Գյումրու Բարեկամության այգին տարածաշրջանի հյուսիսային հանգույցը կդառնա․ այսօր բացվեցին սահադաշտն ու Վերնիսաժը

Ձմեռային խաղեր, ցուցահանդես-տոնավաճառ, վարպետության դասեր, սառցե շոու․ Գյումրու Բարեկամության այգում բացվեցին սահադաշտն ու Վերնիսաժը։ Հանրային սահադաշտը նախատեսված է թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար։ Այն կառուցվել է որպես ձմեռային տուրիզմի կարևոր տարր՝ նորարարական լուծումներով և ժամանակակից տեխնոլոգիաներով։

815 քմ տարածք զբաղեցնող շարժական սահադաշտը հագեցած է չմշկելու համար անհրաժեշտ բոլոր պարագաներով, յուրօրինակ դիզայն ունեցող հանդերձարաններով և գլխապտույտ ոլորաններով։

325425090_743791590423502_7634977033107145210_n.jpg (276 KB)326392000_1929125250768647_8324767484984917835_n.jpg (337 KB)325382690_741251807252105_3786857567390351151_n.jpg (328 KB)325313850_697354122090808_3260518020311736055_n.jpg (294 KB)325497820_1161139471254205_6498672507237022549_n.jpg (449 KB)

Վերնիսաժը 25 փայտյա տաղավար ունի։ Դրանք կառուցել են տեղի արհեստավորները։ Տաղավարներում մշտական ցուցահանդես-տոնավաճառներ կունենան գյումրեցի վարպետներն ու արվեստագետներ, կներկայացնեն իրենց ձեռքի աշխատանքներն ու ստեղծագործությունները։

Բոլոր տաղավարները ֆունկցիոնալ են և կարող են փոխել իրենց կառուցվածքն ու կիրառությունը` ըստ անհրաժեշտության դառնալով սննդի կետեր կամ շրջիկ պատկերասրահներ։ Դրանց ձգվող հովանիների զարդանախշերը ներկայացնում են ազգային գորգագործության լավագույն ավանդույթները: Զարդանախշերը մշակել են մի խումբ գյումրեցի արվեստագետներ՝ հիմքում դնելով գորգարվեստի ամենահին ու եզակի, ամենաբարդ ու շքեղ նմուշները` Վիշապագորգերը:

325424398_862022194908786_1686126453330460832_n.jpg (564 KB)326882245_1566946260439040_33779573565824893_n.jpg (274 KB)324559691_589588412529804_5354877370534240255_n.jpg (265 KB)

Վերնիսաժի տաղավարների և սահադաշտի կառուցումն իրագործվել է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամի կողմից` Եվրամիությունը բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է ԵՄ-ի ու ԳԴՀ ՏՀԶՆ-ի կողմից և իրականացվում՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից։

«Քանի որ Հայաստանում համաչափ տնտեսական զարգացումը մեզ համար առաջնահերթություն է, նման նախաձեռնությունները, ինչպիսին է Բարեկամության այգին, վճռորոշ նշանակություն ունեն տնտեսության աճի և բարգավաճման համար: Կասկած չունեմ, որ այս այգին Գյումրիում զբոսաշրջության կատալիզատոր է լինելու և նոր շունչ կհաղորդի Շիրակի մարզին։ Այս այգին պարզապես նոր հանրային վայր չէ Գյումրու համար: Այն վկայում է պատմությամբ և մշակույթով հարուստ այս գեղեցիկ քաղաքի վերածննդի մասին: Ես հպարտ եմ, որ Եվրոպական միությունն աջակցում է այս ծրագրին»,-ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։

326933595_968656260965343_1658060119716090364_n.jpg (399 KB)327072807_3029495240689598_5042012561535682835_n.jpg (321 KB)

«Շիրակի մարզը մեզ համար շատ կարևոր մարզ է։ Գերմանիայի կառավարությունը շարունակաբար աջակցել է այստեղ տարբեր ոլորտներում բազմաթիվ ծրագրերի իրականացմանը։ Դրանցից շատերն ուղղված են եղել զբոսաշրջության զարգացմանը, քանի որ այս տարածաշրջանի զբոսաշրջային ներուժը շատ մեծ է։ Բավական է մի վայրկյան շրջել Գյումրի քաղաքի հին պատմական հատվածով ու միանգամից համոզվել դրանում։ Վստահ եմ, որ վերանորոգված այգին կսիրվի ոչ միայն տեղաբնակների կողմից, այլ նաև զբոսաշրջիկների եւ կնպաստի տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը»,-ասաց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը։327101768_1247441626125581_213111683076867670_n.jpg (166 KB)325080812_913039523215521_6959115684727739875_n.jpg (414 KB)«Գյումրին արդեն իսկ շատ սիրված զբոսաշրջային վայր է։ Բարեկամության այգին էլ, իր հերթին, հնարավորություն կտա տարվա ցանկացած եղանակին այցելել Գյումրի և հետաքրքիր զբաղմունք գտնել։ Ես կցանկանայի սահադաշտում տեսնել ոչ միայն երեխաների, այլ նաև մեծերի: Ինչ վերաբերվում է Վերնիսաժի տաղավարներին, ապա դրանք այգուն յուրահատուկ գրավչություն են հաղորդում, քանի որ արտահայտում են տեղի ստեղծագործական ոգին։ Վստահ եմ, որ այգին կգրավի բազմաթիվ զբոսաշրջիկների, որոնք կգան այստեղ, ժամանակ և գումար կծախսեն և այդպիսով անմիջական ազդեցություն կունենան տեղական տնտեսության զարգացման վրա»,-իր ելույթում ներկաներին դիմեց ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար (ITTD)» ծրագրի թիմի ղեկավար Վիլհելմ Հուգոն։գգգգգգգգգգգգգգգգ.jpg (181 KB)

Այգու վերակառուցման ամբողջական ծրագիրն իրականացնում է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը՝ որպես մասնավոր-հանրային համագործակցության և սոցիալ-տնտեսական զարգացման անդրանիկ մոդել Գյումրիում։
ՀՀ կառավարությունը 1,7 մլն դոլարով մասնակցել է զբոսայգու տարածքի և հարակից փողոցների արտաքին ինժեներական ենթակառուցվածքների հիմնանորոգման աշխատանքներին` Համաշխարհային բանկի վարկավորմամբ իրականացվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը։

«ՀՀ կառավարությունն արդեն շուրջ 900 մլն դրամ է ներդրել է, մենք կարևորում ենք Գյումրու զարգացումը, մասնավորապես, շեշտը դնելով զբոսաշրջային, մշակութային, տնտեսական միջավայրի բարելավմանը։ Եվ Բարեկամության այս այգին էլ լինելու է մի ուրույն հանգրվան և գեղեցիկ ժամանցի վայր թե՛ գյումրեցիների, և թե՛ Գյումրի այցելող հյուրերի համար։ Վստահ եմ, այգին մեծաթիվ այցելուներ են ունենալու նաև մերև հարևան երկրից, և այն բիզնեսի աջակցման լուրջ նախադրյալ է։ Այս այգին կդառնա հյուսիսային հանգույց, որն այս ծարգրի կարևոր ուղղություններից է։ Ունենալու ենք հիանալի Գյումրի»,-ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։վվվ.jpg (98 KB)

«Բարեկամության այգին կառավարություն-համայնք-հիմնադրամ բարեկամության լավագույն օրինակն է, հենց այդ բարեկամության արդյունքում այգին նոր կյանք ստացավ։ Ուրախ եմ, որ «Ձմեռը Բարեկամության այգում» տոնական շունչ է ստացել սառցադաշտի բացմամբ, հետաքրքիր տոնավաճառով։ Հույս ունեմ, որ այգու լիարժեք վերականգնման աշխատանքները կավարտվեն շուտով և այն կդառնա հիանալի ժամանցի վայր թե տեղացիների, թե զբոսաշրջիկների համար»,-ասաց ՀՀ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։

325702874_1712111295910568_5205943635981510593_n.jpg (86 KB)

«Ուրախ եմ ողջունել բոլորիդ Գյումրու համար այսչափ կարևոր իրադարձությանը։ Քաղաքում կանաչ տարածքի, հանգստյան նոր ու արդիական լուծումներով հագեցած այգու շահագործումը սպասված էր բոլորիս համար։ Բարեկամության այգին Գյումրու զարգացման կարևորագույն կետերից է, վստահ եմ, իր հագեցվածությամբ, նոր ու հետաքրքիր լուծումներով մեր այգին կդառնա Հանրապետության լավագույն հանգստի գոտիներից մեկը և իր դրական ազդեցությունը կունենա նաև զբոսաշրջային հոսքերի ավելացմանը Գյումրիում»,-ասաց Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը։325976428_710510610576593_5521031973318114110_n.jpg (83 KB)

Այգու վերակառուցման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 12 մլն դոլար, որից 4 մլն դոլարից ավելին ներդրվել է hիմնադրամի գործընկեր կազմակերպությունների և մի շարք անհատ բարերարների կողմից։

Այգին ավելի քան 50%-ով պատրաստ կլինի շահագործման այս տարվա աշնանը, իսկ զբոսայգու վերջնական բացումը իր բոլոր օբյեկտներով նախատեսվում է 2024 թ․ ամռանը։325429140_718069773242250_5462584102234462168_n.jpg (324 KB)

Սամսոն Մատինյան

Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
25537 դիտում

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ