Չեչիլ պանիր ու տնական մածուն. Արփին կդառնա զբոսաշրջային կենտրոն

Գյուղացու հետ նույն հարկի տակ կապրեն, չեչիլ պանիր ու տնական մածուն կուտեն: Արեւմուտքից Շիրակ եկող զբոսաշրջիկների նախընտրությունն է սա:  Առաջիկայում Աշոցքի տարածաշրջանի Արփի համայնքը կդառնա զբոսաշրջային կենտրոն: Այս պահին քննարկումների եւ ծրագրերի մշակման փուլն է:Շիրակի նախկին եւ ներկա մարզպետները Շաղիկ համայնք են այցելել«Տուրիզմը մենակ էդ մի օրը հյուրանոցում մնալը չէ,  դա գյուղատնտեսության զարգացումն է, որովհետեւ, եթե ստեղ տուրիստ է գալիս, վստահաբար չի ուզենա շվեյցարական պանիր ուտի, տեղական կաթ պետք է խմի, տնական  մեղր ուտի: Այսինքն  գյուղացին պետք է դրան պատրաստ լինի, անասունների թիվն ավելացնի, պատրաստվող ապրանքի որակը բարձրացնի, տեսքը լավացնի»,-Արփիի համայնքապետի հետ հանդիպման ժամանակ ընդգծեց Շիրակի  մարզպետ Արթուր Խաչատրյանը:

Արփիի գյուղերում անգամ խանութներ չկան: Ինչքան էլ գյուղացին զբոսաշրջիկին կերակրի տնական սննդամթերքով, մարդը հաստատ ինչ-որ գնումներ անելու կարիք էլ կունենա: Խանութների լինել-չլինելն էլ կախված է զբոսաշրջիկներից: «Եթե ստեղ տուրիստներ լինեն, խանութ էլ կլինի, կարող է ինքը գարեջուր, կամ սնիկերս ուզենա, կառնի, կուտի»,-ասաց մարզպետը:Արփին խոշորացված համայնք է, որի կազմի մեջ 9 գյուղ կա: Բնակչության ընդհանուր թիվը 2000 է: Բոլորն անասնապահությամբ են զբաղվում: Այսօր դա անում են ապրելու համար, վաղը բիզնես կդառնա: Մարզպետը վստահեցրեց, որ կարվի ամեն ինչ գյուղացու կեցությունը բարելավելու եւ գյուղերն առավել հարմարավետ դարձնելու համար:Արփիի բոլոր գյուղերն ապահով են: Օրինակ՝ Շաղիկը: Հենց այդտեղից էլ կսկսվի տնային հյուրատների հիմնումը:  Բոլոր գյուղերը պահպանել են իրենց կենցաղը, իսկ արեւմուտքից եկողներին հենց սա է գրավում: Արդեն հոգնել են երկնաքերերից: Հանգստություն են փնտրում, ուզում են բնությանը մոտ լինել:  Արփի համայնքում շատ անտառներ կան, որտեղ կկառուցվեն փոքրիկ հյուրանոցներ: Ոչ մի ծառ չի հատվի,-վստահեցրեց մարզպետը: Ծրագիրը մշակված է: Բնությունը չի տուժի: Արփիի կազմի մեջ մտնող համայնքների վարչական ներկայացուցիչները հույս ունեն, որ այս կերպ հնարավոր կլինի կանխել նկատելի արտագաղթը: Մարդիկ եւ ընտանքիներով են հեռանում, եւ արտագնա աշխատանքի են մեկնում, տարվա մեջ մի քանի ամիս վերադառնում, այն էլ եթե խիստ անհրաժեշտություն է: Պետք է անել ամեն ինչ, որպեսզի հնարավոր լինի գյուղացուն պահել  գյուղում, իր տանը, բայց ոչ թե մի կերպ գոյատեւելու, այլ նորմալ կեցություն եւ կենցաղավարություն ունենալու նպատակով:

Արփին զբոսաշրջային կենտրոն կդառնա միայն համագործակցության  պարագայում, եթե գյուղացիները չուզեն՝ գործը գլուխ չի գա: Հենց դրա համար էլ պետք է ծրագրի նպատակը ճիշտ բացատրել, հասանելի մատուցել, քանի որ Արփիի բնակիչների համար այս ծրագիրը փրկություն կլինի:

Աշոցքը Շիրակի մարզի հյուսիսային դարպասն է, այստեղ  տարին ոչ թե 4, այլ մի քանի եղանակ ունի, անանուն, բայց երփներանգ: «Արփի լիճ» ազգային պարկն էլ է այստեղ, որն էլ հենց զբոսաշրջային կենտրոնի գլխավոր հաղթաթուղթն է:

Ավելի քան 140 թռչնի  տեսակ է գրանցված այստեղ,  որոնցից 80-85 նաև բնադրվում են Արփի լճի տարածքում: Այդ թռչուններից  7-ը համաշխարհային պահպանման մտահոգության առարկա են` ներառյալ գանգրափետուր հավալուսանը և մարգահավը: Ինչպես դրանք, այնպես էլ էնդեմիկ հայկական որորն է ձվադրում  Արփի լճի շրջակայքում: Նաեւ հազվագյուտ  բույսեր ու թփեր կան, որոնք գրանցված են կարմիր գրքում: Հենց այս ամենը տեսնել, վայելելու հնարավորություն է ստեղծվելու:

Ալպիական մարգագետիններում զբոսաշրջիկները կկարողանան ոչ միայն շրջել, այլեւ հարակից տարածքներում անգամ տներ գնել: Շաղիկում օրինակ, վարչական ներկայացուցիչն ասում է՝ 1մլն դրամով սեփական տուն է վաճառվում,  հողամասն էլ հետը: Ծրագրի մեկնարկի համար խիստ կարեւոր է նաեւ տուրիստական փաթեթներում ներառել Արփին: Այս ուղղությունը հիմնականում չեն նախընտրում Շիրակի մարզ ժամանողները: Իսկ էկոտուրիզմով հետաքրքրվողների համար  դեռ Ծաղկաձորը, նաեւ  Տաթեւն է  առաջին հորիզոնականում:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5112 դիտում

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին