Շիրակի մարզպետարանին է հանձնվել «Մինասի գույներով» պլեների մեծ կտավը, նվիրաբերվել՝ վրացի մասնակցի «Հառիճավանք»-ը

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հյուրընկալել է Շիրակի մարզպետարանի ֆինանսավորմամբ նոյեմբերի 17-21-ը Շիրակի մարզում անցկացված «Մինասի գույներով» երիտասարդ նկարիչների միջազգային 9-րդ պլեներն իրականացնող «Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներին ու պլեների մասնակից նկարիչների։

Այս մասին տեղեկացնում է մարզպետարանի «Ֆեյսբուք»-ի էջը։

Կարևորելով արդեն ավանդական դարձած «Մինասի գույներով» պլեների անցկացումն ու դրա շրջանակներում մարզում մշակութային կյանքի աշխուժացումը՝ մարզպետը նշել է, որ հետևել է պլեների ընթացքին ու արված աշխատանքներին։

«Մեզ համար կարևոր էր, որ համավարակի ու պատերազմի պատճառով երկու տարի դադարից հետո «Մինասի գույներով» միջազգային պլեները նորից աշխուժացներ մարզի մշակութային կյանքն ու կապերը։ Գնահատելի էր, որ այս տարի պլեները միայն երիտասարդ մասնակիցներով չանցկացվեց, ընդգրկվել էին նաև փորձառու ու բանիմաց գեղանկարիչներ, ինչը հնարավորություն էր երիտասարդների համար փորձի փոխանակման ու նոր բան սովորելու»,-ասել է մարզպետը։

«Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամի ղեկավար Երանուհի Սողոյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին աջակցության համար և պատմել պլեներյան իրադարձություններից ու տպավորություններից՝ տեղեկացնելով, որ դեկտեմբերի երկրորդ կեսին պատրաստվում են բարեգործական ցուցահանդես-վաճառքի, որի ընթացքում կվաճառվեն պլեների մասնակից գեղանկարիչների նվիրաբերած կտավները, հասույթն էլ կուղղվի գյուղական համայնքներում զարգացման ծրագրերի իրականացմանը:

Հիմնադրամը մարզպետարանին է հանձնել պլեների մեծ կտավը, որը կպահպանվի նախորդ տարիներին ստեղծված գործերի կողքին, ինչպես նաև մարզպետարանին է նվիրաբերվել պլեների վրացի մասնակից Շալվա Փաչոշվիլիի «Հառիճավանք» գեղանկարը։

Շիրակի մարզպետարանի նախաձեռնությամբ և պետական ֆինանսավորմամբ, առաջին պլեներն անցկացվել է 2012 թվականին։ 2023-ին անցկացվելու է հոբելյանական 10-րդ պլեները, որի մեծ շուքով անցկացումը, ըստ Շիրակի մարզպետի, առանձնահատուկ կարևոր է, քանզի տարին կրկնակի հոբելյանական է լինելու, «Մինասի գույներով» 10-րդ պլեները համընկնում է մինասյան տարվա հետ, լրանում է գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի ծննդյան 95-րդ տարեդարձը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
33260 դիտում

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով

ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան

Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել

Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի

Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել

Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները

Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ