Ես չեմ ծառայել, սա մի փոքր քայլ է. բանակին լվացքի մեքենաներ նվիրած երիտասարդ (տեսանյութ)

«Հայկական ժամանակ»-ը փետրվարի 19-ի համարում գրել էր, որ ֆեյսբուքահայության քննադատությունների թիրախում հայտնվել է օգտատեր Վահրամ Ավագյանը, որն իր գրառման մեջ կոչ էր արել իր ծննդյան օրը նվերի փոխարեն գումար տալ: Նա այդ գումարով լվացքի մեքենաներ է գնել եւ տրամադրելու է որոշ զորմասերի: ՀԺ-ին տված հարցազրույցում Վահրամը նշել է, որ առաջիկա օրերին տեխնիկան կհասնի համապատասխան զորամասեր:

- Վահրամ, մի քանի օր առաջ Ֆեյսբուքի Ձեր էջում գրառում էիք արել, որ ցանկանում եք մի քանի զորամասերի լվացքի մեքենաներ նվիրել: Նախ, խնդրում եմ մանրամասնեք, թե՝ բանակում լվացքի մեքենաների բացակայության խնդրի մասին որտեղի՞ց եք տեղեկացել եւ արդյո՞ք բանակում դա մասսայական բնույթ է կրում:

Կարծում եմ, որ սա լավ տարբերակ է՝ դիմել այն բոլոր մարդկանց, ովքեր աջակցեցին մեր նախաձեռնությանը ու նաեւ նրանց, ովքեր ինչ-որ պատճառով վիրավորվեցին դրանից: Նախաձեռնությանը ծանոթացել եմ ֆեյսբուքի միջոցով, ինչպես նաեւ ընկերական շրջապատիցս: Լսել եմ, որ մարդիկ գումար են հավաքում՝ որոշ զորամասեր լվացքի մեքենաներ ուղարկելու նպատակով: Ինչ վերաբերվում է խնդրի առկայությանը, ապա չեմ կարծում, որ եթե չլիներ խնդիրը, նման նախաձեռնություն կսկսվեր ու ծառայած մարդկանցից էլ ճշտել եմ, որ շատ զորամասեր կան, որ չունեն լվացքի մեքենա:

- Իսկ Ձեր նախառեձնությունը կյանքի կոչվե՞ց: Ինչ նախատեսել էիք, ստացվե՞ց, թե՝ ոչ:

Իմ կողմից 3-4 լվացքի մեքենա հնարավոր կլինի գնել, իսկ ընդհանուր առմամբ 10-ից ավելի գնվել է եւ վստահ եմ, որ էլի կգնվի: Նախաձեռնությունը հասել է իր նպատակին ու ոչ միայն իմ ուժերով, շատ մարդիկ, նույնիսկ ովքեր ինձ չէին ճանաչում, փորձեցին աջակցել նախաձեռնությանը:

- Դուք ասում եք, որ լվացքի մեքենաների խնդիր կա, բայց երեկ ՀԺ-ի հետ զրույցում Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ լվացքի մեքենաների բացակայությունը մասսայական բնույթ չի կրում: Ուզում եմ հասկանալ՝ Ձեր ծառայության ընթացքում խնդիրն այդքան լո՞ւրջ է եղել:

Այն, որ մասսայական բնույթ չի կրում դա շատ հնարավոր է ու, որ որոշ զորամասերում լվացքի մեքենաներ չլինեն, կարծում եմ, որ դա էլ է նորմալ: Չեմ կարծում՝ կա մի պետություն, որտեղ չկա խնդիր: Ինչ վերաբերվում է իմ ծառայության ընթացքին՝ ուրախ եմ, որ այդ հարցը տվեցիր, դա ամենաշատ տրվող հարցն էր համացանցում: Ես չեմ ծառայել, տասը տարուց ավելի ուսում եմ ստացել արտերկրում՝ Մեծ Բրիտանիայի տարբեր քաղաքներում: Հիմա երկու երեխա ունեմ: Ցավոք սրտի, կան բաներ, որ համացանցով հնարավոր չի լինում փոխանցել, շատ ուրախ եմ, որ այս առիթը ստեղծվեց: Համաձայնվեք, որ երկու տարի, երբ ծառայում ես, շատ հաճախ, գուցե շաբաթը կամ ամիսը մեկ կարողանում ես հանդիպել քո բարեկամներին, բայց ես տասը տարուց ավելի ուսում ստանալով Մեծ Բրիտանիայի տարբեր քաղաքներում, շատ հազվադեպ եմ հնարավորություն ունեցել հանդիպել իմ ծնողներին: Ասածս այն է, որ ծառայելը ոչ միայն բանակում ծառայելն է, ինչի համար ես մեր բոլոր զինվորներին եմ շնորհակալ, այլ նաեւ ամեն քայլ, որ դու հետո փորձում ես ծառայեցնել քո պետության շահերին, որը պետք է բոլորիս նպատակը լինի: Ինչ վերաբերվում է մեր բանակի խնդրին, ես դրան չեմ նայում որպես մեծ, լուրջ խնդրի: Սա իմ կողմից մի փոքր քայլ էր, որը ուղղված էր պետության ինչ-որ փոքր խնդրի լուծմանը: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է պետության որեւէ փոքր խնդիր վերցնել իր վրա՝ իր հնարավորությունների չափով:

- Ի վերջո, Ձեր նանախաձեռնությանը քանի՞ հոգի միացավ, քանի որ ֆեյսբուքում քննադատողներն ավելի շատ էին:

Իմ շրջապատի կողմից նախաձեռնությանը միացան բավական շատ մարդիկ, բայց ես գիտեմ, որ նախաձեռնությունը շատ ավելի մասշտաբներ է կրում, քանի որ դրանով միայն ես չեմ զբաղվում: Իսկ ինչ վերաբերվում է քննադատողներին՝ նորմալ է, ես սպասում էի, բայց ոչ այս աստիճանի: Նաեւ ասեմ, որ քննադատողներից մեկը մեր շփման արդյունքում որոշեց իր ներդրումը ունենալ նախաձեռնությանը. նա ամենաբուռն քննադատողներից մեկն էր: Կարծում եմ՝ հասկացավ, որ մեր արածը վատ բանի չի բերելու:

- Ըստ Ձեզ՝ ինչու՞ էր քննադատվում Ձեր այս նախաձեռնությունը: Ի՞նչ ենթատեքստ էին տեսնում մարդիկ:

Կարծում եմ, որ դա կապված է մեր հասարակությունում մտածելակերպի ինչ-որ կոմպլեքսով, որը վաղուց է ձեւավորվել: Այդ կոմպլեքսը պետության կամ պետական աշխատողների հանդեպ բնութագրվում է անվստահությամբ: Ես կարծում եմ, որ սա մեծ խնդիր է: Բոլորս էլ ուզում ենք լավ պետությունում ապրել: Ես գտնում եմ, որ ուղղակի քննադատելու փոխարեն կարելի է ինքդ ինչ-որ մի բան անես փոքր հարց լուծելու համար: Ես քննադատողներին լավ եմ վերաբերվում, վիրավորվելը չի ստացվում, բայց ցավով եմ վերաբերվում, որ երիտասարդների մի զանգված նեգատիվ է տրամադրված լավ նպատակներ ունեցող քայլերի հանդեպ: Դրանցից մեկը իմ քայլն էր, որը չուներ ոչ մի տողատակ:

- Ֆեյսբուքյան օգտատերերը լուրջ կասկածի տակ էին դրել տեղեկությունը, թե դուք սովորել եք Քեմբրիջում: Ի վերջո, դուք որտեղ եք կրթվել:

- Շատ մարդիկ լսել ու խոսում էին Քեմբրիջի մասին: Քեմբրիջը իրականում մեծ քաղաք է, որտեղ անցկացրել եմ իմ կյանքի 4 տարուց ավելին, որտեղ կան շատ ուսումնական հաստատություններ: Դրանցից մեկը «Aнглия раскин» համալսարանն է, որտեղ ես վերջին ուսումս եմ ստացել: Մինչ այդ սովորել եմ Մանչեսթրում, Լոնդոնում եւ վերջում Քեմբրիջում:  Մասնագիտությամբ իրավաբան եմ:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 21-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7396 դիտում

Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս

«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը

ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան

Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան

Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի

Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել