#Շիրակի մարզ

Տուժած անձանց մասին դեռ տեղեկություններ չկան. ՔԿ-ն՝ Գյումրիում հնչած կրակոցների մասին (լուսանկաներ)

Բոլոր հանգամանքները պետք է պարզվեն միայն քննության շրջանակներում:

Կրակոցներ Գյումրիում․ դեպքի վայրում հայտնաբերվել է ինքնաձիգից արձակված 15 պարկուճ

Տեղում աշխատում են նաև Ոստիկանության փորձաքրեագետները, դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վերացվել է «Պանիր լոռի» արտադրատեսակի արտադրական գործունեության կասեցումը

«Կարագ սերուցքային» արտադրատեսակի արտադրական գործունեությունը շարունակում է մնալ կասեցված:

Լեհաստան տատը գնացել է ճաշ տաքացնելու, պայթյուն է եղել, կնոջը հոսպիտալացրել են. մանրամասներ Փոքր Մանթաշի դեպքից

Տեղի ունեցած պայթյունի հետևանքով փլուզվել են տան ամառային խոհանոցի պատերը:

Պայթյուն Փոքր Մանթաշ գյուղում․ կա տուժած (լուսանկարներ)

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժած Լ․ Հ․-ն (ծնված 1950 թ․) տեղափոխվել է Գյումրիի ԲԿ։

Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ 9-ամյա տղայի ձեռքը մնացել է լավաշի հոսքագծի ատամնավոր լիսեռի տակ

Տղան տեղափոխվել է Երևանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Շիրակի և Լոռու պարեկներն արդեն մեկ տարի է ծառայում են (տեսանյութ)

Խորհրդանշական էր, որ 2022 թվականի ապրիլի 16-ին, Ոստիկանության օրը, սկսեցին գործել ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի և Լոռու մարզային գումարտակները:

Արտակարգ դեպք Շիրակում․ 23-ամյա վարորդը մեքենայով մխրճվել է գառների հոտի մեջ

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում, պարզվում է սատկած գառների ու ոչխարների տիրոջ ինքնությունը։

Կնքվել է Կապսի ջրամբարի շինարարության համաձայնագիրը. հայտնի է հիմնարկեքի օրը

Մայիսի 17-ին նախատեսված է Կապսի ջրամբարի հիմնարկեքի արարողությունը։

Աշնանացան ցորենի ցանքատարածությունների գումարների փոխհատուցում կստանա Արթիկի շահառուների երկրորդ խումբը

Կառավարությունը մեկ հեկտարի հաշվով հավաստագրված սերմեր ցանողներին փոխհատուցում է 120 հազար, 70 հազար դրամի չափով էլ ոչ հավաստագրված սերմերով մշակելու պարագայում։

Շիրակի մարզում երիտասարդներն իջել, սակայն չեն կարողացել դուրս գալ ձորից

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Նամակ համայնքապետին՝ 4 մլն դրամի խնդրանքով, կտրամադրվի՝ 1,5 մլն. Գյումրիում կանցկացվի միջազգային մշակութային փառատոն

«Զարթոնք» խմբակցության ավագանու անդամ Վարդևան Հակոբյանի՝ ծանո՞թ եք կազմակերպությանը հարցին՝ Ջիլավյանն ասաց. «Ծանոթ չեմ, բայց վստահություն ներշնչող է»:

Աշոցքն այս պահին. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկար է հրապարակել ձյունածածկ Աշոցքից։

Ամեն պահի ենթակա էին փլուզման. Գյումրու թատրոնի՝ 50 տարի առաջ տեղադրված հսկա պատուհանները կփոխարինվեն

Փորձագիտական եզրակացություն կա, դրանք միայն որպես թափոն կարելի է օգտագործել:

«Սիրողական» սերուցքային կարագի արտադրությունը կասեցվել է

Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Ոսկե սեր» ՍՊԸ-ում:

Ինչ հարցեր են քննարկվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում

Ամփոփվել են Սիսիան և Անի համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները։

«Մենք աղքատ մարդիկ ենք, մեզնից ինչ է պետք. ձեր՝ տունը». նոր առաջնախաղ՝ Գյումրու դրամատիկականում

«Տունը սահմանին» ներկայացումը ողջամտության ձայնն է Գյումրու դրամատիկականի բեմից:

Ծանրամարտի աշխարհի առաջնությունից շիրակցի ծանրորդուհիները վերադարձել են բրոնզե մեդալներով

Մեր մարզուհիները արդեն վերադարձել են հայրենիք և նախապատրաստվում են մասնակցելու ապրիլի 14-23-ը Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը:

Քննարկվել է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման խնդիրը

Կայացել է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության ծրագրի հանձնաժողովի հերթական նիստը:

«Սարոյի հետ պայմանավորվել էինք՝ եթե գերի ընկնի, ինքն իրեն խփի». հետմահու պարգևներ շիրակցի հերոսներին

Այսօր իր ուսերին մեծ պարտականություն կա՝ ապրել իր ու եղբոր փոխարեն, ծնողների համար սփոփանք դառնալ ու որքան էլ դժվար է՝ առաջ քայլել:

«Գյումրեցի նկարիչներ. սերունդների երկխոսություն». 4 գերդաստան, որոնք նկարում են գենով

Այս նախագծի վերջնարդյունքը կլինի պարբերագրքի տպագրությունը, որտեղ տեղ կգտնեն բոլոր այս ցուցահանդեսներին մասնակցած արվեստագետների գործերը:

Քանի գրառում է առկա Անիի և Սիսիանի ՏԸՀ-ների գրանցամատյաններում. ԿԸՀ-ն հաղորդագրություն է տարածել

Գրանցամատյանների գրառումներով որոշումներ կարող են կայացվել մինչև մարտի 31-ը, ժամը 14։00-ն։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատրաստվում է դիմել դատարան

Ալեքսանյանի գնահատմամբ՝ ընտրություններն անցել են բավական դրական ու լավ, ինչը պարտավորեցնող է:

Անի համայնքում ՔՊ թեկնածուն անդրադարձել է ընտրությունների արդյունքներին

Երեկ կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքների նախնական ամփոփմամբ՝ Անի համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է՝ ստանալով 5180 քվե:

Քվեարկությունն ավարտված է. նախնական տվյալներ Անի և Սիսիան համայնքներից

Նախնական տվյալներով, Անիում արձանագրեվել է մասնակցության 62.01% ցուցանիշ:

Պատռված ծրար ու լարվածություն Անիում. ընտրության բարձր ցուցանիշ է արձանագրվել (տեսանյութ)

Որոշակի կուտակումներ են եղել, բայց պարզապես ընտրությունից դուրս են եկել մարդիկ, զուտ կանգնել, միմյանց հետ խոսել են:

Հայտնի է՝ քանի մարդ է մասնակցել ընտրություններին ժամը 17։00-ի դրությամբ

Երկու համայնքներում ժամը 17։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող ընդհանուր ընտրողների 46․59%-ը։

Հրապարակվել է Սիսիանում ու Անիում ընտրություններին մասնակցած անձանց թիվը՝ 14:00-ի դրությամբ

Ընտրողների մասնակցության թվերին ըստ բնակավայրերի կարող եք ծանոթանալ ԿԸՀ կայքում։

Հայտնի է ժամը 11։00-ի դրությամբ Սիսիանում և Անիում քվեարկությանը մասնակցած անձանց թիվը

Շիրակի մարզի Անի համայնքն ընդգրկող 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ներառում է 20 տեղամաս, իսկ Սյունիքի մարզի Սիսիան համայնքը՝ 41։

Սիսիան և Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրություններ են

Սիսիան համայնքում ընտրողների թիվը 2023 թվականի մարտի 19-ի դրությամբ 22880 է, Անի համայնքինը՝ 15918։

Քարոզարշավը Անիում շարունակվում է տպավորիչ երթով. Պապոյան

Հիշեցնենք՝ Սիսիան և Անի համայնքներում համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունները կկայանան 2023 թվականի մարտի 26-ին:

ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել Անի համայնքում․ պետության հատկացրած միջոցները նպատակային չեն ծախսվել

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, Լուսաղբյուր բնակավայրի ջրամատակարարման ներքին ցանցի կառուցման աշխատանքները լիարժեք չեն կատարվել։

Բագրավան գյուղի մատուռից անհետացել է 130 և ավել տարվա վաղեմության «Նարեկ»-ը (լուսանկարներ)

Շիրակի մարզի Բագրավան գյուղի մատուռից անհետացել է 130 և ավել տարվա հնության սուրբ գիրքը` «Նարեկը»։ Վարոսյանների ընտանիքին պատկանող Սուրբ Գևորգից գիրքը գողացել են հավանաբար վերջին 3-4 օրերի ընթացքում։

Ով և երբ է կոտրել Գյումրու Բայրոնի անվան թիվ 20 դպրոցի արևային համակարգը

«Մարզպետարանը ֆինանսներ չունի, որ մենք դիմենք։ Ավելի շատ ՀԿ-ներին ենք դիմել, միջազգային կազմակերպություններին, միջազգային ընկերություններին»,-ասաց թիվ 20 դպրոցի տնօրենը։

Սյունիքում և Անիում գրանցված ուժերից որևէ մեկն ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել. ԿԸՀ

Ինքնաբացարկի դիմում ներկայացնելու վերջնաժամկետը մարտի 16-ն էր։

«Մինչ օրս ոտք չեմ դրել իմ տուն». Պեմզաշենում ամիսներ առաջ դաժանաբար սպանված ընտանիքի հայր

Հարցին՝ կմեկնի՞ Հայաստանից, թե՞ ոչ, ասում է՝ մինչև ամեն բան չպարզվի, ոտքը գյուղից դուրս չի դնի։

2022-ի հուլիսին ազատանցու «Մերսեդես»-ը գողացած տղամարդիկ կալանավորվել են

34-ամյա տղամարդը խոստացել էր վաճառելուց հետո յուրաքանչյուրին 25․000 դոլար տալ։

Ընթանում են Շիրակի մայր ջրանցքի մաքրման աշխատանքները

Շիրակի մայր ջրանցքով սկսվել են Կառնուտի ջրամբարում ջրի կուտակման աշխատանքները` նախորդ տարվանից շուրջ մեկ ամիս շուտ:

Շիրակի մարզպետն ու ԱԺ 5 պատգամավոր խոստացել են առաջիկա 5 տարում Անի համայնքը վերածել մեծ շինհրապարակի

Առաջիկա հնգամյակում Անի համայնքը պետք է վերածվի մի մեծ շինհրապարակի

Պիտի այդ հարվածը լինի, ընկնես, որ կարողանաս ինքնուրույն բարձրանալ․ ինչպես ՇՊՀ-ի մերժումը Լուսյային մղեց նոր որոնումների

Թեկուզ մի քիչ այլ կերպ էլ փռշտայիր, մարդիկ նայում էին անմիջապես, բոլորի ուշադրությունը քեզ վրա էր։

Աշոցքում առաջիկա օրերին աշնանացանի համար ավելի քան 38 մլն դրամ կբաշխվի

Ընդհանուր առմամբ, Շիրակի մարզում 5804 շահառուներ են օգտվել ծրագրից։

Տուն առ տուն շրջում և նախընտրական քարոզարշավի շրջանակներում քաղաքացիական պայմանագիր ենք կնքում․ Սարուխանյան

Անի համայնքում ընթացքի մեջ է առաջիկա ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը։

«Ոնց որ իրենց հերանց տունն է, չվճարեն և պետական հողի վրա զիբիլ անեն». Գյումրիում փողոցային առևտուրը պարբերաբար եռում է

Սովորել են, որ ոչ մկին գումար չվճարեն, գան պետական հողերի վրա զիբիլ անեն, գնան:

Ջրափիի դպրոցի ճակատային պատի քարաթափում է տեղի ունեցել

Մասնագիտական խումբը եղել է նաև Լանջիկ և Հայկաձոր բնակավայրերում, որտեղ խմելու ջրագծերի փոփոխությունից հետո ճանապարհները դարձել են դժվարանցանելի։

Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում ձյուն է տեղում

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Առանց վարորդական վկայականի, հարբած վարորդը քաշքշել է պարեկներին, հարվածել, մեկ այլ տղամարդ՝ հայհոյել, վնասվածք հասցրել

ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին տրվել են հանձնարարություններ:

Կրկին փորձիր, կամ ինչպես 3-ը դարձավ 4․ Շիրակի մարզի Անի համայնքի արտահերթ ընտրություններին այս անգամ պայքարում է 4 ուժ

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում գարունը, անկախ ջերմաստիճանից, թեժ է լինելու. առջևում տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններն են։

Սիսիան և Անի համայնքներում այսօրվանից մեկնարկել է նախընտրական քարոզարշավը

Սիսիան և Անի համայնքներում համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունները կկայանան 2023 թվականի մարտի 26-ին:

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը ում թեկնածությունը կառաջադրի Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնում

ՏԻՄ օրենքով նախատեսված կարգի համաձայն՝ Վահագն Մկրտչյանը դադարեցնելու է ավագանու իր լիազորությունները:

30-ամյա գյումրեցին երկաթուղու գծանցի մոտ մարիխուանայի զանգվածով տասնյակ փաթեթներ է տեղադրել (տեսանյութ)

Երեկոյան ժամը 10-ի սահմաններում նրանք Գյումրիի Երևանյան խճուղում նկատել են, որ մի տղամարդ երկաթուղու գծանցի մոտ փաթեթներ է տեղադրում, իսկ քիչ հեռվում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա է կայանված։

Նիկոլ Փաշինյանն ու Անննա Հակոբյանը հանգստյան օրերին եղել են նաև Տավուշում. նրանց է միացել Աշոտ Փաշինյանը (լուսանկարներ)

Լուսանկարներից պարզ էր դառնում, որ նրանք այցելել էին Գյումրի, շրջել քաղաքում, գնումներ կատարել խանութներից, սրճել ու սնվել տեղի սրճարաններում:

Հայտնի են Սիսիան և Անի համայնքների արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները

Ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական այն ուժերը, որոնք ներկա են եղել նիստին (նիստի տեղի և ժամի մասին իրազեկվել էին բոլոր ուժերը), մասնակցել են վիճակահանությանը։

Մոսկվա-Երևան չվերթի ժամանումից հետո «Շիրակ» օդանավակայանում հետախուզվող է հայտնաբերվել

Տղամարդը 2022 թ. մայիսի 4-ից Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:

Արթիկի ավտոտնակներից մեկում հայտնաբերված դիերի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նախնական վարկածը հայտնի է

Քրեական վարույթը հարուցվել է 155-րդ հոդվածի առաջին մասով (Սպանություն)։

Շիրակի մարզի 350 անապահով ընտանիք ձմեռային վերմակներ և էլեկտրական տաքացուցիչներ է ստացել

Ընդհանուր առմամբ նախատեսված է մարդասիրական ծանրոցներ տրամադրել 1350 անապահով ընտանիքի։

Ողբերգական դեպք Շիրակի մարզում. Արթիկի ավտոտնակներից մեկում հայտնաբերվել են 26-ամյա տղայի և 18-ամյա աղջկա դիեր

Սարգիս Ա.-ն աշխատում էր ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում:

Արթիկի բամբակամանվածքային արտադրամասում հրդեհ է բռնկվել

Այրվել է կուտակած բամբակ՝ մոտ 300 կգ։

Որ քաղաքական ուժերն են գրանցվել Սիսիան և Անի համայնքների արտահերթ ընտրություններին մասնակցելու համար. ԿԸՀ

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում կհրապարակվեն մինչև փետրվարի 27-ը:

Գյումրին ծաղկուն քաղաք է, օր օրի տեսնում եմ, որ սոցիալական խնդիրները նվազում են. Շիրակի մարզպետ

Նրա խոսքով՝ Գյումրին հանրապետությունում իր տեղն ունեցող քաղաք է՝ երկրորդ քաղաքն է, որտեղ սոցիալական խնդիրներ չէին կարող չլինել, քանի որ հետերկրաշարժյան ու հետպատրեազմական տարիներ է ապրել:

Գլխուղեղի կաթվածի բուժման պետական ծրագիրը բարելավվելու տեղ ունի․ Թորոսյանն այցելել է Գյումրու ԲԿ

Ցանկություն կար տեղեկանալու, թե մոտ մեկ տարի առաջ Գյումրի ԲԿ-ում ներդրված գլխուղեղի կաթվածի բուժման պետական ծրագիրը ինչպես է ընթանում և ինչ զարգացումներ կան այդ մասով։

Գյումրու ռուսական ռազմաբազայից քաղաքացիներին հորդորում են այսօր՝ 16:00-17:00, կրակոցներ լսելու դեպքում խուճապի չմատնվել

Ազգաբնակչությանը հորդորում են քաղաքի տարածքում կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվել:

Մինչև 6 ժամ լույս չի լինի Երևանի բազմաթիվ հասցեներում և 7 մարզի տարբեր համայնքներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

Դասական երաժշտության պատմության նոր էջ Գյումրիում․ առաջին անգամ քաղաքը կամերային երաժշտության դահլիճ ունեցավ

Թովմասյանի խոսքով՝ ժամանակը ցույց կտա՝ պե՞տք է արդյոք այս հարցում նոր լուծում, թե՞ ոչ։ Եթե զգան անհրաժեշտություն կա, քայլեր կձեռնարկեն։

Վարդենյանց լեռնանցքում և Արագածի տարածաշրջանում բուք է

Քաջարան-«Մեղրու սար» ավտոճանապարհին մառախուղ է։

Դեսպան Կոպիրկինի գլխավորած պատվիրակությունը Գյումրիում է. մարզպետի հետ քննարկել են նոր նախաձեռնությունների մասին հարցեր

2022-ին մեծ շուքով նշեցինք հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանը։ Ես, որպես Շիրակի մարզպետ, կարևորում եմ նաև ապակենտրոնացված համագործակցությունը։

Հայտնի է՝ որ կուսակցություններն են առաջադրվել Սիսիան և Անի համայնքների ՏԻՄ ընտրություններում

Ավարտվել է Սյունիքի մարզի Սիսիան և Շիրակի մարզի Անի համայնքներում ՏԻՄ ընտրությունների առաջադրման ժամկետը:

2021-ի իմ հայտարարագրի լրացված տվյալներում եղել է վրիպակ․ Գյումրու փոխքաղաքապետը հերքել է 1 միլիոն դոլար վարկի տվյալը

Պապիկյանը գրառմանը կից ներկայացրել է 2021 թվականի գործող վարկերի մասին տեղեկանքը։

Մանթաշի ջրամբարից սնուցվող Արթիկի Տուֆաշեն և Հայկասար գյուղերը ջրազրկվել են․ ստեղծվել է օպերատիվ արձագանքման խումբ

Համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի հանձնարարությամբ ստեղծվել է օպերատիվ արձագանքման խումբ: Համապատասխան տեխնիկայի կիրառմամբ հալեցվել են սառած խողովակները։

Շիրակի և Լոռու դատախազություններում ամփոփվել են 2022-ի գործունեության արդյունքները. Վարդապետյանը տվել է հանձնարարականներ

Երկու մարզերի դատախազների կողմից ներկացված հաշվետվություններում կարևորվել է Շիրակում և Լոռիում Պարեկային ծառայության գործունեությունը՝ ուղղված հանցագործությունների բացահայտմանն ու կանխարգելմանը:

Գյումրեցիները դեմքերով մեր շներին ճանաչում են, դրանք եկած շներ են․ Վարդգես Սամսոնյանը խնդրի լուծումը հրատապ է համարում

Համայնքապետարանի աշխատակիցները հեռվից ֆիքսել են, թե ինչպես են մեքենաները կանգնում, շներին բաց թողնում ու հեռանում։

Գոհարի հիմնական ազդեցիկ գործոնը նրա ժպիտն է. Հացիկում ապրող աղջկա պատրաստած արձանիկները դարձել են Շիրակի մարզի այցեքարտը

Առաջին անհատական ցուցահանդեսն ունեցել է 12 տարեկանում Գյումրու գեղագիտական կենտրոնում։ Այդ օրը Գոհարը առաջին մեծ սթրեսն է ապրել։

Մինչև 6 ժամ կհոսանքազրկվեն Երևանի որոշ հասցեներ և 6 մարզի տարբեր համայնքներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

«Ես շատ լավ էլ շարադրել եմ իմ ասածը». Աջապահյանը պահանջում է, որ ապահովեն իր անվտանգ տեղաշարժը Գորիսից Ստեփանակերտ

Ես նման բան չեմ ասել՝ հայ զինվորն է մեղավոր։ Ես ասել եմ՝ երբ փորձում ենք գնալ, մեզ կանգնեցնում է հայ զինվորը։ Հիմա ո՞վ է փակել միջանցքը։ Ես էս եմ ասել:

Վերացվել է Գյումրիում կասեցված հացի արտադրամասի գործունեությունը

Շտկվել են նախկինում հայտնաբերված խախտումները:

Հրդեհ է բռնկվել Մարալիկի բամբակի պահեստում

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։15-ին։

Մինչև 6 ժամ լույս չի լինի Երևանի որոշ հասցեներում և 7 մարզի տարբեր համայնքներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն (տեսանյութ)

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու գործում:

Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձյան շերտի հաստությունը 15-20 սմ է

Ճանապարհները սպասարկող ընկերությունները կատարում են ճանապարհների երթևեկելի հատվածների ձյան մաքրման և աղ ու ավազով մշակման աշխատանքներ։

4 բալ ուժգնությամբ երկրաշարժ Բավրայի մոտակայքում. ցնցումները զգացվել են ՀՀ տարածքում

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի և Աշոցք գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։

«Խաղաղապահին մեջտեղից հանել են, «խեղճ» Ալիևին էլ հանեն, տակը մնան Փաշինյանն ու հայ զինվորը». Ստյոպա Սաֆարյան

Ընդդիմադիր ուժի երեկ հրավիրած լսումները խիստ քննարկումների և քննադատությունների տեղիք են տվել:

Գյումրու Բարեկամության այգին տարածաշրջանի հյուսիսային հանգույցը կդառնա․ այսօր բացվեցին սահադաշտն ու Վերնիսաժը

Այգին ավելի քան 50%-ով պատրաստ կլինի շահագործման այս տարվա աշնանը, իսկ զբոսայգու վերջնական բացումը իր բոլոր օբյեկտներով նախատեսվում է 2024 թ․ ամռանը։

Շիրակի մարզպետը պատասխանատուների հետ քննարկել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքը, հորդորել լինել առավել կառուցողական

Մշտադիտարկման հանձնաժողովի անդամների և համայնքային պատասխանատուների հետ հանդիպումները կրելու են շարունակական բնույթ։

Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնը 5 ամիս է՝ թափուր է. Վահագն Ալեքսանյանը վստահեցնում է՝ տեսանելի ապագայում նշանակում կլինի

Նա էթիկապես ճիշտ չհամարեց խոսել այն մասին, թե այս ամիսների ընթացում քանի՞ անձի թեկնածություն է քննարկվել:

Աշոցքում, Մարալիկում և Գյումրիում բուք է․ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Դժվարանցանելի է Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհը, իսկ Վարդենյաց լեռնանցքը՝ բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ):

Շիրակցի փաստաբանների խոսքով՝ դատավորներին անընդհատ տեղափոխելով՝ քաղաքացին կորցնում է դատարանի հանդեպ վստահությունը

Միանգամից 4 քրեական և 6 քաղաքացիական դատավոր է տեղափոխվել մայրաքաղաք։

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը նոր դատավոր ունի

Անի Աթանեսյանը նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր:

ՀՀ 4 մարզում ձյուն է տեղում․ Սարավան-«Զանգեր» հատվածում մառախուղ է

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ):

Որտեղ ՔՊ-ը հաղթում է՝ հաղթում է, որտեղ՝ ոչ, ընտրվում է այլ թեկնածու. Գնել Սանոսյան

Պաշտոնից էլ այսքան ժամանակ ազատվել են միայն ըստ օրենքի: Հույս ունեմ, որ ընտրություններն էլ նորմալ ընթացք և ավարտ կունենան:

5 մարզպետ՝ 5 տարում, Շիրակը պետք է ռեկորդակիր լինի․ Գնել Սանոսյանը ներկայացրեց նորանշանակ մարզպետ Մուշեղ Մուրադյանին

Ո՞ւր է գնում Նազելի Բաղդասարյանը՝ հարցին Սանոսյանն ասաց՝ առանց աշխատանքի չի մնա։

Մահացել է Շիրակի նախկին փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը

Ամուսնացած էր, ուներ երկու որդի:

Շիրակի մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներն այցելել են Ազատամարտիկների պանթեոն (լուսանկարներ)

Նրանք ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել հայրենիքի համար կյանքը զոհաբերած հայորդիների շիրիմներին, հարգանքի և խոնարհումի տուրք մատուցել հերոս զինվորների հիշատակին։

28-ամյա երևանցին Գյումրու տարբեր փողոցներում թմրանյութով լցված հարյուրից ավելի փաթեթ է տեղադրել (տեսանյութ)

Լալայան փողոցում ցույց է տվել այն վայրը, որտեղից պետք է վերցներ մարիխուանայով 20 փաթեթ, Հացիկ գյուղի ճանապարհից՝ 30 փաթեթ, որոնք պետք է տեղադրեր տարբեր վայրերում:

Մոտ ապագայում կտեղեկացնեմ նոր պաշտոնի մասին. Նազելի Բաղդասարյան

Որքան հիշում եմ, պարոն Մուրադյանը կուսակցական չէ, բայց ցանկացած պարագայում մարդուն միշտ պետք է հնարավորություն տալ՝ իր հմտությունները ծառայեցնելու:

Հայտնի է՝ ով կնշանակվի Շիրակի մարզպետ

Մուշեղ Մուրադյանը երկար տարիներ զբաղեցրել է Շիրակի մարզպետարանի աուդիտի բաժնի պետի պաշտոնը:

Մասնատված տապանաքարեր, պղծված գերեզմաններ, ոչնչացող պատմություն. Գյումրու 1-ին գերեզմանատանը քաոսային վիճակ է

Հուղարկավորությունների թույլտվությունը հենց «Հավերժ հիշատակ»-ն է տալիս, սակայն վերջին ապօրինությունների դեպքերով, Բաղրամյանը շեշտում է՝ մասնակից չէ։

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Հրաժեշտ տալով իմ հարազատ մարզին՝ մաղթում եմ առաջընթաց եւ զարգացում։

Շիրակի մարզում նոր դատավոր կնշանակվի

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

2023 թվականի համար Շիրակի մարզը սուբվենցիոն ծրագրի 31 հայտ է ներկայացրել

Սուբվենցիոն հայտերն այժմ գտնվում են քննարկման փուլում։

«Կյանքի ստենտ» ծրագրի շրջանակներում 2022-ին 2.443 ծառայություն է մատուցվել

Ծրագիրը սրտամկանի սուր ինֆարկտի դեպքում ապահովում է դեղապատ ստենտի տեղադրումն` անվճար, իսկ աորտա-կորոնար շունտավորումը` արտոնյալ պայմաններով:

21-րդ դարում հումանիտար աղետի ու ցեղասպան շրջափակման գերնպատակը մեկն է՝ Արցախի հայաթափում. Շիրակի մարզպետ

21-րդ դարում հումանիտար աղետի ու ցեղասպան շրջափակման գերնպատակը մեկն է՝ Արցախի հայաթափում, նժարին՝ 120 հազար մեր հայրենակցի ճակատագիրը։

Դեպքերի նվազում երեք ուղղությամբ․ ոստիկանությունը ներկայացրել է 2022-ի վթարների, զոհերի և վիրավորների վիճակագրությունը

2021 թվականին, 2020-ի համեմատությամբ, վթարների քանակը 588-ով, վիրավորներինը՝ 853-ով, զոհերինը՝ 20-ով ավելի է եղել:

ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 1502 խախտում

Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 9 տրանսպորտային միջոց։

Օծվել է Թուրքիային սահմանակից Հայկաձորի չեզոք գոտում գտնվող Կարմիր վանքի` Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու նոր խաչը

Խաչն օծվել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ, որից հետո հայկաձորցիների ջանքերով այն տեղադրվել է եկեղեցու գմբեթին։

6 տարի ազատազրկում՝ Զարզանդ Մանուկյանին սպանելու համար. տուժողի ընկերները վերջին պահին փոխել են ցուցմունքը

Դատարանի դահլիճում, սակայն, Զարզանդ Մանուկյանի մտերիմ մանկության ընկերները՝ Արմանը, Գեւորգը եւ Կարենը, հրաժարվել են իրենց ցուցմունքներից։

Ի վիճակի չեմ տեսնել՝ իմ աչքի առաջ ինչպես է պատմություն ու արժեք ոչնչանում. Գյումրու դրամատիկականի տնօրենն ահազանգում է

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հանձնարարականով մասնագետներ են գնացել՝ որմնանկարն ուսումնասիրել և փաստել՝ խնդիրներ ունի այն:

Անիի նախկին համայնքապետի փաստաթղթային անճշտությունները խոչընդոտում են աշխատանքներին․ Սարիբեկյանը՝ Շիրակի մարզպետին

Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արման Սարիբեկյանին և տեղակալ Էդգար Սաղաթելյանին։

Հայրենիքը պիտի սիրես այնպես, որ թշնամին վախենա այդ սիրուց. Հովհաննես Մազմանյանի հիշատակին Գյումրիում խաչքար է տեղադրվել

Այսօր, սակայն, երբ Լաչինը շրջափակված է, կորստի ցավն առավել է ծանրանում նրանց և զոհված մյուս տղաների ծնողների ուսերին։

Շիրակի մարզում խիստ վերահսկողության տակ են պետական բյուջեով իրականացվող շինարարական աշխատանքները

Մարզպետը նշել է, որ այն թերացումները, որոնք շտկման կարիք ունեն կտրվեն հանձնարարականներ համապատասխան ժամկետներում շտկելու նպատակով, իսկ առավել կոպիտ խախտումներին համապատասխան ընթացք կտրվի։

Շիրակի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում բացակայությունների քանակն այս պահին չի գերազանցում 10 տոկոսը

Տարեսկզբին դպրոցներում առկա իրավիճակին, աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը այսօր եղել է Գյումրու թիվ 21 և 27 դպրոցներում։

Փոխվել է Պեմզաշենի սահմռկեցուցիչ սպանությունների գործով մեղադրյալների կալանքի ժամկետը․ հայտնի է հիմնական վարկածը

Մեր տեղեկություններով՝ քննության հիմնական վարկածը, որն ընկած է նաև մեղադրանքի հիմքում, այլ հանցագործության՝ կողոպուտի հետքերը թաքցնել է։

Գյումրիում և Ազատանում ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտվել

Պարեկները մեքենայի փոխանցման տուփի բռնակի մոտ նկատել էին ծխախոտի տուփ: 31-ամյա ուղևորը հայտնել էր, որ տուփի մեջ բժշկական կաթուցիչ և մարիխուանա կա:

Վերացվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեության կասեցումը

Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ այս արտադրամասում շտկվել են նախկինում հայտնաբերված խախտումները:

Հունվարի 2-ից 9-ը Երևանում հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 2599 խախտում

Տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 58 անձ։

Մայիսյանում ապրող 6 անչափահաս երեխաները մնացել են առանց ծնողական խնամքի․ Արցախ մեկնած մայրը վերադառնալ չի կարող

«Դիմել ենք Կարմիր Խաչ, ՄԱԿ, Արցախի պատասխանատուներին ենք նաև դիմել, պետք է Կարմիր խաչով գար, բայց ոնց որ հետաձգվել է, չգիտեմ»,- ասում է Հռիփսիմեն։

Ցողամարգ գյուղի մոտակայքում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կան զոհ, տուժածներ

Ս. Կ.-ն հոսպիտալացման ճանապարհին մահացել է, Ռ. Մ.-ն ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել, իսկ Գ. Ս.-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր:

36-ամյա ախուրյանցին փախցրել է համագյուղացու մեքենան ու Բավրայի ճանապարհին վթարի ենթարկվել

Տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Անիի բաժին, որտեղից էլ՝ «Գյումրի» բժշկական կենտրոն:

Շիրակի մարզադպրոցները ստացել են ընդհանուր ավելի քան 87 մլն դրամ արժողությամբ մարզագույք

Շիրակի մարզում գործող 17 մարզադպրոցի տրամադրվել է 41 անուն մարզագույք՝ 87 մլն 116 հազար դրամի շրջանակներում։

Շիրակի մարզի կարիքավոր ընտանիքներին շուրջ 18 մլն դրամի հագուստ է բաշխվել

Համայնքներն ըստ կարիքների իրականացրել են բաշխումը, որից հետո հաշվետվությունը ներկայացնելու են մարզպետարան։

Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատին հանձնվել է «Ուրալ-5557» մակնիշի հրշեջ ավտոբաք. նախարարը Շիրակի մարզում էր

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն այցելել է Շիրակի մարզային փրկարարական վարչություն:

Տարին փակում ենք պարտքերով. Գյումրու ավագանին հաստատել է 2023-ի բյուջեն. ինչ է նախատեսվում

2022 թվականի համեմատությամբ գալիք տարում բյուջեի միջոցները գրեթե 250 մլն դրամով պակաս կլինեն՝ պայմանավորված համայնքային ծախսի ավելացմամբ։

Արցախից Գյումրի եկած և վերադառնալու հնարավորություն չունեցող դերասանները դրսում հայտնվելու վտանգի առաջ են կանգնած

Մինչև դեկտեմբերի 18-ը դերասանները կեցության ու ֆինանսական խնդիրներ չեն ունեցել. եկել են «Լորիկ» հիմնադրամի աջակցությամբ։

Որն է Շիրակի մարզպետի եղբոր՝ Արման Բաղդասարյանի՝ ՔՊ-ից դուրս գալու իրական պատճառը, ինչու է նա վայր դրել մանդատը

Կան սկզբունքներ և արժեքներ, որոնք երբեք չարժե փոխել որևէ մանդատի կամ աթոռի հետ։

Մենք Գյումրիին և Շիրակին պետք է նայենք շատ ավելի լայն հեռանկարում՝ որպես մեր Հյուսիսային դարպասի․ ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային խորհրդակցություն է ունեցել Շիրակի մարզպետարանում։

Չկա տաք ջուր, պատերն ախտահանվող չեն. Շիրակում դպրոցի ճաշարանի գործունեություն է կասեցվել

Նշվում է, որ վերահսկող մարմինը սահմանել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

Անի համայնքի փաստաթղթերում խախտումներ և բացթողումներ են արձանագրվել․ Շիրակի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել

Նազելի Բաղդասարյանը հատկապես կարևորել է սեփական եկամուտների հավաքագրմանն ուղղված աշխատանքների ինտենսիվությունը՝ ընդգծելով որ ցուցանիշներով Անին այսօրվա տվյալներով ամենավերջին հորիզոնականում է։

Եթե մեր երկրի քաղաքացին գոհ է մեզանից, ուրեմն մենք լավ ենք աշխատում, հակառակը չի կարող լինել. Բաղդասարյան

Մարզպետը նաև հայտարարեց, որ հավելավճարներն ու պարգևավճարները ինքնանպատակ չենմ, և դրանք տրվում են, երբ իրականացվում է պատշաճ աշխատանք՝ որպես խրախուսանք։

Եթե որևէ վարչական ղեկավար իր պարտականությունները չի կատարում, ապա սա ուղիղ ցուցիչ է ազատման․ Նազելի Բաղդասարյան

Բաղդասարյանը նկատեց՝ մարզխորհրդի նիստը 10 օր շուտ է հրավիրվել, որպեսզի համայնքապետերը կարողանան այս բացը լրացնել։ Ախուրյանը բացի դրանից այլ հարց էլ ունի լուծելու։

Շիրակի մարզպետի հանձնարարականով ստուգայցեր են անցկացվում մարզային ենթակայության պետական հաստատություններում

Յուրաքանչյուր այցի վերաբերյալ կազմված արձանագրությունը մեկօրյա ժամկետում ներկայացվում է Շիրակի մարզպետին՝ համապատասխան ընթացք ապահովելու համար:

Քաղաքաշինության կոմիտեն նախատեսում է 2023 թվականին ավարտել 32 մարզադահլիճի և մարզադպրոցի կառուցում

Բոլոր օբյեկտները շահագործման են հանձնվելու ամբողջությամբ կահավորված։

Հայտնի է Շիրակի մարզի Անի համայնքում կայանալիք ՏԻՄ արտահերթ ընտրության օրը

Ընտրացուցակները հասանելի կլինեն 2023 թվականի փետրվարի 14-ից։

ԿԸՀ-ում այսօր կորոշեն Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների օրը

Այժմ ՔՊ թեկնածու Արման Սարիբեկյանն է համայնքի ղեկավարի պաշտոնակատարը, նա համայնքում կպաշտոնավարի մինչև նոր ընտրությունների անցկացումը։

2 տարի առաջ այս օրը Խծաբերդից և Հին Թաղերից գերեվարվեցին հայ տղաները, շիրակցիներից 26-ը դեռ գերի են․ Նազելի Բաղդասարյան

Սա ցեղասպան ձեռագիր է, որը պետք է արձագանք ունենա միջազգային հանրության կողմից

Ճապոնիան 113 հազար ԱՄՆ դոլար կտրամադրի «Շիրակ» ջրօգտագործողների ընկերությանը՝ Վարդաքարի ջրամբարի բարեկարգման համար

Խաչատուր Խաչատրյանը և Մասանորի Ֆուկուշիման ստորագրել են «Շիրակի մարզի Վարդաքարի ջրամբարի բարեկարգման դրամաշնորհային» ծրագիրը։

Բացահայտվել և կանխվել է խմբի կազմում նախնական համաձայնությամբ անձանց անօրինական միգրացիա կազմակերպելու դեպք (տեսանյութ)

Ա. Պ-ն նաև այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ նույն ժամանակահատվածում և մեխանիզմով 4.500 ԱՄՆ դոլար գումարներ ստանալու դիմաց կազմակերպել է 31 ՀՀ քաղաքացիների և այլ անձանց անօրինական միգրացիան:

Վաղ առավոտից Շիրակի մարզում տեղացած ձյան շերտի հաստությունը հասնում է 3-5 սանտիմետրի

Մարզի ճանապարհներին աշխատում է 12 միավոր տեխնիկա։

Ցանկացած խախտմանը կհաջորդի հստակ իրավական հետևանք․ Նազելի Բաղդասարյանի հանձնարարականով վաղվանից այցեր կլինեն ՊՈԱԿ-ներ

Մի քանի ՊՈԱԿ-ների հաստիքացուցակներում առկա են աշխատակիցների անհամապատասխանություններ։

Շիրակի մարզպետարանին է հանձնվել «Մինասի գույներով» պլեների մեծ կտավը, նվիրաբերվել՝ վրացի մասնակցի «Հառիճավանք»-ը

«Մինասի գույներով» 10-րդ պլեները համընկնում է մինասյան տարվա հետ, լրանում է գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի ծննդյան 95-րդ տարեդարձը։

Հեղափոխությունը միայն այսօր մտավ Անի համայնք․ Նազելի Բաղդասարյանը ներկայացրել է համայնքապետի պաշտոնակատարին

«Ոչ մեկի հետ ոչ մի թշնամություն չունեմ, ով աշխատելու է, արարելու է, հետևողական է լինելու, բոլորիդ հետ աշխատելու եմ»,- խոստացավ Սարիբեկյանը։

Պեմզաշենում իրենց տան մեջ դաժանաբար սպանված ընտանիքի հայրը փորձել է վրեժ լուծել. Aravot

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պեմզաշենում սպանված ընտանիքի 12-ամյա աղջնակի նկատմամբ մինչ նրան սպանելը սեռական բնույթի գործողություններ են կատարվել:

Արման Բաղդասարյանը Գյումրու ավագանու անդամի իր լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել

«Այսօր դիմում եմ ներկայացրել Գյումրու համայնքապետին, որպեսզի վաղաժամկետ դադարեցվի Գյումրի համայնքի ավագանու անդամի իմ լիազորությունները»:

Արման Սարիբեկյանը նշանակվել է Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատար

Արման Սարիբեկյանը Անի խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն էր։

Շիրակի մարզպետը Ջոան Ֆեյրլիի հետ քննարկել է ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների այցի և երկամյա ծառայության մանրամասները

2012-2022թթ. Շիրակի մարզի 15 բնակավայրում ծառայություն են իրականացրել 32 կամավորներ: Կյանքի է կոչվել 13 ծրագիր։

Քննարկվել են Կապսի ջրամբարի մրցութային գործընթացն ու Ջրաձոր գյուղի վերաբնակեցման հարցը

Գնել Սանոսյանը հեռավար մասնակցել է Վերականգնման վարկերի բանկի (KFW) Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով նորանշանակ տնօրեն Վերոնիկա Գարսիա Դել Արկոյի գլխավորությամբ հանդիպմանը։

Դատարանը Շիրակի մարզպետարանին պարտավորեցրել է նախկին պաշտոնում վերականգնել ազատած աշխատակցին. վճիռը կբողոքարկվի

Մինչ այժմ մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը չունի հիմնական ղեկավար։

«Լուսակերտ» ուսումնական բազայում ԱԻՆ-ն ուսումնավարժանք է անցկացրել, որին հետևել են ԱԻ նախարարն ու Մայքլ Հայեսը

Արտակարգ իրավիճակների նախարարության «Լուսակերտ» ուսումնական բազայում անցկացվել է «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով վարժանք:

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում ավագանու արտահերթ ընտրություններ կանցկացվեն

Կառավարությունը նման որոշում կայացրեց այսօրվա նիստի ժամանակ։

1.2 մլրդ դրամ՝ 8 մարզի սուբվենցիոն ծրագրերի համար. Կառավարությունը հաստատեց նախագիծը

Կառավարության նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Աշխարհում հայտնի մի լուսանկարի պատմություն. 34 տարի անց հարցազրույց երկրաշարժի փլատակներից հրաշքով փրկված կնոջ հետ

Երեխեքը փոքր էին, պստիկը երկու տարեկան էլ չկար։ Ու ընդհանրապես շորեր չունեին, ոչ մի բան։ Տատս ըսեց՝ ելնինք հրապարակ, շորեր կբաժնեին, տեսնինք՝ կուտա՞ն։

Աղետի գոտում 2008 թվականից իրականացվող բնակապահովման ծրագիրը ավարտական փուլում է

Առկա տնակային խնդիրները ևս ուսումնասիրվել են։ 2023 թվականին որոշակի փաստաթղթային, տեխնիկական, առկա տեղեկատվության ճշգրտման աշխատանքներ կիրականացվեն, իսկ 2024-2027 թթ. այդ տնակները կհանվեն։

2023-ի վերջին 88-ի հետևանքով բնակարան կորցրածներ չեն լինի Շիրակում. Գյումրիում ոգեկոչեցին երկրաշարժի զոհերի հիշատակը

Չի բացառվում, որ լինեն տնակաբնակներ, որոնք կկարողանան դատական կարգով անօթևանի իրենց կարգավիճակը վերականգնել։

Մեզ համար դեկտեմբերի 7-ը դարձել է հիշողության ու ոգեկոչման ոչ միայն օրացուցային օր. Շիրակի մարզպետ

ՀՀ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն ուղերձ է հղել երկրաշարժի զոհերի հիշատակին և աղետներին դիմակայունության օրվա կապակցությամբ:

Բացառել ամանորյա դրամահավաքությունը, դասասենյակներում ապահովել նորմալ ջերմաստիճան․ Շիրակի մարզպետն այցելել է դպրոցներ

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզպետարանի պատասխանատուների հետ այսօր շրջայց է կատարել մարզի մի շարք դպրոցներում։

Շիրակի մարզի ճանապարհների ձմեռային պահպանման աշխատանքներն իրականացնող կազմակերպությունները պատրաստ են աշխատանքի

Կուտակած 160 տոննա տեխնիկական աղը և 6150 խորանարդ մետր հանքային խարամը բավարար է 2022–2023 թվականների ձմեռային պահպանման աշխատանքների իրականացման համար։

Գյումրու փողոցներն այսօր ոչ թե սահել են, այլ փայլել․ ինչ աշխատանք է իրականացրել կոմունալ ծառայությունը

Այս ձմեռ բեռնատարներից բահերով փողոցներում խարամ շաղ չեն տա, այդ տարբերակը չեն կիրառի։

Գլխավոր դատախազը պետական միջոցներով և օրենքի խախտմամբ աշխատանքների վարույթներով պահանջել է առանց ձգձգման քննություն

Քննարկված բոլոր հարցերի վերաբերյալ գլխավոր դատախազը տվել է հանձնարարականներ, սահմանել դրանց կատարման ժամկետներ:

Մահացել է Շիրակի երկրագիտական թանգարանի տնօրեն, վաստակաշատ երկրաբան ու հնագետ Համազասպ Խաչատրյանը

Համազասպ Խաչատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 17:00-ին, Սուրբ Նշան եկեղեցում: Հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 13:30-ին:

Վարդաքարցին հարևանի տնից կենցաղային իրեր է գողացել

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հասարակության բոլոր շերտերի համար պետք է մեր մարզը, քաղաքը հարմարավետ լինի, դրան են միտված մեր ջանքերը․ Շիրակի մարզպետ

Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ այսօր անցկացվել է միջոցառում-լսումներ։

Արտագնա ներկայացումներ և Ամանորի հեքիաթ․ Գյումրու տիկնիկային թատրոնը 87-րդ թատերաշրջանը բացել է այլ ձևաչափով

Մեզ մոտ ֆինանսական դժվարություններ են առաջանում հասնելու որևէ բնակավայր, արվեստ, մշակույթ մատուցելու համար։

Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում և Սարավանի լեռնանցքում խիտ մառախուղ է

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

«Շուշանիկի նամակը՝ Վարպետին»․ պատմությանն անհայտ նամակն այսօրվանից գտնվում է Գյումրու Իսահակյանի տուն-թանգարանում

Ավիկ Իսահակյանն ասաց, որ հոգին խորն է և մեզ կարող է նվիրել Շուշանիկ Մատակյանի նամակը, ինչին, իհարկե, առաջին պահին դժվարությամբ էինք հավատում, բայց ինչպես ասում են, ասաց և արեց։

Աշխատանքային այցով Գյումրիում է եղել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը

Պատասխանատուները քննարկել են Գյումրու թիվ 1 պոլիկլինիկային նոր շենք տրամադրելու հարցը, որի լուծմանն են միտված եղել անցած մի քանի ամիսների աշխատանքը։

Շարունակում ենք առողջապահությունը հասանելի դարձնել մարզերում. Անահիտ Ավանեսյանը Գյումրի է այցելել

Պատասխանել եմ նաև տեղական լրատվամիջոցների հարցերին՝ բյուջետային հատկացումներից մինչև կապիտալ շինարարություն»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նախարարը:

Շքեղ համերգ, լեփ-լեցուն դահլիճ, պայթող ծափեր, անվերջանալի «բրավոներ». աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը Գյումրիում

Մեծ երաժիշտը մինչ համերգի մեկնարկն այցելել էր Գյումրու Սև բերդ-ամրոց, որտեղ գալիք տարում մեծ համերգ է ունենալու։

Ոսկեհասկ գյուղի սկզբնամասում ավտոմեքենա է այրվել

Տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղում այրվում է ավտոմեքենա։

BUGGY-ն՝ պայծառ գաղափարի խորհրդանիշ․ Գյումրու ՏՏԿ-ի ինժեներական դպրոցի սաները մեքենա են ստեղծել (լուսանկարներ)

Ստեփանավանի անտառում կիրակին թեժ է եղել՝ բառի ուղիղ իմաստով... BUGGY-ն երիտասարդների պայծառ գաղափարի խորհրդանիշ

Գյումրու ավագանին 2 մլն դրամով Սպիվակովի համերգի 200 տոմս ձեռք կբերի երաժշտական դպրոցների սաների ու դասավանդողների համար

«Խնամի, ծանոթ բարեկամ սկզբունքը բացառենք, և, իրոք, այս տոմսերը հասնեն նրանց, որոնց իսկապես պետք են, նաև խիստ անհրաժեշտ է այս համերգի մասնակցությունը»,- ասաց Արման Բաղդասարյանը։

Ավարտվել է Շիրակի մարզով անցնող Գյումրի-Հացիկ-Կարմրաքար ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

Ճանապարհը հիմնանորոգվել է ՀՀ պետական բյուջեի հատկացումներով։

Շիրակի մարզը ձեռք է բերել նոր ջրցան և ձնամաքրիչ մեքենաներ

Մեքենասարքավորումները մատակարարվել են «ԱԿՇՆ ՔՈ» ՍՊԸ կողմից։

Շիրակի մարզպետը ակնկալում է եղբորը բերման ենթարկելու դեպքի մանրամասն ուսումնասիրություն, ընդհուպ՝ ծառայողական քննություն

Հանրությունն իրավունք ունի տեղեկանալու, թե օպերլիազոր Ն. Սիմոնյանի զեկուցագրի հիմքում ինչ փաստեր ու շարժառիթներ են եղել, նաեւ այն, թե որքան վտանգավոր է հասարակության համար Ա. Բաղդասարյանը։

Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն

8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ:

Մինչև 6 ժամ լույս չի լինի Երևանի բազմաթիվ հասցեներում և 6 մարզի տարբեր համայնքներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

Գյումրու Սայաթ-Նովա փողոցի բնակարաններից մեկում 2 երաժիշտի դի է հայտնաբերվել (լուսանկարներ)

Դիերից մեկը հայտնաբերվել է միջանցքում, մյուսը՝ ննջասենյակում։

Հայ-ամերիկյան համագործակցության արդյունքում Աշոցքում շահագործման է հանձնվել հրշեջ-փրկարարական ջոկատի նոր շենքը

Շիրակի մարզի Աշոցք համայնքում շահագործման է հանձնվել թիվ 52 հրշեջ-փրկարարական ջոկատի նորակառույց շենքը:

Ավարտվել է Շիրակի մարզի Ամասիա, Բանդիվան, Ցողամարգ բնակավայրերով անցնող 10 կմ ճանապարհի հիմնանորոգումը

Ճանապարհն անցնում է Շիրակի մարզի Ամասիա, Բանդիվան, Ցողամարգ բնակավայրերով։

Դիվանագիտական գործընթացներում կանանց ներգրավումը տալիս է հավելյալ երաշխիքներ․ Շիրակի մարզպետ

Շիրակի մարզպետն անդրադարձել է կոնֆերանսի կարևորությանը՝ նշելով, որ այդօրինակ նախաձեռնությունները կնպաստեն առկա հիմնախնդիրների լուծմանը։

ՌԴ ֆիլհարմոնիկը հանդես կգա Երևանում և Գյումրիում. համերգներից մեկի հասույթը կփոխանցվի «Զինվորի տանը»

Համերգը Գյումրիում նախատեսված է նոյեմբերի 29-ին, այդ օրը նաև նվագախմբի մեկնման օրն է։ Ժամը 14։00-ին Գյումրու համերգն է, իսկ արդեն 20։15-ին՝ թռիչքի ժամը:

Գյումրիում որպես բողոքի նշան հսկա ծառը բարձրացած տղամարդը պահանջում է հանդիպում Շիրակի թեմի առաջնորդի հետ (լուսանկարներ)

Գյումրիի դրամատիկական թատրոնի մոտ արդեն տևական ժամանակ է՝ իրարանցում է: Բանն այն է, որ մի տղամարդ բարձրացել է թատրոնի դիմացի հսկա եղևնիներից մեկի վրա՝ այդպիսով արտահայտելով իր բողոքը:

Թերի նախագծով և առանց տնօրենի գիտության․ Գյումրու տիկնիկային թատրոնում սուբվենցիոն ծրագրով շինարարություն է մեկնարկել

Քարապատ հատակը ճաքճքված է, տակից անընդհատ ջուր է դուրս գալիս։ Հենց այս վիճակում էին ընդունում ու ճանապարհում հանդիսականին։

Գեղարքունիքի և Շիրակի մարզերից 100 նպաստառու ընտանիք կստանա սննդի աջակցության քարտ

Յուրաքանչյուր քարտի մեջ 19 դոլար է ներառված, որը քաղաքացին կարող է օգտագործել միայն սնունդ գնելու նպատակով:

Հրդեհ է բռնկվել Մարալիկի բամբակի գործարանում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ

Նախապատրաստական արտադրամասում (216 քմ) այրվել են կուտակած մոտ 4 տ բամբակ, մանվածքային հաստոցը՝ մասնակի և տանիքում կուտակած մոտ 1 տ բամբակ:

Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Պաշտոնից ազատման հիմք է ծառայել Գուրգեն Գրիգորյանի դիմումը։

10։30-ից դադարեցվել է Շիրակի մարզի Արթիկ քաղաքի տարբեր փողոցների և 3 գյուղի գազամատակարարումը

Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ։

Հանրապետության տարբեր տարածքներից ահազանգեր են ստացվել․ փրկարարները բացել են փակ դռները

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները։

Ամասիա-Գյումրի ավտոճանապարհին մեքենան ձորն է գլորվել․ տուժել է 6 հոգի, որից 3-ը՝ երեխաներ

Օպել աստրա G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ս., ծնված 1988 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 2 մ ) և հայտնվել ձորակում։

Սուբվենցիոն ծրագրերով Շիրակի բազմաբնակարանների ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգման 2 ծրագիր է ընթացքի մեջ

Արթիկ բնակավայրի 6 բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում» սուբվենցիոն ծրագրի ընդհանուր նախահաշվային արժեքը կազմում է 78 մլն 764 հազար դրամ։

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը

Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած

«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի

Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու

Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ

Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել

ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը

Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան

Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին

Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ

Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել

ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել