Առանց վարորդական վկայականի, հարբած վարորդը քաշքշել է պարեկներին, հարվածել, մեկ այլ տղամարդ՝ հայհոյել, վնասվածք հասցրել

Շիրակի մարզային քննչական վարչության, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են փետրվարի 25-ին և 27-ին ոստիկանության աշխատակցի ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքերի մի շարք հանգամանքներ:

Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ 2023 թվականի փետրվարի 25-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ամասիայի բաժնից ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19։30-ի սահմաններում, ոստիկանության աշխատակիցը ծառայություն իրականացնելու ընթացքում Ամասիա բնակավայրի կենտրոնական հրապարակում նկատել է «Վազ 2103» մակնիշի ավտոմեքենա, որն անկանոն պտույտներ կատարելով կանգ է առել հրապարակի միջնամասում։

Ստուգմամբ պարզվել է, որ հիշյալ մեքենայի 34-ամյա վարորդը, տրանսպորտային միջոց վարելու իրավունք չի ունեցել և գտնվել է ոչ սթափ վիճակում։  Վերջինս իջնելով ավտոմեքենայից, քաշքշելով վնասել է ոստիկանության աշխատակցի համազգեստը և մեկ անգամ հարվածել  նրան: 

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ձեռք բերված փաստերի հիման վրա 34-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և գրավը՝ 1.000.000 դրամի չափով։

Մեկ այլ դեպքում՝ 2023թ. փետրվարի 27-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ ժամը 01:05-ի սահմաններում, Արթիկ քաղաքի Բաղրամյան-Աբովյան փողոցների խաչմերուկից վիճաբանելու, սեռական բնույթի հայհոյանքներ կատարելու և պարեկային ծառայողների օրինական պահանջները չկատարելու կասկածանքով բաժին է տեղափոխվել նույն մարզի 4 բնակիչ՝ ծնված 1999, 1998, 2000 և 1994 թվականներին:

Այդ ընթացքում 1994թ. ծնված տղամարդը սպառնալիքներ է հնչեցրել ոստիկանության ծառայողների հասցեին, դիմադրություն ցուցաբերել, հարվածել և մարմնական վնասվածքներ պատճառել նրանցից երկուսին:

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ձեռք բերված փաստերի հիման վրա 1994թ.  ծնված տղամարդուն մեղադրանք է ներկայացվել:

Այս մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Վերոհիշյալ երկու դեպքերով ոստիկանության աշխատակիցները ճանաչվել են տուժող:

Նախաձեռնված քրեական վարույթներով կատարվել են դեպքի վայրի զննություններ, առգրավվել են հագուստները, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Հարցաքննվել են դեպքին ականատես մի շարք վկաներ:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին տրվել են հանձնարարություններ:

Նախաձեռնված քրեական վարույթներով նախաքննությունը շարունակվում է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1323 դիտում

Facebook, Instagram և Messenger-ի աշխատանքում այս պահին լայնածավալ խափանումներ են

Ազատի կացարանում զոհված զինծառայողների գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքը երկարաձգվել է

Ուժեղ կարկուտ և տեղատարափ Նահապետավանում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կիևյան կամուրջը տևական ժամանակ փակ է լինելու

«5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր․ ՀՌԸ նիստին մասնակցել է նաև ԺՀՄԻԳ ներկայացուցիչը

Դավիթ Խուդաթյանն այցելել է Երևան-Սևան ճանապարհի՝ կայծակից փլուզված կամրջի հատված

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ հորդառատ անձրևային եղանակը կպահպանվի

Ընտրությունների արդյունքները ժողովրդի կողմից Ձեր քաղաքականության նկատմամբ վստահության հավաստումն են․ Միրզիյոև

Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել

Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են ՀՀ տարածքում

Ընտրակաշառքի բուրգը պետք է բացահայտվի․ Ռուբինյան

Իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելու մասին կոչեր են հնչեցրել, նախաձեռնվել են վարույթներ

2025-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը գյուղատնտեսության ոլորտին հատկացրել է 43 մլրդ դրամ. Պապոյան

Ամենադարդն էն ա, որ 1,5 միլիոնն օգնեց Փաշինյանին, այսինքն՝ մեզ խաբեցին էդ միլիոնուկեսով. Կարապետյան

Վերջնականացրել ենք դիզայնը. ՆԳ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին

Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել

Ձերբակալվել է ԵՊՀ դասախոս, «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր Ալեն Ղևոնդյանը

Ընկերուհուս մաման ա, ասում ա նենց չլնի՝ սաղ օրը կանգնենք, 20 հազար դրամ տան. ԲՀԿ-ին առնչվող նոր ձայնագրություն

Սամվել Կարապետյանն ընդունում է ընտրություններում իր պարտությունը

Վրաերթ Արմավիրի մարզում. տուժածը մահացել է

Մեր աշխատանքը չի ավարտվում միայն ընտրության օրով, շարունակում ենք աշխատել, կլինեն նոր բացահայտումներ․ Սարգսյան

Սահմանապահները թույլ չեն տվել, որ Նարեկ Կարապետյանը հատի ՀՀ սահմանը

«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը մեկնարկել է Երևան-Ալմաթի-Երևան երթուղով չվերթերը

Պարզում ենք՝ արդյո՞ք գործ ունենք թմրամիջոցի հետ․ ՆԳ նախարարը՝ 12-ամյա երեխային ենթադրյալ թմրամիջոց տալու մասին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին

Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ. Սարգսյան

Չենք մոռանում վերցնել ՀԴՄ-ն. վարչապետ

Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար, 1% չկասկածեք. թավիշը պրծել է. Սիմոնյան

ԿԸՀ-ն հայտարարություն է տարածել

Սահմանազատումից հետո կկարողանանք ավելի խորն ուսումնասիրել Շիկահողի արգելոցի սահմանամերձ հատվածի վնասները

Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին

Բացահայտվել է մեքենայից գողության հերթական դեպքը. երիտասարդը կալանավորվել է

Խոտ-Որոտան ճանապարհին, որտեղ փլուզման, ջրի որոշ խնդիրներ կային, աշխատանքն ամբողջությամբ ավարտել ենք. Խուդաթյան

Երևանում մարդատար ավտոմեքենաների համար սահմանափակումներ են մտցվելու. Ավինյան

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքել է տարածվող լուրերը

Ներքևում Իջևանն է, իսկ այստեղ՝ ես իմ հեծանիվով. Նիկոլ Փաշինյան

Ընտրակաշառքի գործով ձերբակալված 4 անձանցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը

Հիստերիա էին բարձրացրել, թե 20:00-ից հետո քվեարկել են, հիմա նորից հիստերիա է, թե ձայները գողացել են. Չախոյան