Երևան
12 °C
ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու, գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Դավթյանն այսօր խորհրդարանում փակ հանդիպում ունեցավ իշխող ՀՀԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» եւ «Օրինաց երկիր» խմբակցությունների հետ: Յուրաքանչյուր խմբակցության հետ գլխավոր դատախազի թեկնածուն փակ դռների հետեւում մոտ մեկ ժամ տեւողությամբ հանդիպում ունեցավ: Հանդիպումներից հետո խմբակցությունների ներկայացուցիչները առաջին հերթին հայտարարեցին, որ թեկնածուն երիտասարդ, պատրաստակամ կադր է: Ամենայն հավանականությամբ վերոնշյալ խմբակցությունները կողմ կքվեարկեն դատախազի պաշտոնում Արթուր Դավթյանի թեկնածությանը: Երեքշաբթի՝ սեպտեմբերի 13-ին, սպասվում է Դավթյանի հանդիպումը ՀԱԿ եւ ԲՀԿ խմբակցությունների հետ:
Առաջին հանդիպումը ՀՀԿ-ի հետ էր, մեկ ժամ տեւած փակ հանդիպումից հետո Դավթյանը զրուցեց լրագրողների հետ:
Լրագրողները հետաքրքրվեցին քաղաքական հայացքների համար անազատության մեջ հայտնված քաղաքացիների մասին, ինչին Դավթյանը պատասխանեց.
«Նման մարդիկ Հայաստանում չկան։ Ցանկացած ձերբակալում կամ կալանավորում իրականացվում է քրեական դատավարության օրենքով նախատեսված հիմքերով»:
Ճշտող հարցին՝ պնդո՞ւմ է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, Դավթյանը պաշտոնապես պատասխանեց.
«Իհարկե, պնդում եմ, չկան քաղբանտարկյալներ»:
Լրագրողների դիտարկմանը, որ հասարակության լայն զանգվածների պնդմամբ ՀՀ-ում քաղբանտրակյալներ կան, ինչպես՝ Շանթ Հարությունյան, Գեւորգ Սաֆարյան, Վոլոդյա Ավետիսյան, Դավթյանը պատասխանեց.
«Ես չեմ կարող վստահ լինել, որ որեւէ մեկիդ ներկայացրածն ամբողջ հանրության կարծիքն է: Ես մասնագիտական առումով կարող եմ ասել, որ իմ աշխատանքային գործունեությամբ ներառված եմ եղել այդ որոշումների կայացման փուլում, այդ որոշումները կայացվել են բացառապես օրենքով նախատեսված կարգով»:
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե արդյոք կլինի՞ համաներում ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման անդամների նկատմամբ, Արթուր Դավթյանը պատասխանեց, որ դեռեւս չի կարող ասել, որովհետեւ համաներման ակտ չկա այս պահին:
Դիտարկմանը, որ նախկին գլխավոր դատախազը հայտարարել էր, թե խմբավորման անդամների հանձնվելը մեղմացուցիչ հանգամանք կհամարվի, Դավթյանն արձագանքեց.
«Քննությամբ պետք է պարզվի՝ արդյոք մենք ունեցե՞լ ենք կամովին պատանդների ազատում, կամովին շենք-շինությունների հանձնում, թե ոչ: Վերջնական իրավական գնահատականը կտա քննության արդյունքը»: Ինչ վերաբերում է ՊՊԾ տարածքում սպանված երեք ոստիկանների մահվան գործով հարուցված քրեական գործերի քննությանը, Դավթյանն ասաց, որ քննությունն այս առումով օպերատիվ եւ լայնածավալ իրականացվում է.
«Ես չեմ կարող նախաքննության գաղտնիք հանդիսացող տեղեկություն հրապարակել, բայց ունենք որոշակի արդյունքներ այս առումով: Երբ օրենքով սահմանված կարգով կհավաքվեն բավարար չափով ապացույցներ, կոնկրետ անձանց մեղադրանքներ կառաջադրվեն»: Հարցին, թե արդեն կա՞ն կոնկրետ անձինք, որոնց առաջիկայում մեղադրանք կառաջադրվի, Արթուր Դավթյանն ասաց.
«Բավարար ապացույցների համակցումն ապահովելու դեպքում մեղադրանք կառաջադրվի: Անդրադարձ եղավ նաեւ «Սասնա ծռեր» խմբավորման անդմաներին հաց տանող Արթուր Սարգսյանին. գլխավոր դատախազի տեղակալը հիշեցրեց, որ վերջինիս մեղադրանք է առաջադրվել զինված խմբի անդամներին աջակցություն ցուցաբերելու համար.
«Նրա մեղադրանքի հիմքերը չեն արտացոլում հաց տանելը: Նա օրեր շարունակ գտնվել է զինված խմբի հետ եւ տեղում իր համապատասխան գործունեությամբ ապահովել զինված խմբի հանցավորության արդյունավետությունը»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT