Երևան
12 °C
Մեր տեղեկություններով՝ Ազգային ժողովը նոր գլխավոր դատախազի ընտրությունները կկազմակերպի եկող երեքշաբթի կամ չորեքշաբթի օրը:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը գլխավոր դատախազի թեկնածու է առաջադրել գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Դավթյանին, որը երեկ խորհրդարանում հանդիպում էր խմբակցությունների հետ: Վերջինս, սակայն, երկու՝ ՀԱԿ եւ ԲՀԿ խմբակցությունների հետ դեռ չի հանդիպել: Ամեն դեպքում Դավթյանը երեքշաբթի օրը նիստերի դահլիճում պատգամավորներին կներկայացնի իր ծրագրերը կամ պատկերացումները ապագա պաշտոնավարման վերաբերյալ ու ինչպես երեւում է երեկվա հանդիպումներից, մեծամասնության կողմից լուրջ ճնշումների չի ենթարկվի: Համենայնդեպս, խորհրդարանական ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները երեկ նրա հետ առանձին հանդիպումներից հետո լրագրողների հետ զրույցում սիրազեղումներով են արտահայտվել ապագա գլխավոր դատախազի հասցեին՝ նրան որակելով որպես երիտասարդ, բանիմաց անձնավորություն:
«Երիտասարդ կադրերը, որ նշանակվում են, դա ակնկալիք ու հույս ներշնչող է միշտ, մանավանդ ինքը ճանապարհ է անցել, մասնագիտական առումով որեւէ խոսք չկա՝ խոստումնալից կադր է»,- Դավթյանի հետ հանդիպումից հետո ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը խոսեց գլխավոր դատախազի թեկնածուի բարձր կրթական աստիճանի մասին: «Ամենակարեւորը, որ կուզենամ շեշտել, իր անցած ճանապարհն է, համակարգի վերաբերյալ խորը իմացությունը եւ նաեւ այն, որ նա շատ սիրում է իր աշխատանքը: Սա կարծես թե տալիս է վստահություն, որ ինքը լավ է աշխատելու. առաջին տպավորությունս սա է, եւ վստահ եմ, որ նա շատ լավ կաշխատի, ինչու չէ՝ հաճելի անձնավորություն է, որն իր արտաքինով կարող է դրական տպավորություն թողնել քաղաքացիների վրա, որոնք դիմում են դատախազությանը, եւ իր իմացությունը, որով պետք է ճանապարհի քաղաքացիներին»,-ասաց Բիշարյանը Սերժ Սարգսյանի ներկայացրած թեկնածուի մասին:
«Ժառանգություն» խմբակցության հետ հանդիպմանը Զարուհի Փոստանջյանը ներկա չէր: Լրագրողների հետ զրուցեց խմբակցության նախկին ղեկավար, ապա խմբակցության ղեկավարի պաշտոնից հրաժարված Ռուբիկ Հակոբյանը: «Երիտասարդ, պատրաստակամ, տիրապետում է բոլոր հարցերի պատասխաններին, բավական զրուցեցինք, ուղղակի մեր հորդորը, խնդրանքն այն է, որ այդ գիտելիքները կարողանա տեղայնացնել իր մասնագիտական ոլորտում»,- ասաց նա:
ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանից լրագրողները հետաքրքրվեցին քաղաքական հայացքների համար անազատության մեջ հայտնված քաղաքացիների մասին, ինչին Դավթյանը պատասխանեց. «Նման մարդիկ Հայաստանում չկան։ Ցանկացած ձերբակալում կամ կալանավորում իրականացվում է քրեական դատավարության օրենքով նախատեսված հիմքերով»:
Ճշտող հարցին՝ պնդո՞ւմ է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, Դավթյանը պաշտոնապես պատասխանեց. «Իհարկե, պնդում եմ, չկան քաղբանտարկյալներ»: Լրագրողների դիտարկմանը, որ հասարակության լայն զանգվածների պնդմամբ՝ ՀՀ-ում քաղբանտարկյալներ կան, որոնց ազատ արձակվելու համար ակցիաներ են անում, ինչպես՝ Շանթ Հարությունյան, Գեւորգ Սաֆարյան, Վոլոդյա Ավետիսյան, Դավթյանը պատասխանեց. «Ես չեմ կարող վստահ լինել, որ որեւէ մեկիդ ներկայացրածն ամբողջ հանրության կարծիքն է: Ես մասնագիտական առումով կարող եմ ասել, որ իմ աշխատանքային գործունեությամբ ներառված եմ եղել այդ որոշումների կայացման փուլում, այդ որոշումները կայացվել են բացառապես օրենքով նախատեսված կարգով»:
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե արդյոք կլինի՞ համաներում ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման անդամների նկատմամբ, Արթուր Դավթյանը պատասխանեց, որ դեռեւս չի կարող ասել, որովհետեւ համաներման ակտ չկա այս պահին: Դիտարկմանը, որ նախկին գլխավոր դատախազը հայտարարել էր, թե խմբավորման անդամների հանձնվելը մեղմացուցիչ հանգամանք կհամարվի, Դավթյանն արձագանքեց. «Քննությամբ պետք է պարզվի՝ արդյոք մենք ունեցե՞լ ենք կամովին պատանդների ազատում, կամովին շենք-շինությունների հանձնում, թե ոչ»: Ինչ վերաբերում է ՊՊԾ տարածքում սպանված երեք ոստիկանների մահվան գործով հարուցված քրեական գործերի քննությանը, Դավթյանն ասաց, որ քննությունն այս առումով օպերատիվ եւ լայնածավալ իրականացվում է. «Ես չեմ կարող նախաքննության գաղտնիք հանդիսացող տեղեկություն հրապարակել, բայց ունենք որոշակի արդյունքներ այս առումով: Երբ օրենքով սահմանված կարգով կհավաքվեն բավարար չափով ապացույցներ, կոնկրետ անձանց մեղադրանքներ կառաջադրվեն»: Անդրադարձ եղավ նաեւ «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին հաց տանող Արթուր Սարգսյանին:
Գլխավոր դատախազի տեղակալը հիշեցրեց, որ վերջինիս մեղադրանք է առաջադրվել զինված խմբի անդամներին աջակցություն ցուցաբերելու համար: «Նրա մեղադրանքի հիմքերը չեն արտացոլում հաց տանելը: Նա օրեր շարունակ գտնվել է զինված խմբի հետ եւ տեղում իր համապատասխան գործունեությամբ ապահովել զինված խմբի հանցավորության արդյունավետությունը»:
Ինչ վերաբերում է նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանի հրաժարականին, Արթուր Դավթյանը վստահեցրեց, որ Կոստանյանն առողջական խնդիրներ ունի եւ առաջարկեց առողջություն մաղթել նրան: Հիշեցնենք, որ Գեւորգ Կոստանյանը գլխավոր դատախազի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել օգոստոսի 4-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT