Երևան
12 °C
ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Ղուկաս Ուլիխանյանը հաստատեց, որ «Արմենֆարմ» ընկերության հիմնադիրն է, իսկ «Վարո» ընկերության հիմնադիրն է որդին: «Արմենֆարմը» ախտահանիչ նյութեր է մատակարարում բուժհաստատություններին: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Ղուկաս Ուլիխանյանը պնդեց, որ իր հետ կապված ընկերությունը պետական գնումների գործընթացում հակամրցակցային գործունեություն չի իրականացրել՝ ինչպես մեր զրույցում ասել էր «Խաչպար» ընկերության տնօրեն Սմբատ Բալասանյանը:
Նշենք, որ «ՀԺ»-ի ուրբաթ օրվա համարում հրապարակել էինք «Խաչպար» ընկերության տնօրենի հետ հարցազրույցը, որտեղ վերջինս ներկայացրել էր, թե ինչպիսի խոչընդոտների է հանդիպել, երբ նույն մրցույթին մասնակցել է «Արմենֆարմ» ընկերությունը: Սմբատ Բալասանյանը նաեւ ասել էր, որ Ղուկաս Ուլիխանյանի ընկերության մատակարարած ախտահանիչ նյութը չի սպանում տուբերկուլյոզ հիվանդության հարուցիչը:
- Պարոն Ուլիխանյան, ի՞նչ կապ ունեք «Արմենֆարմ» եւ «Վարո» ընկերությունների հետ:
- «Արմենֆարմ» ՍՊԸ-ի հիմնադիրն եմ շուրջ 9 տարի: «Վարո» ՍՊԸ-ն ստեղծել է իմ տղան եւ դեղատնային գործունեություն է ծավալում: Տղաս դեղագետ է մասնագիտությամբ եւ զբաղվում է իր մասնագիտական գործունեությամբ:
-«Խաչպար» ընկերության տնօրենը մեր զրույցում ասել է, որ բուժհաստատությունները խախտելով «Գնումների մասին» օրենքը, հայտարարված մրցույթներում գնման առարկայի տեխնիկական բնութագրում նշել են կոնկրետ ձեր ընկերության ներկայացրած ախտահանիչ նյութի անունը: Ձեր ընկերությունը մրցույթում հայտնվել է շահեկան իրավիճակում:
- Բնութագրերը ներկայացնելիս հիվանդանոցներն առաջնորդվում են նրանով, թե ինչ ախտահանիչ է իրենց անհրաժեշտ: Եթե խոսքը կոնկրետ Աբովյանի ծննդատան մասին է, ապա «Խաչպար» ընկերությունը մինչեւ առաջարկ ներկայացնելը բողոք չի ներկայացրել տեխնիկական բնութագրերի, և մրցույթի պահանջի վերաբերյալ: Այսինքն՝ տեխնիկական բնութագրերն ընդունելի և հասկանալի է եղել իրենց համար և ծննդատունն ընդունել է իրենց ներկայացված գնային առաջարկը: «Արմենֆարմ»-ի առաջարկած 1 լիտր խտանյութից ստացվում է 400 լիտր վերջնական օգտագործման աշխատանքային լուծույթ ( 1լ-ի արժեքը կազմում է 22,05 դրամ), «Խաչպար»-ի առաջարկած 1 լիտրից ստացվում է 50 լիտր վերջնական օգտագործման աշխատանքային լուծույթ ( 1լ-ի արժեքը կազմում է 128 դրամ): Ստացվում է, որ «Արմենֆարմ»-ի առաջարկած «Անիոս» ընկերության ախտահանիչ նյութը մոտ 5.8 անգամ ավելի էժան է «Խաչպար»-ի առաջարկած ախտահանիչ նյութից:
-Կոնկրետ ապրանքանիշ նշելը չեք կարծո՞ւմ որ խախտում է:
- Չի կարելի միայն ապրանքանիշը նշել: Եթե բնութագրում ապրանքանիշի անուն է նշում, պետք է նաեւ նշվի, որ կարող են ներկայացնել նաեւ դրան համարժեք ապրանք: Հնարավոր է ոչ լիարժեք բնութագիր կազմված լինի, տվյալ դեպքն իմ կարծիքով այդպիսին է: Դրա համար էլ հիվանդանոցն ընդունել է բոլորի ներկայացրած գնային առաջարկները: Գնային առաջարկը վերլուծելուց հետո պարզել է, որ «Խաչպար»-ի ներկայացրած առաջարկը թանկ է:
- Ինչպե՞ս է ձեր աշխատակիցների ձեռքի տակ հայտնվել «Խաչպար» ընկերության տնօրենի հարցումներից մեկի վերաբերյալ նախարար Լեւոն Ալթունյանի տրամադրած պատասխանը: Նշեմ, որ Սմբատ Բալասանյանը գնումների գործընթացի վերաբերյալ առաջարկով դիմել էր վարչապետին, որը նամակը հասցեագրել էր ֆինանսների նախարարին, իսկ ֆինանսների նախարարն առողջապահության նախարարին եւ վերջինիս տված պատասխանը հայտնվել էր «Արմենֆարմ» ընկերության աշխատակիցների ձեռքում: Այդ պատասխանն էլ մրցույթների ժամանակ ներկայացվել է որպես նախարարության կարծիք եւ խնդիրներ է ստեղծվել «Խաչպար» ընկերության համար:
- ՀՀ օրենսդրությամբ յուրաքանչյուր քաղաքացի կարող է դիմել պետական հիմնարկներին եւ ստանալ ցանկացած տեղեկատվություն՝ բացառությամբ պետական գաղտնիքի: «Խաչպար» ՍՊԸ-ն էլ կարող էր դիմել նախարարությանը եւ ստանալ:
- Կոնկրետ այդ գրագրության մասին ձեր ընկերության աշխատակիցներն ինչպե՞ս են տեղեկացել, որտեղի՞ց են իմացել, որ նման հարցի վերաբերյալ նախարարը պատասխան է տրամադրել ֆինանսների նախարարին:
- «Խաչպար» ՍՊԸ-ն բողոք է ներկայացրել, դիմել է կառավարություն, համացանցում է եղել այդ տեղեկատվությունը, մասնավոր զրույցներում է հայտարարել: Մարդիկ էլ (նկատի ունի իր ընկերության ներկայացուցիչներին) դիմել են եւ ստացել են տվյալ տեղեկատվությունը:
- Արդյո՞ք դա չի օգտագործվում «Խաչպար» ընկերության դեմ:
- Իհարկե չի օգտագործվում, դա նախարարության կարծիքն է, որը հնարավոր է պաշտոնական տեղեկագրում էլ հրապարակվել: Ես ձեզ կարող եմ տրամադրել այդ տեղեկատվությունը:
- Սմբատ Բալասանյանը նկատել էր, որ «Արմենֆարմ» ընկերության ներկայացրած «Անիոս» ընկերության ախտահանիչ նյութը չի ոչնչացնում տուբերկուլյոզի հարուցիչին եւ տուբերկուլյոզը Հայաստանում «բարգավաճել» է:
-Կարծում եմ, որ ճիշտ հակառակն է: Եվրոպական ամենալուրջ փորձագիտական լաբորատորիաներում «Անիոս» ընկերության նյութերը փորձաքննության են ենթարկվում, որից հետո նոր շրջանառվում են, բացի այդ ընկերության ախտահանիչ նյութերը նաեւ Հայաստանում են անցել փորձաքննություն: Ի դեպ, «Անիոս» ընկերությունը 1898 թվականին է ստեղծվել:
Մեր իրավաբաններն այժմ զբաղվում են Սմբատ Բալասանյանի «Անիոս» ընկերությանը և մեզ հասցեագրված անհիմն մեղադրանքների հարցով և հարցը կարող է քննարկվել իրավական դաշտում: Ինչ վերաբերում է Սմբատ Բալասանյանի հայտարարությանը՝ թե տուբերկուլյոզը Հայաստանում «բարգավաճել» է, կարող եմ ասել որ դա բացարձակ սուտ է, քանի որ վերջին 10 տարիների ընթացքում ըստ առողջապահության նախարարության տուբերկուլոզի կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական տվյալների այդ ցուցանիշը նվազել է գրեթե 2 անգամ:

2007-2017 թվականին Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի համաճարակաբանական իրավիճակը
- Ասեցիք, որ իրավաբաններն այժմ քննարկում են դատական գործընթաց սկսելու հարցը: Տպավորություն է ստեղծվում, որ հերիք չի գնումների գործընթացում է «Խաչպար» ընկերության համար խոչընդոտներ ստեղծվել, հիմա էլ դատական գործընթացով եք փորձելու հալածել այդ ընկերությանը:
- Թող ինքն օրենքով սահմանված կարգով բերի ներկայացնի ապացույցներ, իր հիմքերը, որ «Անիոս» ընկերության ախտահանիչ նյութերը տուբերկուլյոզի միկրոբակտերիաները վերացնող հատկանիշը չունեն: Ինչ հալածանքների մասին է խոսքը, երբ մարդն ուղղակի մերկապարանոց հայտարարություն անելուց բացի, պետք է կարողանա հիմնավորի իր ասածները:
- Ըստ ձեզ ինչո՞ւ է նման հայտարարություններ արվել, եթե կարծում եք, որ դրանք անհիմն են:
- Ասեմ: Այս տարվա փետրվարի 6-ին «Խաչպար» ՍՊԸ-ն պաշտոնապես դիմել է «Անիոս» ընկերությանը, որպեսզի Հայաստանում դառնա իր ներկայացուցիչը: Եթե անորակ նյութեր են, ինչպե՞ս կարող է մարդը առաջարկի լինել «անորակ» նյութեր արտադրող ընկերության ներկայացուցիչը: Երբ մենք խնդրեցինք իրեն հանդիպել մեզ հետ, կտրականապես հրաժարվեց հանդիպելուց:
Մեկ անգամ եւս կարող եմ նշել, որ մեր 10 տարվա աշխատանքի արդյունքում կարողացանք ֆրանսիական այդ ընկերությանը համոզել, որ արտադրություն կազմակերպվի Հայաստանում: Նախորդ տարի եկան, հանդիպումներ ունեցան կառավարությունում եւ այս տարի կունենանք «Անիոս» ընկերության հայկական արտադրանքը, որը դուրս կգա ԱՊՀ եւ ԵԱՏՄ երկրներ: Մեր աշխատանքի արդյունքում «Անիոս» ընկերության արտադրանքի գները էապես նվազել են:
Հարցազրույցը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 27-ի համարում, 5-րդ էջում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT