Երևան
12 °C
Դեռ օգոստոսին Գյումրին հանրապետությունում միակ քաղաքն էր, որտեղ հաջողվել էր մեծ մասշտաբով կասեցնել փողոցային առևտուրը։ Այս մասին փաստել էր Գյումրի այցելած ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքի համար։
Այսօր, սակայն, օգոստոսի պատկերից նշույլ անգամ չկա. Արագած, Շահումյան փողոցների և Հաղթանակի պողոտայի մայթերը, Լաչինի միջանցք կոչվող տարածքն ու հարակից փողոցներում առևտրականները երկշարք, որոշ հատվածներում անգամ եռաշարք կանգնած, ազատ ու անվախ իրենց գործով են զբաղված։


Փողոցային առևտրի վերակենդանացումը, պարզվում է, համայնքապետարանի գիտությամբ, ավելին՝ կառույցի թույլտվությամբ է իրականացվել։

«Շատ մարդիկ էին դիմել, երևի միլիոն անգամ եկել են քաղաքապետարան, խնդրել են, որ կանգնեն ու կարողանան գումար աշխատել, Նոր տարին նշեն։ Բոլոր դռները հերթով թակել են»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ստեղծված իրավիճակը պարզաբանում է Գյումրու համայնքապետարանի գովազդի և առևտրի սպասարկման բաժնի պետի տեղակալ Վահան Ձվակերյանը։
Դիտարկմանը՝ փողոցում առևտուր իրականացնողները նույն այն մարդիկ են, որոնք մի քանի ամիս առաջ ընդդիմացան, սակայն գնացին և սահմանված նորմերին համապատասխան վայրերում սկսեցին իրենց առևտուրն անել, հիմա ինչո՞ւ են կրկին վերադարձել նախկին տարածքներ, Ձվակերյանն ասում է՝ միայն իրենք չեն, ամբողջ մարզի գյուղերի բնակիչներն էլ են։
«Այսինքն՝ նրանք, որոնք ամբողջ ամառ բերք են հավաքել, որ Նոր տարվան վաճառեն. տանձ, խնձոր և այլն, ով ինչ ունեցել է, բերել են վաճառքի։ Իրենց գյուղերում վաճառել չեն կարող, խանութներում չեն կարող, մնում է դուրսը»,- նշում է պաշտոնյան։

Ձվակերյանը, սակայն, վստահեցնում է՝ այս պատկերը ժամանակավոր է։ Նրա խոսքով՝ հունվարի առաջին օրերից մայթերն ու փողոցը կրկին կազատվեն առևտուր իրականացնողներից, և Գյումրին կշարունակի այս առումով հանրապետությունում մնալ առաջատար։
«Իրենք գնալու են, առևտուր էլ չի լինի։ Որ թողնենք, մեծ հաճույքով կկանգնեն, բայց չենք թողնի։ Մենք բոլորին խիստ զգուշացրել ենք՝ ոնց մաքրել ենք, նույն ձևով էլի մաքրելու ենք, շատ դաժան ձևով, հանկարծ մեզանից չնեղանան։ Մենք հիմա թույլ ենք տվել, բարի կամք է դրսևորել համայնքապետը, բայց հունվարից ամեն ինչ իր տեղը կգնա»,- ասում է նա:


Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT