Երևան
12 °C
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին այսօր դատարանում տեսնելու է եկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը։
Նիստերի դահլիճ ուղեկցվելուն պես Սեֆիլյանը հեռվից ողջունեց նրան, ապա հետաքրքրվեց. «Ինչո՞ւ եք եկել Երեւան»:
Ընդմիջման ժամանակ Բադասյանը մեր զրույցում ասաց, որ այստեղ է եկել մի նպատակով, որպեսզի ապակիներից այն կողմ տեսնի Սեֆիլյանին, ոգեպնդի իր ընկերոջը, որպեսզի Սեֆիլյանը իմանա, որ մենակ չէ: Մեր հարցին՝ հետեւում եք դատավարությանը եւ ինչպես կգնահատեք դատական պրոցեսը, Բադասյանն ասաց, որ այլ ձեւով է ցանկանում դիտել հարցը: Նա ասաց, որ Սեֆիլյանին ճանաչում է 91 թվականից, երբ իր ջոկատով, երկու ուղղաթիռով եկել է Տող գյուղ: «Մեր ուրախությանը չափ չկար, երբ ինքը եկավ, միացավ մեր պայքարին: Սեֆիլյանն իր կոչումով եւ անցած ճանապարհով հերոս է: Հետագայում բաժանվեցինք երկու մասի, մի մասը համակերպվեց այս կյանքի հետ, ստանձնեցին պաշտոններ եւ գնացին այն ճանապարհով, ինչ ճանապարհով գնացին իշխանությունները:
Հրադադարից հետո իշխանությունները թե ինչ քաղաքականություն են վարել չգիտեմ, բայց հասել ենք, նրան, որ այսօր ունենք թերզարգացած տնտեսություն, աճող արտագաղթ, բանակում ապրիլին տեսաք թե ինչեր եղավ: Սեֆիլյանն այն սրտացավ մարդկանցից մեկն է, որ միշտ բարձրաձայնել է այս իրադարձությունները: Հերոսը միայն իրավունք ունի մեր բարբառով ասած՝ արքով բարձրաձայնելու այս երեւույթները: Մյուս խումբը, որ ստացել են գեներալների կոչում ամեն հանցագործություն անում են: Մենք ապացուցում էլ ենք այդ հանցագործությունները, բայց նրանք չեն դատվում: Իսկ նրանք, ովքեր ասում են, որ այսպես չի կարելի, նրանք դատվում են: Ինձ չի հետաքրքրում, թե դատական պրոցեսում ինչ մեղադրանք է ասվում, այս բոլորը սուտ է եւ շինծու է, սա չի հարցը: Ուզում են Սեֆիլյանին, նաեւ ինչու չէ իմ նմաններին ասել, որ մի՛ ասեք այդ բաները, որովհետեւ ձեզ սպասվում է... ահա՝ սա: Այսինքն՝ Սեֆիլյանին սպասվում է անարդարադատություն, կապ չունի թե դու ինչ ես, ով ես, կապն այն է, որ եթե դու հարվածում ես մեր համակարգին, ուրեմն բոլորս հարձակվում ենք: Այսպես է վարվում մեղադրական կողմը, այսպես կոչված, դատախազության պաշտոնյաները: Իսկ ժողովուրդն այն է, որ արդարացնում է: Ինչո՞ւ հենց այս պատճառաբանություններով: Իմ խորը համոզմամբ, Սեֆիլյանը հերոս է եւ հերոս էլ կմնա, իրեն ոչ ոք չի կարող դատել»,- մանրամասնեց Մարտական խաչի ասպետը:
Նա նաեւ անդրադարձավ «Սասնա ծռեր» խմբի գործողություներին՝ նշելով, որ մարդիկ դիմել են ծայրահեղ քայլի: Նրա խոսքով՝ «Սասնա ծռեր» խմբի անդամների գրեթե 90 տոկոսը պատերազմով անցած մարդիկ են, եւ նրանք էլ այդ նույն արքն ու ասելու տեղը ունեն վատ երեւույթների նկատմամբ: «Փոխանակ երկրի իշխանությունները խոհեմ գտնվեն, ականջալուր լինեն իրենց նախկին, անդավաճան մարտական ընկերներին եւ միավորվեն այնպես ինչպես այն ժամանակ են միավորված եղել, երկրի դժվարությունները լուծեն այս տղաների հետ, նրանք չգիտեմ ում հետ են լուծում ու բերել են հասցրել այս օրվան:
Նրանք կատարել են հերոսական քայլ, գրավել են ՊՊԾ գունդը, որպեսզի ուշադրություն գրավեն, բայց ոչ արյուն թափեն... գոյություն ունեցող օրենքով իրենք չպետք է դատվեն »,- ասաց Բադասյանը՝ հավելելով, որ այս ամբողջ պրոցեսը հաշվեհարդար է:
Վահան Բադասյանն անդրադարձավ նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ ԱԼիեւի այն հայտարարությանը, որ պետք է կամաց-կամաց հասնի Երեւան: «Ալիեւը հայտարարում է, որ պիտի հասնի Երեւան, իսկ մենք ի՞նչ ենք անում, մեր ազգային հերոսներին դնում ենք բանտի մեջ, սա է մեր իրողությունը եւ չպիտի քարկոծենք իրար: Ես կոչ եմ անում՝ խոհեմություն բոլորիս, միավորվենք մեր երկրում որոշում կայացողների հետ միասին եւ այս հարցը հասարակական համերաշխության պայմաններում լուծենք: Եթե մենք չսթափվենք, ազգովի կպատժվենք: Մենք այսպիսի շռայլություն չպիտի ցույց տանք՝ ազգային հերոսներին թողնելով բանտում: Շատերը ծիծաղում են Ալիեւի արած հայտարարության վրա, բայց Ալիեւը հաշվարկներ է արել:
Անդրադառնալով մեղադրող դատախազի կողմից նշված այն մեղմացուցիչ հանգամանքին, որ Սեֆիլյանն ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան պատերազմում, Բադասյանն ասաց. «Ես համեստությունը պետք է մի կողմ դնեմ եւ ասեմ, որ մենք չենք մասնակցել պատերազմին, մենք նախաձեռնողն ենք եղել, որպեսզի մյուսները մասնակցեն մեզ հետ միասին: Մենք առջեւից ենք գնացել եւ հետեւից տարել մարդկանց»: Վահան Բադասյանը եզրափակելով՝ ասաց, որ այս հարցերը ներքաղաքական եւ քաղաքական ճանապարհով պետք է լուծվի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT