Երևան
12 °C
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի Մառնեուլիում Ադրբեջանի երիտասարդության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ադրբեջանցիներից մեկը Վրաստանի նախագահին հիշեցրել է «Խոջալուի ցեղասպանության» մասին եւ խնդրել հարգել զոհերի հիշատակը, սակայն Մարգվելաշվիլին անտեսել է նրա խնդրանքը: Իսկ որպես հարցին արձագանք Վրաստանի նախագահը նշել է, որ հետեւում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ իրավիճակին եւ հավելել, որ Վրաստանը հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակիցն է:
Հայ-վրացական հարաբերությունների, վերջին տարիներին Վրաստանի վարած քաղաքականության եւ իշխանափոխությունից հետո զարգացումների, դրական եւ բացասական տեղաշարժերի շուրջ «ՀԺ»-ն զրուցեց ԱԺ պատգամավոր ՀՀԿ խմբակցության անդամ, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ
Շիրակ Թորոսյանի հետ: Վերջինս անդրադարձավ Վրաստանի որոշ հակահայ քայլերին մասնավորապես՝ Հայաստանի քաղաքացիների «սեւ ցուցակը»-ին, բացահայտելով որոշ նրբություններ:
- Պարոն Թորոսյան, սպասո՞ւմ էիք Վրաստանի նախագահի կողմից նման վերաբերմունքի եւ քայլի:
- Ես գտնում եմ, որ Վրաստանի նախագահը ցուցաբերել է պատվավոր վարք՝ թույլ չտալով աղավաղել պատմությունը: Եվ ադրբեջանցի երիտասարդներին թույլ չի տվել շահարկել Խոջալուի (այժմ` Իվանյան) անմեղ զոհերի հիշատակը, քանի որ բոլորս էլ գիտենք, թե ինչ է տեղի ունեցել Խոջալուում: Գիտենք, որ դա կազմակերպվել է ադրբեջանական ներքաղաքական պայքարի հետեւանքով, եւ նպատակը մեկն է` հավասարության նշան դնել Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում ու ադրբեջանական մյուս բնակավայրերում թուրք հրոսակների՝ հայերի նկատմամբ կիրառված սպանդի, բռնությունների, տեղահանման միջեւ: Ադրբեջանի նախկին նախագահն այդ մասին հրապարակային խոստովանել է: Ու այդ փաստն աղավաղելը կամ այլ ձեւով ներկայացնելը, այսօր Ադրբեջանի հակահայ վարքագծի վառ դրսեւորումներից մեկն է: Բարեբախտաբար, Վրաստանի նախագահը չի ենթարկվել այդ սադրանքին: Նրա հավասարակշիռ վարքագիծը կարող եմ բնութագրել, որպես բարեկամ երկրի վարքագիծ, որը շահագրգռված է, որպեսզի Ղարաբաղյան հակամարտությունը լուծվի միջազգային նորմերի, սկզբունքների հիման վրա:
- Ինչպե՞ս եք գնահատում վերջին մի քանի տարիների հայ-վրացական հարաբերությունները:
- Եթե վերջին մի քանի տարի ասելով նկատի ունեք Սաակաշվիլու կառավարման շրջանը, ապա կարող եմ ասել, որ հայ-վրացական հարաբերությունները ծանր փորձությունների ենթարկվեցին 2003-13 թվականների ընթացքում, որը համընկնում է Սաակաշվիլու կառավարման տարիներին: Այդ տարիներին ոչ միայն հայ-վրացական հարաբերությունները, մասնավորապես՝ Ջավախքի հայությունը լուրջ փորձությունների ենթարկվեցին Սաակաշվիլու վարած հակահայ եւ թուրքամետ քաղաքականության արդյունքում:
- Արդյո՞ք իշխանափոխությունից հետո իրավիճակը փոխվել է:
- Այո, նոր իշխանություններն ավելի ադեկվատ են հայկական խնդիրներին եւ Հայաստանի կողմից անընդհատ հնչեցվող հայ-վրացական հարաբերությունների բարելավման հարցերի նկատմամբ: Եթե նախկինում բարձր մակարդակի հայ-վրացական հանդիպումներում Հայաստանի կողմից բարձրացված հրատապ խնդիրներին, ինչպիսիք են՝ տարածաշրջանային անվտանգություն, հայ-վրացական հարաբերությունների զարգացում, միասնական համատեղ ծրագրերի, պայքարի, միասնական անվտանգ համակարգի ստեղծում, ըմբռնումով չէին մոտենում, ապա ներկայումս վիճակն անհամեմատ ավելի լավ է: Չնայած գործող որոշակի խնդիրներին, այնուամենայնիվ, կարող ենք ասել, որ այսօր վիճակն անհամեմատ ավելի լավ է: Իհարկե, կան տարաբնույթ հարցեր, որոնց լուծման ուղղությամբ պետք է շարունակական աշխատանք տարվի: Կառանձնացնեի երկու երկրների արտաքին քաղաքական կողմնորոշումների հարցը: Մենք, միջազգային հարթակներում, կամա թե ակամա հակոտնյա դիրքորոշումներ ենք ունենում, որոնց հետ կապված անհրաժեշտ է փոխադարձ ըմբռնումով մոտենալ միմյանց, եւ պետք է մեծ աշխատանք տարվի վերացնելու այն անհարթությունները, որոնք բխում են մեր ընդհանուր շահերից: Չնայած որ վրացական իշխանությունները Սաակաշվիլու կառավարման տարիներից հետո վերանայել են դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ, նաեւ իրենց վերաբերմունքը հայերի հանդեպ, այնուամենայնիվ, շարունակում են թուրք-ադրբեջանական կողմերի հետ սերտ համագործակցությունը, որը ինչ-որ մի տեղ կարող է շոշափել մեր շահերը, այս ուղղությամբ էլ մենք որոշակի աշխատանքներ ենք տանում Վրաստանում, բարեբախտաբար, այդ աշխատանքները համարժեք վերաբերմունքի են արժանանում, որի վառ ապացույցը Վրաստանի նախագահի վարքագիծն է:
- Ի՞նչ խնդիրներ են վերացել:
- Այն խնդիրները, որոնք մենք նախկինում ունեցել ենք, այսօր սուր ծայրերով չեն արտահայտվում: Խնդիրներ ունենք վիրահայերի հետ կապված, իհարկե՝ դրանք նախկինի հետ անհամեմատ նվազել են, սակայն շատ խնդիրներ ինչ-ինչ գործոններով պայմանավորված դեռ շարունակվում են, այդ թվում՝ հայատառ գրականության կամ տպագիր նյութի արգելքը, սեւ ցուցակի գոյությունը, որը ակտիվ քննարկման փուլում է հայ-վրացական հարաբերություններում:
- Սեւ ցուցակի հետ կապված ինչ-որ փոփոխություններ եղե՞լ են, չէ որ վերջերս հերթական դեպքն արձանագրվեց, երբ Երկիր ծիրանի կուսակցության անդամներին՝ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ, սահմանապահները թույլ չեն տվել հատել Բավրայի անցակետը՝ կանխելով նրանց մուտքը Վրաստան:
- Ես չեմ մտնում այն հարթություն, որը Վրաստանի ներքին գործն է, այն, թե ում թույլ կտա, կամ թույլ չի տա մտնել իր երկիր, դա իր խնդիրն է: Ես խոսում եմ սեւ ցուցակի միայն այն հատվածի մասին, որը կապված է արմատներով ջավախքցի, ինչպես նաեւ այն մարդկանց հանդեպ, որոնք քննարկել են հայ-վրացական հարաբերությունները, քննադատել Վրաստանի վարքագիծը Հայաստանի եւ վրացահայության հետ կապված եւ դրա հետեւանքով հայտնվել սեւ ցուցակում:
- Ձեր նշած այդ հատվածի հետ կապված փոփոխություններ եղե՞լ են:
- Փոփոխություններ եղել են Կարեն Գիլոյանի հետ կապված, որն այսուհետ կարող է անցնել սահմանը, բայց ոչ ազատ, այլ որոշակի համաձայնություններից հետո: Առաջընթացներ կա նաեւ ինձ հետ կապված. 2017 թվականին շուրջ ինը տարվա արգելքից հետո ես չորս անգամ հնարավորություն եմ ունեցել հատել հայ-վրացական սահմանը եւ մասնակցել Ջավախքի մշակութային իրադարձություններին՝ Ջիվանու, Հավասու, Տերյանի միջոցառումներին: Սա մի կողմից լավ է, բայց պետք է նշեմ, որ էլի ամբողջովին ազատ չենք մեր տեղաշարժման հարցում եւ հույս ունենք, որ ընդհանրապես կվերանան այդ համաձայնություններն ու սեւ ցուցակը, եւ մարդիկ ովքեր զրկված են հայրենի տուն գնալու հնարավորությունից, ի վերջո կկարողանան ազատ տեղաշարժվել:
- Դեպի Վրաստան Ձեր արգելքը ե՞րբ էր դրվել եւ ե՞րբ հանվեց:
- 2009 թվականի հուլիսի 19-ից, երբ սահմանը հատելու իմ հերթական փորձը կանգնեցվեց՝ Թբիլիսի էի գնում համաժողովի: 2009-ից մինչեւ 2017 թվականը առանձին համաձայնություններով ինձ թույլատրվել է սահմանն անցնել ընդամենը երեք անգամ, մեկը Սաակաշվիլու իշխանազրկումից անմիջապես հետո, մյուսը 2014 թվականին առանձին պայմանավորվածության արդյունքում, եւ մի դեպք էլ հարազատիս հետ դժբախտ պատահար էր եղել՝ թույլ են տվել հուղարկավորությանը մասնակցեմ: Իսկ 2017 թվականին արդեն չորս անգամ մուտք եմ գործել: Հիմա, եթե ես էլի ցանկություն հայտնեմ գնալ Վրաստան, պետք է նախապես դիմեմ, որոշակի ժամկետում ինձ պատասխանեն, դա կարող է տեւել մեկ օր, երեք օր, նայած:
Հ.Գ. 2009 թվականից Հայաստանի մի շարք քաղաքացիների մուտքը Վրաստան արգելվել է, որպես անցանկալի անձ: Նրանք են՝ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, ապորտային մեկնաբան Կարեն Գիլոյանը, նախկին պատգամավոր Ստեփան Մարգարյանը, «Հայաստանի հանրագիտարան» հրատարակչության գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանը, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, պատմաբան Վահե Սարգսյանը, «Երկիր» միության նախագահ Սեւակ Արծրունին:
Աղունիկ Հովհաննիսյան
Հարցազրույցը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 1-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ
Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ
Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին
ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն
Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել
Արմավիրի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է հեղուկ գազի և բենզինը վաճառքը
1 օրում գրանցվել է 12 ավտովթար. 16 մարդ վիրավորում է ստացել
Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է. նրանք հիվանդ մարդիկ են. Թրամփ
Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան
Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ
Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է
Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Իրաք՝ հրաժեշտի արարողության համար. տեսանյութ
Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար
Դատախազությունը հայց է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքը վերադարձնելու մասին
Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ կան զոհ և տուժած
Դատարանի դահլիճում 18 անձի կատարած խուլիգանության վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Հայաստան է հասել հերթական նվերը ԵՄ-ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականազերծման մեքենա. տեսանյութ
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք. ՊԵԿ
ՀՀ-ն հավաստիացրել է, որ TRIPP նախագծից Իրանի համար որևէ սպառնալիք չի ստեղծվի. Իրանի դեսպան
Մակրոնը փորձել է համբուրել Թուրքիայի առաջին տիկին Էմինե Էրդողանի ձեռքը, սակայն մերժում է ստացել. տեսանյութ
Հրդեհ Անտառուտ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում
ԱԺ-ում փորձագետների հետ քննարկվել են բջջային հեռախոսների IMEI ռեեստրի հետ կապված սպասվող կարգավորումները
ՀՀ-Իրան ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրման համար Իրանը սիրով կողջունի Փաշինյանի այցը. դեսպան
Դատախազությունը պահանջում է վերադարձնել Սևանի ափին «Մուլտի գրուպ»-ի ապօրինի տիրապետմանը գտնվող շինությունները
«Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձն ընտրողներին ուղղորդել է. վարույթի նախաքննությունն ավարտվել է
Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը
ԱՄՆ-ն հարվածել է Իրանին. ի պատասխան՝ Թեհրանը հրթիռներ և ԱԹՍ-ներ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի օբյեկտների վրա
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը
Քաջարան-Ագարակ հատվածում կամուրջների հեծաններն առաջին անգամ մոնտաժվում են կախովի հեծանատեղադրիչ կայանքով
6-8 ամսում ՀԷՑ-ի՝ մոտ 400 մլն դոլար ֆինանսական պարտավորություններից վաղաժամկետ մարվել է 50 մլն-ը. Պետրոսյան
Հանցավոր խմբի կողմից 465 մլն դրամի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի նախաքննությունն ավարտվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT