Վերաքննիչ դատարանում Իգլայի գործով նոր հանգամանքներ ներկայացվեցին, բայց ուշ էր

ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը չարդարացվեց. Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց նրա եւ մյուսների վերաբերյալ դատավճիռը:

Առաջին ատյանի դատավճռով Սամվել Բաբայանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման՝ «Իգլա» զենք տեղափոխելու եւ փողերի լվացման մեղադրանքով: Սանասար Գաբրիելյանը 3, իսկ  Արմեն Պողոսյանը  դատապարտվել է 2 տարվա ազատազրկման` «Իգլա» տեսակի դյուրակիր հրթիռային համալիր ձեռք բերելու համար:

Պաշտպանական կողմը վերաքննիչից արդարացում էր պահանջում:

Վճռի հրապարակումից հետո Սամվել Բաբայանը քմծիծաղ տվեց, իսկ Սանասար Գաբրիելյանն էլ բացականչեց. «Իբր չգիտեիք» եւ ավելացրեց՝ օր լինի՝ ձեզ լինի: Սամվել Բաբայանը, սակայն լրագրողների հարցերն անպատասխան թողեց: Լրագրողները նրանից հետաքրքրվում էին, թե ի վերջո, ո՞վ է այս սարքած գործի պատվիրատուն, Բաբայանը, սակայն ինչ-որ հարցեր քննարկեց իր պաշտպանի հետ, ապա ժպիտը դեմքին հեռացավ:

Առաջին ատյանի դատարանի դատավճռից հետո Սամվել Բաբայանը լրագրողների հարցին ի պատասխան հայտարարել էր, որ այս դատավճիռը պատվեր է: Ճշտող հարցին, թե ո՞ւմ կողմից է պատվերը, նա պատասխանել էր. «Հայաստանում պատվերը մի տեղից է լինում»: Մեր հարցին, թե Սերժ Սարգսյանի՞ն նկատի ունի, Բաբայանը պատասխանել էր. «Դուք ասացիք»:

Երեկ բողոքի քննության ժամանակ ամբաստանյալներից երկուսը՝ Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը, հայտարարություններ էին արել, որ նախկինում չէին արել: Երկուսն էլ նոր հանգամանքներ էին նշել, որը կարող էր հիմք հանդիսանալ դատաքննությունը վերսկսելու համար:

Մասնավորապես՝ Սանասար Գաբրիելյանը իր ձերբակալումը կապել էր քաղաքականության հետ: «Ինձ զգուշացրել են, որ եթե Էջմիածնում շտաբ բացեմ, կձերբակալեն»,- հայտարարել էր նա: 

Սամվել Բաբայանն ու այս գործով մյուս ամբաստանյալները ձերբակալվել են 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ: Բաբայանն ընտրությունների ժամանակ սատարում էր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին:

Մյուս կարեւոր հայտարարությունն արել էր Արմեն Պողոսյանը՝ հայտարարելով, որ «Իգլայի» խողովակն ԱԱԾ-ին հանձնած Հրաչյա Մայիլյանը դա արել է՝ շահադիտական նկատառումներից ելնելով: Այս երկու հայտարարությունների վերաբերյալ ո՛չ պարզաբանումներ եղան, ո՛չ էլ դատավորները դատավճիռը վերսկսելու որոշում կայացրին:

Վճռի հրապարակումից հետո Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանից հետաքրքրվեցինք, թե երկու հայտարարություններն էլ հիմք չէ՞ին դատաքննությունը վերսկսելու համար, պաշտպանը պատասխանեց, որ դրանք ուշացած էին: «Ես կարծում եմ, որ դա ընդամենը նրանց կարծիքն է եղել, միգուցե ճիշտ են նրանք, բայց լավ կլիներ, որ դա ավելի վաղուց ասվեր եւ ասելու հետ մեկտեղ փաստեր ներկայացվեին»: Ճշտող հարցին՝ Սանասար Գաբրիելյանի հայտարարությունը ոչ թե կարծիք էր այլ իրեն ուղղված զգուշացում, այսինքն՝ փաստ, Քալաշյանն ասաց. «Նախկինում ինձ նման հանգամանք հայտնի չի եղել: Ինչ վերաբերում է Արմեն Պողոսյանին, ապա ասեմ, որ նա առաջին անգամ է այդ մասին հայտարարություն անում, նման բան չի ասել ոչ նախաքննության, ոչ էլ դատաքննության ընթացքում: Միգուցե նա հիմքեր ունի նման հայտարարություն ունի, բայց կարծում եմ երկու հայտարարություններն էլ ուշացած են»,- ասաց Քալաշյանը:

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, թե որն էր «Իգլա» ձեռք բերելու շարժառիթը, պաշտպանը պատասխանեց, որ գործում չկա տվյալ այդ մասին. «Ես բազմիցս նշել եմ, որ ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու շարժառիթը գործում նշված չէ: Լավ, դրդեց, բայց ինչի՞ համար, նպատակը ո՞րն է, գործում բացարձակ որևէ տվյալ չկա այդ մասին, այնինչ՝ պարտադիր պետք է լիներ»,- ասաց նա: Մեր դիտարկմանը, որ մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ այդ «Իգլայով» պետք է ոչնչացնեին Սերժ Սարգսյանի ինքնաթիռը, նա նման տվյալների տիրապետո՞ւմ է, թե՞ ոչ, Քալաշյանն ասաց. «Անհեթեթ տվյալներ են»: Նա նաեւ չբացառեց, որ եթե համաներում լինի, ապա կտարածվի Սամվել Բաբայանի վրա. «Անկախ նրանից կտարածվի, թե՝ ոչ, պարոն Բաբայանը մտադիր է մինչեւ վերջ բողոքարկել արդարացման համար»: Սամվել Բաբայանի պաշտպանը նաեւ ասաց, որ Սերժ Սարգսյանից ներում խնդրելու տարբերակ չի քննարկվել:

Անդրադառնալով վերաքննիչի որոշմանը՝ նա ասաց, որ արդարություն էր ակնկալում, քանի որ բողոքը հիմնված է եղել փաստերի վրա:

Քաղաքագետ, «Համախմբում» կուսակցության անդամ Անդրանիկ Թեւանյանը, որը ներկա էր նիստին, լրագրողների հետ զրույցում ասաց, որ սա շինծու գործ է՝ քաղաքական որոշմամբ: «Երեք դատավորը, այսպես կոչված ժամանակակից տրոյկան վճռի հրապարակումից հետո պարզապես փախուստի դիմեցին դատարանի դահլիճից: Իրենք էլ էին զգում, որ ամոթալի որոշում են կայացրել, որովհետեւ պատասխան են տալու ոչ միայն ներկա, այլեւ հետագա սերունդների առաջ: Նրանք, պարզապես տվյալ դեպքում գործիքներ են, իսկ սա քաղաքական գործընթաց է եւ սա ակնհայտորեն քաղաքական որոշում է»,- համոզմունք հայտնեց նա:

Անդրանիկ Թեւանյանը նկատեց. «Ալիեւը հոխորտում է, որ Երեւան է մտնելու: Ադրբեջանում սա (նկատի ունեի Իգլայի գործի ընթացքը) տեսնելով են ոգեւորվում եւ մտածում` եթե պատերազմի ժամանակ բանակը ղեկավարած հրամանատարներին դատում են շինծու մեղադրանքով, ուրեմն բարոյահոգեբանական մթնոլորտ այնպիսին է, որ նույնիսկ կարելի է մտածել Երեւանը գրավելու մասին: Սա քաղաքական պատասխանատվություն է դնում գործող իշխանությունների վրա»: Մեր հարցին՝ թե ինչո՞ւ Բաբայանն այդպես էլ չհայտարարեց, թե ով է «Իգլա»-ի գործի պատվիրատուն, Անդրանիկ Թեւանյանը պատասխանեց. «Պատվիրատուները շատ չեն՝ կենտրոնական իշխանություն է գործում: 2017թ. խորհրդարանական ընտրություններում քաղաքական մթնոլորտի շիկացումն էր պատճառը, որ Սամվել Բաբայանը ձերբակալվեց: Իշխանությունները հո չէի՞ն հայտարարելու, թե ընտրություններից առաջ վախի մթնոլորտ ձեւավորելու համար են ձերբակալել նրան»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3054 դիտում

Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները

Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը

Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար

«Արդեն դու զզվցրեցիր», «Ախ, մեռա». մանկապարտեզում երեխային դաժան ծեծած դաստիարակի գործն ուղարկվեց դատարան

Երևանում հուլիսի 17-18-ի երեկոյան ժամերին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ

Պետությանը պատճառվել է մոտ 870 մլն դրամի վնաս. ՊԵԿ-ը Ծառուկյանին առնչվող վարույթով նոր մանրամասներ է հայտնել

Կադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է փողերի լվացման համար

Համայնքային ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր

Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. 6 հոգի հոսպիտալացվել է

Տեխասում hորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է սկսվել. կան զոհեր

«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում

Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը

91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը

Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ

Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում

Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը

ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները

Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել

Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ

Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս

Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին

Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին

Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր