Երևան
12 °C
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը աշխատանքային այցով այսօր Գյումրիում գտնվող ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և նախարարության ու մարզպետարանի պատասխանատուների հետ այցելել է «Գյումրի բժշկական կենտրոն»։
Կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանի ուղեկցությամբ պատասխանատուները շրջել են բուժհաստատությունում, ծանոթացել 2022-ին իրականացված աշխատանքներին, նոր մեկնարկած ծառայությունների ընթացքին ու որակին։
«Մեզ համար կարևոր է, որ Շիրակում մատուցվող բժշկական ծառայությունների որակը լինի բարձր, կարևոր է, որ Գյումրի բժշկական կենտրոնում այս տարի լիարժեքորեն ներդրվեց կաթվածի պետական ծրագիրը, ստեղծվեց և վերանորոգվեց նոր քիմիաթերապևտիկ բաժանմունքը, իրականացվում են նախկինում անհասանելի ուռուցքային վիրահատական միջամտություններ»,-լրագրողների հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետը։
«Մեր այցի նպատակն այն է, որ քննարկենք բուժհաստատությունների զարգացման ծրագրերը, առաջիկա անելիքները, խնդիրներին օպերատիվ լուծումներ գտնենք, մեզ համար կարևոր սկզբունքային մոտեցում է մարզերի առողջապահական համակարգի համաչափ զարգացումը»,-ընդգծել է ՀՀ առողջապահության նախարարը։
Մայրաքաղաքից հետո, Շիրակի մարզն առաջինն էր, որտեղ Կաթվածի խորհրդի համաձայնությամբ, օժանդակությամբ և պետական ֆինանսավորմամբ «Գյումրի բժշկական կենտրոնում» ներդրվել է կաթվածի պետական ծրագիրը, գործում է կաթվածի նորագույն բուժման երկու մեթոդ ՝ դեղորայքային և վիրահատական, որը ՀՀ բոլոր քաղաքացիների համար անվճար է և հասանելի։ Կենտրոնում իրականացվում է ուռուցքային հիվանդություն ունեցող անձանց հետազոտում, ախտորոշում և բուժում, նախկինում անհասանելի այնպիսի վիրահատական միջամտություններ, որոնք ոսկե ստանդարտ են համարվում ուռուցքաբանության ոլորտում։
Պատասխանատուներն այցելել են նաև Գյումրի բժշկական կենտրոնի ծննդատուն և ինֆեկցիոն բաժանմունք, Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց, շրջել, ծանոթացել աշխատանքների ընթացքին, մատուցվող ծառայություններին։ Իսկ ավստրիական հիվանդանոցին կից «Նազարեթ և Սոնա Սիրմակես Հանլյան» ծննդատան շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալիս նախարարն ու մարզպետը խոսել են շինարարության դանդաղ ընթացքից, առաջացած հիմնահարցերից։
Պատասխանատուները վերջում քննարկել են Գյումրու թիվ 1 պոլիկլինիկային նոր շենք տրամադրելու հարցը, որի լուծմանն են միտված եղել անցած մի քանի ամիսների աշխատանքը։
«Թիվ 1 պոլիկլինիկան համայնքապատկան շենքում է, որը խալխուլ է և որևէ կերպ տիպային չէ առողջապահական ծառայություններ մատուցելու համար։ Թեև այս տարի ավագանին անվարձահատույց հատկացրեց շենքը, բայց մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քանի որ նկուղային հատվածն վարձակալված է այլ մասնավոր ընկերությունների կողմից, այնտեղ վերանորոգում իրականացնելը նպատակահարմար չէր։ Արդյունքում, նախարարության հետ երկարատև քննարկումներից հետո, նախկին Գյուլբենկյան հիվանդանոցի մեկ հատվածը կառաձնացվի և կհատկացվի Գյումրու թիվ մեկ պոլիկլինիկային, այսինքն աշխարհագրական առումով տեղափոխում չի լինի, որպեսզի բնակչության մատչելիության խնդիր չառաջանա և երկրորդ էլ Գյուլբենկյան հիվանդանոցը իսկապես նպատակային է նման ծառայություններ մատուցելու համար։ Քննարկում ունեցել ենք նաև կրթության և գիտության մշակույթի և սպորտի նախարարության հետ, որովհետև իրենց շենքը հատկացվել է Շիրակի երկրագիտական թանգարանին, հիմա քննարկում ենք ամբողջ շենքի նախագծումը միանգամից իրականացնելու հարցը»,- թիվ 1 պոլիկլինիկայի չարչրկված խնդրի լուծմանն անդրադառնալով նշել է Նազելի Բաղդասարյանը։
Կառավարության 2021 թվականի նոյեմբերի որոշմամբ նախատեսվում է 2021-2026 թթ․ վերակառուցել Գյումրու թիվ 1 և թիվ 2 պոլիկլինիկաները, Ախուրիկի բժշկական ամբուլատորիան, Պեմզաշենի առողջության կենտրոնը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT