեռները չցրտահարվի շորերն ու ներքնաշորերը լվացնելուց:
Մի խոսքով, գումարը կօգտագործվի Եղնիկների ու Մռավի գումարտակների համար լվացքի մեքենա գնելու նպատակով` միանալով ու շարունակելով Artur Danielian -ի սկսած «վարակիչ» գաղափարը, ինչի համար նրան շնորհակալ եմ ու կարծում եմ՝ բոլորս պետքա լինենք:
Իմիջայլոց` ում մտքով անցելա վաղը ինձ նվեր տալ, գումարը տվեք: Ում մտքով էլ որ չի անցել` թող անցնի: Համ ինձ նվեր կանեք համ էլ Երկրին ու զինվորին:
Համաձայնվեք, որ բոլորիս պարտքնա «երբեմն առ երբեմն» հիշել էն զինվորի մասին, որ իմ և ձեր անվտանգություննա ապահովում օր ու գիշեր:
Հ.Գ. Հատուկ նրանց համար, ովքեր մտածեցին, թե արարքս հրապարակելու իմաստը որնա:
Զուտ մեկը ` որ դուք էլ անեք.....
Հասկացեք, որ եթե չզոհաբերենք մեր կարճատև հաճույքները հանուն հզոր պետության, ուրեմն մենք արժանի չենք ոչ հաճույքների ու ոչ էլ հզոր պետության»,- մասնավորապես գրել էր Վահրամ Ավագյանը:

Ֆեյսբուքյան օգտատերերից ոմանք երիտասարդի այս քայլը էժանագին PR են համարում, ոմանք՝ նշելով, որ Վահրամը ուսանել է Քեմբրիջի համալասրանում, նրա քայլը քաղքենիություն են համարում: Նրա գրառման մեկնաբանությունների բաժնում նաեւ տեղադրվել էին լրատվական այն հրապարակումները, որտեղ ընդգծված է բանակում առկա կոռուպցիան, գեներալների ունեցվածքը, բիզնեսները, ծառայողական ջիպերը եւ այլն, թեեւ կան նաեւ մարդիկ, որոնք Վահրամի այս քայլը գովել են համարել:
«Հայկական ժամանակ»-ին չհաջողվեց կապ հաստատել Վահրամ Ավագյան օգտատիրոջ հետ, նա չպատասխանեց մեր ֆեյսբուքյան հաղորդագրություններին: ՀԺ-ն միաժամանակ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե իսկապե՞ս զորամասերում առկա է լվացքի մեքենաների խնդիր, որ այսպես մտահոգության առիթ է դարձել:
- Պարոն Հովհաննիսյան, զորամասերում զինվորներն իրենց հագուստն ինչպե՞ս են լվանում: Լվացքի մեքենաներ կա՞ն, թե՞ զինվորները ձեռքով են լվանում իրենց հագուստը:
- Լվացքի մեքենաներ կան:
- Բոլոր զորամասերում կա՞ն:
- Այո: Ընդհանրապես լվացքատուն հասկացություն կա բոլոր զորամասերում:
- Իսկ տեղյա՞կ եք, որ ֆեյսբուքում հիմա քննարկվում է մի երիտասարդի գրառում, որը նշել է, թե սահման պահող զինվորը լվացքի մեքենա չունի եւ ցրտին ձեռքով է լվացք անում: Նա նույնիսկ իր ծննդյան նվերների գումարով որոշել է լվացքի մեքենաներ գնել Եղնիկների ու Մռավի գումարտակների համար:
- Ֆեյսբուքում շատ բան են քննարկում:
- Այսինքն, լվացքի մեքենաների կարիք չկա՞:
- Հնարավոր է, որ զորամասերից մեկում լվացքի մեքենաներից մեկը-երկուսը փչացած լինի կամ մեկ այլ զորամասում համալրման կարիք լինի: Ո՞նց կարող է զորամասերում ընդհանրապես խնդիր չլինել:
- Իսկ նախարարությունը նման նախաձեռնություններին ինչպե՞ս է վերաբերվում:
- Նայած նախաձեռնության, եթե այդ նախաձեռնություններն առանց ավելորդ հիստերիայի են՝ շատ նորմալ:
Ֆեյսբուքյան քննարկումներից հետո Վահրամ Ավագյանը հերթական գրառումն է կատարել պատասխանելով իր նախորդ գրառմանը դրական եւ բացասական կարծիքներ հայտնած անձանց: Նա մասնավորապես իր էջում գրել է.
«Բոլորիցդ անչափ շնորհակալ եմ շնորհավորանքների, բարեմաղթանքների ինպես նաև քննադատությունների համար: Շատերիդ չեմ ճանաչում բայց էլի իրավունք եմ վերապահում խոսելու ձեր հետ որպես ընկերոջ: Ձեր սկսած քնադատությունները համարում եմ բոլորիս պարտությունը: Վստահեմ` Հասուն մարդ լինելով հանդերձ գիտակցում եք դրանց անհիմն լինելը, չէ որ շատերիդ հետ նույնիսկ ծանոթ չենք: Ու անկեղծ ասեմ չէի կարծում, որ իմ փոքր լավ արարքի մեջ հնարավոր լինի էտքան վատը փնտրել նույնիսկ ցանկության դեպքում: Ինձ դրանք չեն հուսահատեցնում, բայց շատերին կարան հիասթափեցնեն: Զուտ խորհուրդ. էնպես արեք որ արարքների հիմքերն ու պատճառները լինեն ամուր: Իսկ ենթադրություններով շարժվելը համաձայնվեք որ խելամիտ չի: Մի բան էլ. գրում եք, որ սրա կամ նրա կողմից եմ: Մի գուցե մեկի կարծիքը ավելի հոգեհարազատ լինի քան մյուսինը, բայց ես հայերի մեջ կողմ ու դեմ չեմ փնտրում: Ես յուրաքանչյուր հայի կողմից եմ: Նույնիսկ նրանց, որ գիտակցաբար թե անգիտակցաբար փորձեցին վիրավորել: Այ հենց սա մեր բաժանված լինելու արդյունքնա... լավա չեք ասում սա հայ չի` անգլահայա: Մեր նպատակը մեկնա... միգուցե միջոցները տարբեր...Մի պղտորեք ձեր միտքը ենթադրությունների վրա հիմնվելով:
Հ.Գ. Քեմբրիջաֆոբիա ունեցողներին տեղեկացնեմ, որ Մեծ Բրիտանիայի տարբեր քաղաքներում կրթություն ստանալուց առաջ մանկությունս անցելա իմ ծննդավայր Աշնակ գյուղի «դոմիկում», այլ ոչ թե ոսկե պալատում:
Ի միջայլոց շատերիդ համար էլ ասեմ, որ էտքան Քեմբրիջ գոռալուց առաջ գոնե ճշտեք որ դա մի մեծ քաղաքա, այլ ոչ թե Ինֆորմատիկայի քոլեջի մասնաշենք, ուր կան տասնյակ համալսարաններ: Էս էլ բոնուս, որ հետագայում հիմար դրության մեջ չհայտնվեք:
Բայց դե ամենինչից զատ բոլորդ էլ մերն եք!!! Սիրով»,- գրել է նա:
Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 20-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը
ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի
Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT