Երևան
12 °C
Այսօր ԱԺ նիստին ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց «Մարտի 1-2-ի իրադարձությունների» վերաբերյալ հայտարարության նախագիծն օրակարգ ընդգրկելու հարցը: Փաշինյանն ասաց, որ իրենք ցանկություն ունեն, որ սպանությունները բացահայտվեն, իշխանությունն արձանագրի, որ Մարտի 1-ի էջը փակված չէ եւ չի փակվելու, քանի դեռ բոլոր սպանությունները չեն բացահայտվել: Նա հիշեցրեց, որ փետրվարի 23-ին հարցի վերաբերյալ խորհրդարանական լսումներ են կայացել: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Մախմուդյանն ասաց, որ ժամեր տեւած լսումները խոսում էին այն մասին, որ Հանրապետական խմբակցությունը չէր խուսափում խոսել այդ մասին: «ՀՀԿ-ական պատգամավորները չեն ժխտել, որ այս հարցը շարունակում է առօրեական լինել: Մենք լսեցինք նաեւ դատախազության ներկայացուցչի զեկույցը, թե ինչեր են կատարվել՝ քրեական գործի բացահայտման ուղղությամբ այս տարիների ընթացքում»,- ասաց նա: Նա հայտնեց, որ հանձնաժողովը հիմնավորումներ է տվել, թե ինչու է բացասական եզրակացություն տվել այս հարցին: Մախմուդյանն ասաց, որ արդեն իսկ Մարտի 1-ի հարցով ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը կա, որտեղ կան զեկույցներ, մշտադիտարկումներ եւ այլն: Ըստ նրա՝ անհրաժեշտությունը բացակայում է նաեւ փաստագրական տեսակետից:
ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ մինչեւ հիմա հասկանալի չէ, թե ինչու են ՀՀԿ-ականները դեմ այս հարցին, այն դեպքում, երբ լսումների ժամանակ թախծոտ ելույթներ էին ունենում, սփոփանքի խոսքեր ասում, ինչը ենթադրում է, որ պետք է կողմ լինեն այս հարցն օրակարգ ընդունելուն:
ՀՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Կոստանյանն ավելացրեց, որ արդեն մանրամասն կերպով ներկայացրել են, անդրադարձել են հայտարարության բոլոր 5 կետերին, որոնք ուղղված չեն մտահոգությունները փարատելուն:
Այնուհետ, սակայն վարման կարգով ելույթ ունեցավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եւ առաջարկեց կողմ քվեարկել, նախագիծը մտցնել օրակարգ՝ լայնամասշտաբ քննարկումների համար: Սա բացառիկ դեպք է, երբ մեծամասնությունը ընդդիմության նախագծին կողմ է քվեարկում: 2008 թվականի Մարտի 1-ի վերաբերյալ ԵԼՔ-ի հեղինակած ԱԺ հայտարարության նախագիծն օրակարգ ընդունելու հարցը ընդունվեց միաձայն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT