«Մինչ օրս ոտք չեմ դրել իմ տուն». Պեմզաշենում ամիսներ առաջ դաժանաբար սպանված ընտանիքի հայր

Կրկին 2 ամսով երկարացվել են Պեմզաշենում նոյեմբերի 9-ին տեղի ունեցած սպանությունների գործով մեղադրյալներ Վրույր և Արկադի Բարսեղյանների կալանքի ժամկետները։

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Սպանված ընտանիքի հայրը՝ Սևակ Մելիքսեթյանը, մեր զրույցում ասում է՝ նախաքննության այս փուլում գործի ընթացքի ու ձեռք բերված ապացույցների մասին խոսել չի կարող, քանի որ իրեն շատ բան էլ հայտնի չէ։ Ըստ նրա, սակայն, Արկադի Բարսեղյանը շարունակում է չընդունել իրեն առաջադրված մեղադրանքը։

«Մինչև հիմա էլ հերքում է Արկադին, բայց որ կալանավորված է, ուրեմն մի բան կա, չէ՞։ Ես հստակ ոչինչ չեմ կարող ասել։ Անմեղության կանխավարկած կա, քննությունը կասի ամեն բան»,- ասում է Սևակը։

Մեր տեղեկություններով՝ քննության հիմնական վարկածը, որն ընկած է նաև մեղադրանքի հիմքում, այլ հանցագործության՝ կողոպուտի հետքերը թաքցնել է։

Վրույր Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 155-րդ (Սպանություն) հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ եւ 13-րդ կետերով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ, 6-րդ եւ 13-րդ կետերով (2 դրվագ), 252-րդ (Ավազակություն) հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 198-րդ (Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) հոդվածի 4-րդ մասով։

Իսկ Արկադի Բարսեղյանին՝ 155-րդ հոդվածի (Սպանություն) 2-րդ մասի 8-րդ, 13-րդ կետերով եւ 252-րդ հոդվածի (Ավազակություն) 3-րդ մասի 2-րդ կետով:

Ընտանիքի հոր՝ Սևակի խոսքով՝ մեղադրյալների ընտանիքները դեպքից հետո գյուղ չեն վերադարձել։ Սպանության լուրն իմացած և Պեմզաշեն արտագնա աշխատանքից վերադարձած Մելիքսեթյանը մինչ օրս իր տուն ոտք չի դրել. այն դեռ դեպքի վայր է համարվում։

Հարցին՝ կմեկնի՞ Հայաստանից, թե՞ ոչ, ասում է՝ մինչև ամեն բան չպարզվի, ոտքը գյուղից դուրս չի դնի։

Նշենք, որ 2023 թվականի հունվարի 11-ին ևս Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Պեմզաշենում նոյեմբերի 9-ին տեղի ունեցած մոր և նրա երկու զավակի սպանությունների գործով մեղադրյալներ Վրույր և Արկադի Բարսեղյանների կալանավորումը 2 ամսով երկարաձգելու միջնորդությունը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 9-ին Պեմզաշեն գյուղում սեփական տանը սպանված էին հայտնաբերվել 31-ամյա Զարինե Մելիքսեթյանը և վերջինիս 12-ամյա դուստրն ու 8-ամյա որդին։ Սպանված ընտանիքի հայրը դեպքի պահին գտնվել էր ՌԴ-ում՝ արտագնա աշխատանքի։ Գյուղ էր վերադարձել ողբերգությունից հետո։

ՀՀ ոստիկանությունը ծավալուն անդրադարձով նոյեմբերի 17-ին ներկայացրել էր 2022 թվականի նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանդի գրեթե բոլոր մանրամասները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
47638 դիտում

Ռոբերտ Քոչարյանը նստելու է, Սամվել Կարապետյանը նստելու է, Գագիկ Ծառուկյանը նստելու է. Փաշինյան

Բացառում եմ հետընտրական զարգացումները, բացառում եմ, որ ՀՀ քաղաքացին թույլ տա՝ եռագլուխ կուսակցությունը թպրտա

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է և միանձնյա կձևավորի կառավարություն. վարչապետ

Շնորհավորանքներ, ծափահարություններ ու վանկարկումներ. վարչապետը ժամանել է ՔՊ շտաբ

ԿԸՀ-ն մշակել և հրապարակել է 404 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները

ՔՊ-ն Գյումրիում առաջատար է Վարդան Ղուկասյանի և Մարտուն Գրիգորյանի թաղամասերի ընտրատեղամասերում

Հայտնի են Դավթաշեն վարչական շրջանի բոլոր 19 տեղամասի նախնական արդյուքնները

Ամփոփվել են 332 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն շարունակում է մնալ առաջատար

Սարուխան, Քաջարան․ ՔՊ-ն կրկին առաջատար է

Երևանի Ավան և Աջափնյակ վարչական շրջաններ․ արդյունքներ մի քանի տեղամասից

Հայտնի են 269 ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները

Աչաջուր․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 70,85%

Բագրատաշենի 2 ընտրատեղամասերի արդյունքներով ՔՊ-ն առաջատար է

ԿԸՀ-ն մշակել է 191 ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները. որ ուժը քանի ձայն է ստացել

ԿԸՀ-ն հրապարակել է 159 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն բացարձակ առաջատար է

Բջնի, Քաջարան, Բերքաբեր․ հայտնի են նախնական արդյունքները

ԿԸՀ-ն հրապարակել է 131 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները

Նիկոլ Փաշինյանը հանդես կգա մամուլի ասուլիսով

ՔՊ՝ 60.7%․ հրապարակվել են Շիրակի մարզի 93 ընտրատեղամասերի արդյունքները

ԿԸՀ-ն հրապարակել է 110 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները

Ինչպե՞ս գեներացնել հետընտրական զարգացումներ. հերթական տեխնոլոգիան՝ ըստ հյուսիսից ուղարկված методичка-յի

Ինձ, Հայկոյին, Արթուրին օբշի 900 տվավ, էլի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն «Ուժեղ Հայաստան»-ից

Հայաստանն ընտրություն է կատարել հօգուտ ազատ, անկախ և եվրոպական ապագայի. Սալոմե Զուրաբիշվիլի

Տվյալներ Արտաշատից. ՔՊ-ն առաջատար է

Գագարինում ՔՊ-ն ջախջախիչ հաղթանակ է տարել

Իշխանասարում առաջատարը ՔՊ-ն է

Արագածոտնում հաշվարկված 6118 քվեի արդյունքում ՔՊ-ն բացարձակ առաջատար է՝ 65.2%

Հրապարակվել են 82 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները

Հայտնի են ևս մի քանի ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն առաջատար է

Անգեղակոթ գյուղում ՔՊ-ն առաջատար է

Նախնական արդյունքները շատ գոհացուցիչ են. Հարությունյանը ՔՊ շտաբից տեսանյութ է հրապարակել

Էլեկտրոնային քվեարկության արդյունքները հայտնի են. ՔՊ-ն ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը

ՔՊ-ն պահպանում է առաջատարի դիրքերը․ Վանաձոր 23/17

Հայտնի են Շիրակի մարզի Բասեն և Ոսկեհասկ համայնքների նախնական արդյունքները

Ինչպիսին է նախնական պատկերը Տանձավեր համայնքում. արդյունքներ

Վերջ խուլիգան ու հանցագործ օլիգարխներին, վերջ ուռած, խոշոր, բայց դատարկ գլուխներին. Մադլենյան

Երևանի ընտրատեղամասերից արդյունքներ. ՔՊ-ն առաջատար է

ՔՊ-ն շարունակում է մնալ առաջատար․ Ազատան 32/1

Հայտնի են ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները Այնթափ, Մարց, Ջրաշեն, Մելիքգյուղ բնակավայրերում

Կապանում նույնպես ՔՊ-ն առաջատար է