Երևան
12 °C
ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը այցելել է «Առինջ մոլ», հետաքրքրվել մոլի աշխատակիցների եւ ՊԵԿ-ի միջեւ վերջերս առաջացած խնդիրների մասին: Այս մասին Փաշինյանը ֆեյսբուքում գրառում է արել, որտեղ ասվում է.
«Ինչպես եւ պայմանավորվել էինք, այսօր այցելեցի «Առինջ մոլ», առեւտրով զբաղվող քաղաքացիների բողոքներին եւ խնդիրներին ծանոթանալու։ Քննարկման արդյունքում դուրս եմ բերել ստորեւ բերված հետեւությունները․
1․ Նիսյա, այսինքն՝ ապառիկ ապրանքներ տրամադրելու դեպքում ՀԴՄ խփելու պահանջը գործնական բարդություններ է առաջացնում, որովհետեւ վաճառողի համար հարկային պարտավորություն է առաջանում, իսկ ինքը ռեալ գումար չի ստացել։ Չենք կարող ասել՝ թող մարդիկ նիսյա առեւտուր չանեն, որովհետեւ դա նույնն է, թե ավտոմեքենաների վաճառքի սրահին արգելես ապառիկ առեւտուր անել։ Բոլորը կսնանկանան։ Չենք կարող նաեւ ասել՝ թող առեւտուր անեն առանց ՀԴՄ խփելու, կամ առանց շրջանառությունը ցույց տալու։ Բայց եթե մեքենաների վաճառքի դեպքում ապառիկը տեղում ձեւակերպվում է, եւ հետագա հիմնական գործող անձը մնում է բանկը, տոնավաճառներում նման մեխանիզմ չկա։ Նման մեխանիզմ հնարավոր կլինի աշխատացնել միայն այն պարագայում, եթե ՀՀ-ում գործի տրամաբանական տոկոսներով միկրովարկերի գաղափարը եւ դա ձեւակերպվի տեղում։ Եւ այս մասին պետք է մտածել։
2․ Հարկային օրենսդրությունը մշակելիս պետք է շատ սերտ կապի մեջ լինել պրակտիկ գործունեությամբ զբաղվող անձանց հետ։ Նրանք փորձագետներ չեն, բայց կարող են պրակտիկ գիտելիքների եւ փորձի բերումով այնպիսի առաջարկներ անել, որոնք ձեռնտու կլինեն եւ՛ պետությանը եւ՛ գործարարներին։
3․ Անընդունելի է, երբ մաքսազերծման ոլորտում միջնորդական գործունեություն ծավալող «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությունը օֆշորային ծագում ունի եւ վերահսկվելով ՊԵԿ-ի կողմից դե ֆակտո մենաշնորհային կարգավիճակ է ստացել։ Այս փաստերի համադրումը ստիպում է մտածել, որ ոլորտի վատագույն ավանդույթները շարունակվում են եւ կառավարությունը սրա կապակցությամբ պետք է հանդես գա հստակ պարզաբանումներով, քանի որ, մինչ այս հնչած պարզաբանումները բավարար չեն:
4. 2018 թվականի հունվարի 1-ից նախատեսվող շրջանառության հարկի շեմի իջեցումը լուրջ պրոբլեմներ է հարուցելու։ Հիմա շրջանառության հարկ վճարող են համարվում այն սուբյեկտները, ում տարեկան շրջանառությունը չի գերազանցում 115 միլիոն դրամը։ 2018 թվականի հունվարի 1-ից այս շեմը դառնալու է 58 միլիոն դրամ։ Սա հարուցելու է լուրջ բարդություններ եւ փոքր բիզնեսին դնելու է խոցելի վիճակում։ Առաջիկայում Հարկային օրենսգրքի քննարկումների համատեքստում այս հարցին, անպայման, կանդրադառնանք»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT