Երևան
12 °C
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է եղբոր՝ Արման Բաղդասարյանին, բերման ենթարկելուն և նշել, որ բացի այլ կարգավիճակներից, Արման Բաղդասարյանը նաև Գյումրու ավագանու անդամ է, ասել է թե քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ, որի նկատմամբ արարք է իրականցվել, վերջում արձանագրվել, որ կասկածները չեն հաստատվել։
Չմիջամտելով իրավապահ համակարգի գործունեությանը, աներկբա ընդգծելով օրենքի գերակայությունը, այնուամենայնիվ, որպես Շիրակի մարզպետ Բաղդասարյանը Շիրակի ոստիկանապետից ակնկալում է դեպքի հանգամանքների մանրամասն ուսումնասիրություն, ընդհուպ՝ ծառայողական քննության անցկացում։
Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․
«Գյումրիում սրընթաց դեպքերի զարգացումը «պատահականորեն» համընկավ իմ օրինական արձակուրդի եւ քաղաքից բացակայության հետ։ Նախօրեին արդեն մամուլը ողողված էր բարձրագոչ վերնագրերով՝ «Շիրակի մարզպետի եղբայրը բերման է ենթարկվել»։
Ըստ էության՝ այս մեգաիրադարձությունը իրականացվել է քաղաքացի Արման Բաղդասարյանի՝ ապօրինի զենք, զինամթերք պահելու կասկածով։ Հիմքը եղել է օպերլիազոր Ն. Սիմոնյանի զեկուցագիրը, անմիջականորեն ծագած կասկածը։
Սակայն անձնական խուզարկության, մեքենայի զննման արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել, եւ Ա. Բաղդասարյանը ազատ է արձակվել։
Թողնենք մի կողմ, որ իրադարձությունը տեղի է ունեցել քաղաքի բանուկ հատվածում՝ օրը ցերեկով, շոու էլեմենտներով։ Թողնենք այն հանգամանքը, որ Արման Բաղդասարյանը Գյումրիում կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» ֆրակցիայի անդամ է (քանզի օրենքի առաջ բոլորն են հավասար), թողնենք նաեւ այն, որ փաստացի հայաստանյան առաջին անկախ ԶԼՄ-ի՝ «Ցայգի» սեփականատերերից է, բացառենք նաեւ տխրահռչակ շահարկումը, որ մարզպետի հետ ազգակցական կապ կա։
Սակայն մի հանգամանք անտեսել որեւէ կերպ չենք կարող՝ Արման Բաղդասարյանը Գյումրու ավագանու անդամ է, ասել է թե ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ զբաղեցնող (եթե ոմանց համար նորություն է «Հանրային ծառայության մասին» օրենք՝ 5-րդ հոդ.)։
Եվ ստացվում է քաղաքական պաշտոն զբաղեցնողի նկատմամբ արարք է իրականցվել, վերջում արձանագրվել, որ կասկածները չեն հաստատվել։
Չմիջամտելով իրավապահ համակարգի գործունեությանը, աներկբա ընդգծելով օրենքի գերակայությունը, այնուամենայնիվ, որպես Շիրակի մարզպետ՝ Շիրակի ոստիկանապետից ակնկալում եմ դեպքի հանգամանքների մանրամասն ուսումնասիրություն, ընդհուպ՝ ծառայողական քննության անցկացում։
Հանրությունն իրավունք ունի տեղեկանալու, թե օպերլիազոր Ն. Սիմոնյանի զեկուցագրի հիմքում ինչ փաստեր ու շարժառիթներ են եղել, նաեւ այն, թե որքան վտանգավոր է հասարակության համար Ա. Բաղդասարյանը։
Բարի ու խաղաղ օր եմ մաղթում բոլորին։
Արձակուրդս շարունակվում է»,- գրել է մարզպետը:
Ավելի վաղ գրել էինք, որ Գյումրու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արման Բաղդասարյանը, որը Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հարազատ եղբայրն է, բերման էր ենթարկվել ոստիկանության «Կումայրու» բաժին։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ոստիկանությունից հայտնել էին, որ Բաղդասարյանը կասկածվել է ապօրինի զենք կրելու համար՝ հավելելով, որ կազմվել են համապատասխան փաստաթղթեր:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Բաղդասարյանն ասել էր՝ ցավոք, ոստիկանությունն իր նկատմամբ որդեգրած գործելաոճը չի փոխել և շարունակում է վարկաբեկել իր հեղինակությունը. «Ունենալով այլ գործիքակազմ, երեկ ոստիկանությունը որոշեց կիրառել բարի համբավին ու դիրքին ամենաշատ վնասող տարբերակը, ինչը շարունակում է նաև այսօր։ ԶԼՄ-ներին տրամադրված պարզաբանման մեջ կարող էր նշել, որ Արման Բաղդասարյանն ազատ է արձակվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարք կատարելու վերաբերյալ կասկածը չհաստատվելու հիմքով։ Հենց այդ տողը մոռանում են նշել, այնինչ հենց այդ հիմքով են ինձ բաց թողել»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցում է Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության 30-րդ Գլխավոր համաժողովին
Պուտինը և Թուրքիայի արտգործնախարարը քննարկել են երկու երկրի միջև հարաբերությունները
ԿԸՀ-ն բավարարել է Ասատուր Քոչարյանի և Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունները
Զելենսկին և Պուտինը ցանկանում են խոսել, բայց չգիտեն՝ ինչպես. Թրամփ
Մուսալեռում բախվել են «Օպել»-ն ու բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում
Կալանավորված, դատապարտված և տնային կալանքի տակ գտնվող անձանց փոխադրումների կարգը կհստակեցվի. մանրամասներ
Կկատարելագործվի ֆինանսական հաշիվների միջազգային փոխանակման գործող համակարգը
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է
Խոպանից եկել էին, ուզում էին այստեղ լուրջ դերակատարում ունենալ. փողի տոպրակը հանես՝ տակները բան չկա. տեսանյութ
ԿԸՀ-ն համաձայնել է «Հայաստան» դաշինքի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրհետապնդում հարուցել
Մոսկվայում և մի շարք այլ շրջաններում կսահմանափակվեն թեթև ինքնաթիռների թռիչքները
Թրամփը սպառնացել է վերսկսել Իրանի դեմ հարվածներն ու «ռումբեր նետել գլխներին», եթե դժգոհ մնա համաձայնագրից
Նողկալի է այլասերվածների ներգրավվածությունը խորհրդարանում. նրանց բոլորի տեղը բանտն է. Սաֆարյան. տեսանյութ
Ողբերգական ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին. վարորդներից մեկը մահացել է
Գիտեք՝ ովքեր են մեղադրում. ովքեր հայաթներում եկեղեցիներ են սարքել, վրան դրել իրենց քեռու կնկա, սիրուհու անունը
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխան. վարչապետը տեսանյութ է հրապարակել
300 հազար ադրբեջանցիների թեման ֆեյք, մտացածին, հորինովի թեմա է, նման բան չի եղել, չկա և չի լինելու. վարչապետ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության համար զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին. տեսանյութ
Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է
Այն ուժը, որն ասում է՝ մենք 29.743 քկմ-ով չպետք է բավարարվենք, հայտարարում է պատերազմ հարևաններին. Փաշինյան
ԿԸՀ-ն Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն է տվել
Ո՞ւմ ձայնն է կեղծված. տանը վեր ընկած լիդերներին կոչ եմ անում դուրս գալ փողոց․ ինչի՞ են ձեր դրած դրոշները անտեր
Ռոբերտ Քոչարյանի և իր շրջապատի հարսը, փեսան, աներձագը, բոլորը դատավորներ են ՀՀ-ում մինչև հիմա. Փաշինյան
Քոչարյան, կալուգացի օլիգարխ, բելառուսամետ օլիգարխ, ջախջախելու եմ. ովքեր համաձայն չեն, թող հեղափոխություն անեն
ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված
2021-ից հետո ընտրակաշառքի գործերով ոչ մի մեղադրյալ բանտում չէ․ դատաիրավական համակարգը պիտի սրա պատասխանը տա
Moody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարով
Դպրոցական երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀԾԿՀ-ն ազատականացնում է 6(10) կՎ լարմամբ սպառման համակարգերի, բազմաբնակարան շենքերի՝ ցանցին միացման գործընթացը
Ընդդիմությանը դաժան իրականություն է սպասվում, բայց տուրուդմփոց չի լինելու. Հովհաննիսյան
Ընդդիմադիր պատգամավորները գին են ունենալու, գինը մեխվելու է նրանց ճակատին, սուպերմարկետի բաժիններ են լինելու
Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից
Հայաստանում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության մեկնարկը․ տեսանյութ
Վերականգնվել է Լոռի Բերդ համայնքի սեփականության իրավունքը Կողեսի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ․ վարչապետ
ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով հարցաքննվել է Ալիկ Ալեքսանյանը
Վերանայել և խստացնել գործող կարգավորումները․ ՔԿՀ-ներում արգելված իրերի շրջանառության կանխարգելման նոր նախագիծ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով Հայաստանի Կառավարության առանցքային միջնորդությունը
Դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել պատահարից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT