Ալթունյանի խորհրդականը կոռուպցիոն սկանդալում. դատախազությունը կմիջամտի՞

Պետական գնումներին մասնակցող «Խաչպար» ընկերությունը ահազանգում է, որ հերթական անգամ բախվել է պաշտոնատար անձանց բիզնես շահերին եւ արհեստականորեն դուրս է մնացել գնման գործընթացից: Այս անգամ հնարավոր կոռուպցիոն սխեմայի կիզակետում է առողջապահության նախարարի խորհրդական Ղուկաս Ուլիխանյանը: Վերջինս Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի եղբայրն է եւ ԵԿՄ վարչության անդամ:

Վերջերս Մեղրիի ԲԿ-ն եւ Աբովյանի ծննդատունը ախտահանիչ նյութերի մրցույթ են հայտարարել, որտեղ հաղթող է ճանաչվել «Խաչպար» ընկերությունը, սակայն մրցույթի տեխնիկական բնութագրում օրենքի խախտմամբ նշվել է, որ ախտահանիչ նյութը պետք է լինի «Անիոս» ֆիրմայի արտադրանքը: Նախկինում էլ է բնութագրերում գրվել ապրանքանիշի անուն, սակայն ԲԿ-ները նախապատվությունը տվել են ցածր գին առաջարկող ընկերություններին: «Խաչպար» ընկերության տնօրեն Սմբատ Բալասանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ հաղթող ճանաչվելուց հետո տեղեկացրել են, որ երեք ընկերություն է հայտնվել եւ ինչ-որ վերլուծություն են ներկայացրել ԲԿ-ներին: Դրանք են՝ «Արմենֆոն», «Վարո» եւ «Մագտոնի» ՍՊԸ-ները: Իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալներով, «Վարո» ՍՊԸ-ի հիմնադիրը առողջապահության նախարարի խորհրդական Ղուկաս Ուլիխանյանի որդին՝ Վարազդատ Ուլիխանյանն է: «Արմենֆոն» ՍՊԸ-ն  ֆրանսիական «Անիոս» ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: 2017 թվականին, երբ «Անիոս»-ի ներկայացուցիչները Երեւանում էին, նրանց էր ուղեկցում անձամբ Ղուկաս Ուլիխանյանը: «Մագտոնի» ՍՊԸ-ն նույնպես կապ ունի Ղուկաս Ուլիխանյանի հետ:

Լուսանկարում՝ Լեւոն Ալթունյանը եւ Ղուկաս Ուլիխանյանը Անիոս ընկերության երեւանյան ներկայացուցչությունը բացելու ժամանակ, 2017 թվական, մարտ

«Խաչպար» ընկերությունը ռուսական «Ինտերսան» ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: Ընկերությունը դիմել է մայր ձեռնարկությանը եւ ստացել է գիտական հանրության կողմից ախտահանիչ նյութերի վերաբերյալ կատարված հետազոտություն: Հետազոտության արդյունքների հիման վրա Երեւանում սեմինարներ են կազմակերպվել: Սմբատ Բալասանյանի խոսքով, Ղուկաս Ուլիխանյանի ընկերությունների կողմից հիվանդանոցներ ներկայացված վերլուծությունները հակասում են գիտական մակարդակում կատարված վերլուծություններին: Հիվանդանոցներում հիմք են ընդունել Ուլիխանյանի օգտին կազմված վերլուծությունները: «Երբ որ մենք իրենց նյութերը համեմատում ենք ռուսական գիտական շրջանակների հետազոտությունների հետ, պարզվում է, որ այդ նյութերը տուբերկուլոզի հարուցիչին չեն ոչնչացնում: Նման էֆեկտ չունեն, չեն սպանում: Իրենք գրել են, որ հերիք չի սպանում են, մի հատ էլ դրանք սպանելու ժամկետներն են նշել»,- ասաց Սմբատ Բալասանյանը՝ նշելով, որ եթե իրենց ներկայացրած նյութերը տուբերկուլոզի հարուցիչին սպանելու հատկություն չունեն, նշանակում է, որ 10 տարուց ավելի է՝ «Անիոս» ֆիրմայի ախտահանիչ նյութերը վաճառվել են պետությանը եւ էֆեկտ չեն տվել: «Երբ նայում ենք առողջապահության նախարարության վիճակագրությունը, տեսնում ենք, որ 10 տարվա մեջ տուբերկուլոզը «բարգավաճել է», չնայած դրա դեմ պայքարին: Սրանց մեջ ես ուղղակի կապ եմ տեսնում, մինչեւ վերջին 3 տարին մեր շուկայում չի եղել այլ ախտահանիչ նյութ: Դա ես համարում եմ ազգային անվտանգությանը վերաբերող ահազանգ: Խնդրում եմ՝ սա դատախազությունն ընդունի որպես հաղորդում»,- ասաց «Խաչպար» ՍՊԸ-ի տնօրենը:

Հիվանդանոցները հրաժարվել են «Խաչպար» ընկերության առաջարկած ախտահանիչներից եւ հաղթող են ճանաչել Ուլիխանյանի ընկերությունների առաջարկները: «Այդ ընկերությունները փաստացի պատկանում են Ղուկաս Ուլիխանյանին, որը հանդիսանում է առողջապահության նախարարի խորհրդականը»,- ասաց Սմբատ Բալասանյանը:

Վերջինս պետական գնումների մրցույթներում գնման ենթակա ապրանքների անվանումները նշելու վերաբերյալ դիմել էր դատախազություն: Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Վ.Ռաֆայելյանը քրեական գործի հարուցումը մերժել էր: Միեւնույն ժամանակ, գլխավոր դատախազության կողմից հաղորդում էր ներկայացվել առողջապահության նախարարին, որպեսզի բացառեն գնումների գործընթացում կոնկրետ ապրանքանիշի կամ տնտեսվարողի առավելություն տալու հնարավորությունը: Փաստացի դատախազության գրության պահանջը չի կատարվել:

Գլխավոր դատախազության գրությունը

Այսքանով դեռ չի ավարտվում նախարարի խորհրդականի գործունեության դեմ անհաջող պայքարը: Նախորդ տարի «Խաչպար» ընկերությունը գնումների գործընթացի վերաբերյալ առաջարկներ էր հղել վարչապետ Կարեն Կարապետյանին, որն էլ դրանք հասցեագրել էր առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանին: Լեւոն Ալթունյանը պատասխանել է տնտեսվարողի նամակին, սակայն անհայտ ճանապարհներով այդ պատասխանը հայտնվել է Ալթունյանի խորհրդականի ընկերությունների ներկայացուցիչների ձեռքում: Ղուկաս Ուլիխանյանի մարդիկ այդ պատասխաններն օգտագործում են հենց «Խաչպար» ընկերության դեմ այն բուժհաստատություններում, որոնց հայտարարած մրցույթներին մասնակցում է Սմբատ Բալասանյանի ընկերությունը:

«Պարոն նախարար, ինչպե՞ս է այս մասնավոր գրությունը հայտնվել ձեր խորհրդականին պատկանող ֆիրմաների ներկայացուցիչների մոտ: Ինչպե՞ս են նրանք այդ պատասխանը որպես նախարարության կարծիք ուղարկում բուժհաստատություններին եւ ճնշում գործադրում գնահատող հանձնաժողովների վրա»,- հարց բարձրացրեց Սմբատ Բալասանյանը՝ նշելով, որ տեղի ունեցած խախտումների վերաբերյալ ինքը բողոքներ է ներկայացրել գնումների բողոքարկման խորհուրդ եւ վստահեցրեց, որ այդ բողոքները աճելու են, եթե որեւէ բան չփոխվի:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 23-ի համարում, 2-րդ էջում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6332 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս