Երևան
12 °C
Անի համայնքում ընթացող ՏԻՄ ընտրություններում միջադեպեր են գրանցվել Մարալիկի մշակույթի տանը տեղակայված թիվ 33/03 ընտրատեղամասում: Քաղաքացին իր ընտրությունը կատարել, քվեատուփին հասնելուց հետո նկատել էր, որ ծրարում երկու քվեաթերթիկ է դրել: Դրոշմակնիքի փակցնելուց հետո սկսել է գոռգոռալ ու պահանջել, որ հանձնաժողովականները դրոշմակնիքը պոկեն, նոր ծրար ու քվեաթերթիկ տրամադրեն:


«Այ քեզի բան, ըսոր վրից պոկեք, թազի վրա կպցնեմ: Ինչխոր ես մեղավոր եմ, թղթերը էման դնեիք, որ կրանայինք անջատեինք: Ան նկարեք, ան նկարեք, որդ գուզեք, ես բդի ընտրեմ»,-հանձնաժողովի անդամների հետ ընդհանուր հայտարարի չգալով, այնուամենայնիվ իր պահանջը պնդում էր քաղաքացին:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում թիվ 33 ԸԸՀ նախագահի տեղակալ Արթուր Նաջարյանն ասաց, որ դեպքից տեղյակ են: Քաղաքացին բարկացել, ծրարը պատռել է, սակայն նրան հետո ընտրելու նոր հնարավորություն է տրվել:

33/03 ՏԸՀ նախագահ Ամալյա Խաչատրյանն ասաց, պապիկն առողջական խնդիր ուներ, ուզում էր, որ իրեն օգնեին: «Տեսողական խնդիր էլ ուներ, բայց իրեն լավ չէր զգում, էն վիճակում չէր, որ մենակ ընտրություն կատարեր: Տեսա, որ շատ բորբոքվեց, ասի գնա նստի հանգստացի, եթե ունես ընտրություն, մտի խուցը, կատարի գնա: Էդպես էլ արեց: Իսկ որ անձնագիրն ուրիշի մոտ էր, դե երևի իրա հարևանն էր էդ տղան, թե չէ ուրիշ բան չի եղել»,-ասաց նախագահը:
Ընտարտեղամասում այլ բողոք էլ է եղել՝ կապված փոքր տարածքի, լրագրողների ու դիտորդների մեծ թվի հետ, ինչը ժամանակ առ ժամանակ խառը իրավիճակների պատճառ է դարձել:
«Լրագրողները շատ են, դիտորդները շատ են, ժողովուրդն էլ իրազեկված չէ, օգնում ենք, որ ճիշտ ընտրություն կատարեն»,-ասաց Խաչատրյանը:

Ընդհանուր առմամբ, ժամը 17:00-ի դրությամբ Անիում ընտրությանը մասնակցել է 8473 քաղաքացի, այսինքն առկա է 53.23 տոկոս մասնակցություն: Ընտրական գործընթացի վրա էական ազդեցություն ունեցող միջադեպեր, ըստ Նաջարյանի, հանձնաժողովին հայտնի չեն՝ բացառությամբ մի քանի թյուրիմացությունների:
Նախորդ ընտրությունների համեմատությամբ, այսօրվա ընտրական գործընթացը Նաջարյանն ակտիվ է համարում: Այս պահին կան համայքներ, որտեղ մասնակցության 70 տոկսից ավել ցուցանիշ է արձանագրվել:

«Ամենաակտիվը 33/07 տեղամասն է, Լանջիկ բնակավայրում, որտեղ 17:00-ի տվյալով 61 տոկոս մասնակցություն ենք ունեցել: Սառնաղբյուրը ևս բավական ակտիվ է, երկու տարբեր տեղամասերում են: Որոշակի կուտակումներ են եղել, բայց պարզապես ընտրությունից դուրս են եկել մարդիկ, զուտ կանգնել, միմյանց հետ խոսել են»,-ասաց Արթուր Նաջարյանը:
Անիում այս պահին լարվածությո՞ւն է առկա, թե ակտիվություն: Նաջարյանն ասաց, որ մարդկանց մեծ ակտիվություն կա, ինչն էլ բերում է որոշակի լարվածության, սակայն մինչ այս պահը հանձնաժողովին որևէ ինտրիգային ու խնդրահարույց տեղեկատվություն չի փոխանցվել:
Հիշեցնենք՝ Շիրակի մարզի Անի համայնքն ընդգրկող 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ներառում է 20 տեղամաս: Այստեղ 4 քաղաքական ուժ է պայքարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT