Երևան
12 °C
Գյումրու ավագանու անդամակցությունը վաղաժամկետ դադարեցնելն ու մանդատը վայր դնելը Արման Բաղդասարյանը համարում է ոչ թե իր, այլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական որոշումը։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում վերջինս նշում է՝ որոշման պատճառն իրեն անհայտ է։ Հավանաբար իր՝ ավելի վաղ կուսակցությունից դուրս գալն է կարևոր դեր ունեցել այդ հարցում։
Բաղդասարյանը կուսակցության շարքերը լքելու և մանդատն առաջին անգամ վայր դնելու մասին դիմումը դեռ ապրիլի 15-ին էր ներկայացրել։ Հարցին՝ այս պարագայում ինչո՞ւ 9 ամիս անց միայն կայացվեց նման որոշում, ասում է՝ դա իր պատճառն ունի։
«Ես մանդատից հրաժարվելու դիմումը գրել էի դեռևս ապրիլին, սակայն տեխնիկական խնդիր կար, քանի որ պետք էր առձեռն ներկայացնել դիմումը, իսկ ես էլեկտրոնային էի ուղարկել, և էդ ընթացքում շատերը հրճվում էին իմ հրաժարականի դիմում գրելուց։ Հենց ի հեճուկս նրանց էլ առձեռն չտարա»,- մանրամասնում է նա:
Առձեռն դիմումը չի ներկայացրել, սակայն, ըստ մեր զրուցակցի, թիմում եղել են խոսակցություններ առ այն, որ եթե նա կուսակցական չէ, ուրեմն պետք է մանդատից էլ հրաժարվի։ Բաղդասարյանն ընդգծում է՝ եղել է խոսակցություն, բայց ոչ քաղաքական որոշում։
«Ու իմ հարցը ձգձգվեց, մնաց մինչև նոր վարչության ընտրությունը։ Վարչությունն ընտրվեց, սեպտեմբերի վերջ, հոկտեմբերին, ընտրվելուց հետո առաջին կամ երկրորդ նիստում քննարկվել էր իմ հարցը։ Պաշտոնապես իմ հարցի քննարկման պատճառը չգիտեմ։ Կասկածում եմ, որ հենց կուսակցությունից դուրս գալն էր պատճառը, որովհետև չեմ կարծում, որ քաղաքական թիմը նեղվեր, որ ես սուր քննադատության էի ենթարկում քաղաքային իշխանությանը։ Իմ քննադատությունը երբեք չի եղել անձնավորված, եղել են դեպքեր՝ հեգնել եմ, բայց ոչ թե անձանց, այլ անձանց ոչ պրոֆեսիոնալ գործունեությունը»,- ընդգծում է նա:
Վերջինիս խոսքով՝ քաղաքական առաջադրանքը տրված է եղել մարզպետին (- խմբ․ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը Արման Բաղդասարյանի քույրն է), մարզպետը կանչել է, ասել՝ նման որոշում կա, հարցրել՝ Արման Բաղդասարյանի ասելիքը ո՞րն է։ «Ես, բնականաբար, ժամանակ խնդրեցի մտածելու համար։ Մեկ օր անց հայտնեցի որոշմանս մասին։ Եթե նման քաղաքական որոշում չլիներ, հիմա ես ավագանու անդամ կլինեի, բայց քանի որ մարդիկ իմ թույլ տեղը գիտեն, հենց թիրախին են խփել»,- նշում է նա:
Հարցին՝ ո՞րն է այդ թիրախը, շեշտում է՝ իր՝ մանդատից ու աթոռից կառչած չլինելու սկզբունքայնությունը։
«Կան սկզբունքներ և արժեքներ, որոնք երբեք չարժե փոխել որևէ մանդատի կամ աթոռի հետ։ Քանի որ էն ժամանակ մենք չհաղթեցինք (- խմբ․ նկատի ունի Գյումրու ՏԻՄ ընտրությունները), ու ես էի լինելու փոխքաղաքապետը, քանի որ թիմին լավ ծանոթ չէի, ինքս ինձ ապահովագրելու համար կողմ էի քաղաքական պատասխանատվության սկզբունքին։ Այսինքն՝ ինչ-որ մի էտապում եթե դու համաձայն չես քաղաքական թիմի որոշումների հետ, եթե դու այլ հայացքներ ունես ու ինքնուրույն ես որոշում, որ պետք է արտաքին քաղաքականությամբ զբաղվես, ապա դա պետք է անես էդ քաղաքական թիմից դուրս, այսինքն՝ դիր մանդատդ, գնա։ Ես էս թեզին կողմ էի, ու այդ մասին գիտեին»,- պարզաբանում է Արման Բաղդասարյանը։
Նա նաև նկատում է, որ եկել է ժամանակ, ու իր այդ թեզն իր դեմ է դուրս եկել. ճիշտ չէր լինի՝ եթե ասեր, թե դա իրեն չի հետաքրքրում, այլապես կստացվեր, որ կողմ է ընտրովի արդարությանը։
«Ինչպես կարող ես մի սկզբունք առաջ քաշես ու մի տարի անց ասես՝ չէ, եկեք իմ պարագայում չկիրառենք։ Անհնար բան է։ Բայց եթե չլիներ նման քաղաքական որոշում, կուզեի շարունակել գործունեությունս որպես ավագանու անդամ, քանի որ, իմ կարծիքով, ուժերիս ներածին չափով քաղաքին օգուտ էի տալիս»,- կարծում է նա:
Նկատառմանը՝ եթե կար նման սկզբունք, սպասելի պետք է լիներ նաև կուսակցությունից դուրս գալու պարագայում ավագանու անդամի մանդատը վայր դնելու հավանականությունը, Բաղդասարյանը համաձայնում է, միաժամանակ բացահայտում, թե ինչի համար է «Քաղաքացիական պայմանագրից» դուրս գալու դիմում ներկայացրել։
«Ճիշտն ասած՝ կուսակցությունից դուրս գալուս միակ պատճառն ուշադրություն գրավելն էր, որովհետև Գյումրին հետին պլան էր մղված այդ ժամանակ: Ես ուզեցի, որ կրկին քաղաքը հայտնվեր ուշադրության կենտրոնում, բայց, ցավոք, ոչ մեկին դա չհետաքրքրեց»,- ասում է նա:
Հարցին՝ ունի՞ լուրջ տարաձայնություններ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ, վերջինս բացասական պատասխան է տալիս. «Եթե ես ՔՊ-ի հետ լուրջ անհամաձայնություն ունենայի, ուղիղ 20 օր հետո Հոռոմի խաչմերուկին կանգնած չէի լինի։ Էն ժամանակ, երբ որ ես էնտեղ կռիվ էի տալիս, էստեղի ՔՊ-ականները տաք տեղները նստած ստատուսներ կգրեին, թե Շիրակի մարզը ցույց տվեց իր դեմքը։ Դեմք ցույց տվող էիք, գայիք, կողքերս կանգնեիք»։
Ավագանու կազմում Արման Բաղդասարյանին, ըստ ընտրացուցակի, պետք է փոխարինի մասնագիտությամբ ատամնաբույժ Վահագ Մկրտչյանը։
Նկատենք, որ Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայքում առկա տվյալով, սակայն, Արման Բաղդասարյանը դեռ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ է։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT