Դասական երաժշտության պատմության նոր էջ Գյումրիում․ առաջին անգամ քաղաքը կամերային երաժշտության դահլիճ ունեցավ

Մշակութային Գյումրին այսօրվանից ևս մեկ նոր և կարևոր ասելիք ունի. երկար սպասված վարագույր է բացվել. մշակութային մայրաքաղաքն ունեցավ Կամերային երաժշտության դահլիճ։

327102008_423260766667538_6103144538793187948_n.jpg (262 KB)328619361_700870581822194_3087083048131172272_n.jpg (388 KB)

Գյումրու քաղաքապետարանի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանի առաջարկությամբ և նախկին համայնքապետ Սամվել Բալասանյանի համաձայնությամբ այն ստեղծվել ու կգործի Գյումրու թիվ 4 երաժշտական դպրոցի շենքում։

«Սա նշանակալի իրադարձություն է Գյումրիի համար, որովհետև եթե խոսում ենք մշակութային մայրաքաղաքի մասին, պետք է վստահաբար համոզված լինենք, որ համապատասխան միջավայրը ևս ունենք։ Վստահ եմ, որ Գյումրու կամերային դահլիճը դառնալու է սպասված հանդիպումների հանգրվան, այստեղ ելույթ են ունենալու հայ և միջազգային ճանաչում ունեցող հայտնի երաժիշտներ, որոնք մինչ այս պահը հրաժարվում էին ելույթ ունենալ՝ համապատասխան դահլիճի, գործիքի կամ միջավայրի բացակայության պատճառով։ Այսօրվանից հետո դասական երաժշտության պատմության նոր էջ ենք գրելու Գյումրիում»,- ասաց Թովմասյանը։

330717372_5965490620186668_8114470767014820016_n.jpg (99 KB)

Ինչո՞ւ է հենց այս երաժշտական դպրոցն ընտրվել, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Գյումրու քաղաքապետարանի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանն ասաց՝ հիմնովին նոր շենք կառուցելու համար վերապրոֆիլման վրա ծախսված գումարից տասնապատիկ ավելին կպահանջվեր, իսկ Գյումրու բյուջեն, հատկապես՝ մշակութային, սիմվոլիկ թվերով է սահմանափակվում։

Ընտրել են խորհրդային տարիներին կառուցված տիպային երաժշտական դպրոցի շենքը, քանի որ դահլիճը բոլոր չափորոշիչներով համապատասխանել է կամերայինի պահանջներին։

327116514_1505479383194744_398414883514998575_n.jpg (222 KB)330969345_912027343377892_2984178462995285322_n.jpg (179 KB)

«Ե՛վ աթոռների քանակով, և՛ բեմի չափով, ակուստիկ հնարավորություններով, նախասրահի, միջանցքի, հետնաբեմի, կուլիսի առկայությամբ, նաև՝ քաղաքում զբաղեցրած տեղով ու դիրքով։ Սա է պատճառը, որ ընտրեցինք խորհրդային տարիներին ամբողջ ծավալով աշխատած այս դպրոցի դահլիճը»,- ասաց Թովմասյանը։

Դահլիճի վերապրոֆիլավորման, նորոգման և վերազինման համար համայնքային բյուջեից 3 փուլով հատկացվել է 33 միլիոն դրամ։ 2021 թվականի հունիսին դահլիճի նորոգման և արդիականացման համար հատկացվել է 20 մլն դրամ, նույն տարվա սեպտեմբերին ևս 5 մլն դրամ է տրվել դահլիճի ջեռուցման համակարգի անցկացման համար։

329028371_710112163993828_8365062090771082171_n.jpg (356 KB)327112606_3318346768494267_8541523017205407139_n.jpg (299 KB)

Դահլիճի նախասրահի վերանորոգման գումարը՝ 8 մլն դրամը, 2022 թվականի մայիսին է տրամադրվել։ Արդյունքում ստացվել է դասական երաժշտության համերգների կազմակերպման հարթակ, որն ունի ժամանակակից միջավայր, պրոֆեսիոնալ չափանիշներին համապատասխան լուծումներ, նվագախմբերի ու երգչախմբերի պահանջները բավարարող ընդարձակ բեմահարթակ:

Դահլիճում հանդիսականի աթոռների քանակը 200-250 է։

331407618_1270894786859076_8935813521577221523_n.jpg (232 KB)327104832_1638198156629479_639797906979853219_n.jpg (245 KB)

«Դասական երաժշտությունն ունեցավ իր տունը Գյումրիում, այստեղ ապրելու է այն։ Ինչպես Մերկուրովը կասեր՝ էս քաղաքում նույնիսկ կոշկակարն իր արհեստի մեջ խուդոժնիկի պես բան է։ Գյումրին այս հանգրվանը պետք է վաղուց ունենար»,- նշեց Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ղեկավար Հասմիկ Հարությունյանը։

Նա շնորհակալական խոսքից հետո դիմեց Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանին՝ տեղեկացնելով, որ երաժիշտներն այս դահլիճի բացումից հետո ակնկալում են ֆիլհարմոնիկի մեծ դահլիճի հիմնարկեքը։

327948450_1634624377008919_9218024094561586611_n.jpg (364 KB)

Այս պահին Կամերային դահլիճը գործելու է հենց նույն երաժշտական դպրոցի կազմում, չունի առանձին տնօրեն։

Պատասխանատվությունն ու պարտավորությունները, ըստ պատասխանատուի, դրվել են թիվ 4 երաժշտական դպրոցի տնօրենի վրա։ Թովմասյանի խոսքով՝ ժամանակը ցույց կտա՝ պե՞տք է արդյոք այս հարցում նոր լուծում, թե՞ ոչ։ Եթե զգան անհրաժեշտություն կա, քայլեր կձեռնարկեն։

327110294_1396212844515529_150936768523326540_n.jpg (122 KB)331409529_720226069573507_7047148868829570162_n.jpg (214 KB)

Գյումրու կամերային երաժշտության դահլիճը կսպասարկի քաղաքի բոլոր՝ դպրոցական, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության օղակների կարևորագույն համերգները, կընդունի հայ և արտասահմանյան հայտնի երաժիշտների ու երաժշտական նվագախմբերի, պատշաճ միջավայրում կանցկացնի երաժշտական մասշտաբային փառատոներ, որակական նոր նշաձող կսահմանի քաղաքում դասական երաժշտության համերգների կազմակերպման ոլորտում։

Այն, ըստ Լիլիթ Թովմասյանի, կդառնա կարևոր համագործակցությունների ու փորձի փոխանակման փնտրված հարթակ՝ նոր շունչ բերելով քաղաքի երաժշտական-մշակութային կյանքին:

Իսկ այսօր բեմում էին Գյումրու պետական երաժշտական խմբերը, նորաստեղծ մանկապատանեկան համույթները, դպրոցական, միջին մասնագիտական և բարձրագույն երաժշտական հաստատությունների ներկայացուցիչները։

Կամերային դահլիճի բացման համերգային մեկնարկի կուլմինացիոն պահը թերևս եղավ 120 հոգանոց աշակերտական միասնական երգչախմբի համատեղ ելույթը։

327111113_1525392971280398_2553821719294235356_n.jpg (257 KB)

«Սրանով ուզում ենք ցույց տալ, որ այն մշակութային ներուժը, որն ունի Գյումրին, և շատ հաճախ համապատասխան միջավայրի պատճառով ոչ ճիշտ տեղում, կամ ոչ պատշաճ է ներկայացվել, այսուհետև ունի նաև այդ հնարավորությունը, և հետագա բոլոր միջոցառումներն իրենց որակով տարբերվելու են»,- վստահեցրեց Թովմասյանը։

331430090_713252420264906_4895984109783273152_n.jpg (193 KB)

Սամսոն Մատինյան

Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
33562 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել