Երևան
12 °C
Հայաստանի խորհրդարանական հանրապետության վարչապետի ընտրության մասով ԱԺ կանոնակարգ-օրենքում «թեթեւ», բայց շրջադարձային փոփոխություն է եղել, որը իշխող Հանրապետականի ջանասիրության արդյունքում հույժ գաղտնի է պահվում կամ շատ քիչ է արծարծվում ԱԺ-ում: Վարչապետի թեկնածուների առաջադրումը եւ ընտրությունը 2015 թվականի փոփոխված Սահմանադրության համաձայն տեղի էր ունենալու գործող նախագահի լիազորությունների դադարման պահից: Եթե Սերժ Սարգսյանի պաշտոնավարման վերջնաժամկետը ապրիլի 9-ն է, ուրեմն գործող կառավարությունը վարչապետի գլխավորությամբ նույն օրը հրաժարական է տալիս, իսկ խմբակցությունները ապրիլի 9-ից մինչեւ ապրիլի 16-ը կարող են առաջադրել իրենց թեկնածուներին: Առաջադրումների ավարտից հետո առաջին իսկ ԱԺ քառօրյայում պետք է տեղի ունենար վարչապետի ընտրությունը:
Սակայն 2018-ի հունվարին ԱԺ կանոնակարգ-օրենքում տեղի ունեցած փոփոխությունների համաձայն՝ վարչապետի ընտրության օրվա տեղափոխություն է եղել: Ապրիլի 16-ից հետո կայանալիք հերթական ԱԺ նիստի փոխարեն որոշվել ընտրությունն անցկացնել ԱԺ հատուկ նիստով: Այսինքն, եթե ապրիլի 16-ից հետո ԱԺ հերթական նիստը եւ ընտրությունը լինելու էր մայիսի 2-ին, սակայն փոփոխության արդյունքում հատուկ նիստը նախատեսել է անցկացնել ապրիլի 17-ին: Այս փոփոխությունն ուժի ﬔջ կմտնի ապրիլին եւ ապրիլի 17-ին՝ ժամը 12:00-ին, հատուկ նիստում Ազգային ժողովը կընտրի վարչապետին: Այս փոփոխությամբ ստացվում է, որ ցանկացած խմբակցություն կարող է իր թեկնածուի գաղտնիությունը մինչեւ ընտրության նախորդ օրը գաղտնի պահել:
Արդեն պարզ է, որ ԱԺ չորս քաղաքական ուժերից միայն երկուսն են առաջադրումներ անելու: Բնականաբար՝ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ կառաջադրեն մեկ թեկնածուի, Ծառուկյան խմբակցությունն արդեն հայտարարել է, որ ցանկություն չունի վարչապետի թեկնածու առաջադրել եւ իր թեկնածուով մասնակցելու ցանկություն է հայտնել ԵԼՔ-ը:
Անդրադառնալով փոփոխություններին նշենք, որ սա պատահական չէ: Չի բացառվում, որ ՀՀԿ-ն իր թեկնածուի անունը գաղտնի պահի մինչեւ ապրիլի 16-ի առաջադրումը եւ 17-ին անցկացնի ընտրությունն: Այս փոփոխությունը, թերեւս եւս մեկ անգամ հիմնավորում է այն վարկածը, որ ՀՀԿ-ի թեկնածուն Սերժ Սարգսյանն է լինելու, սա տարբերակ է հասարակական աղմուկից զերծ մնալու համար: Հաշվի առնելով հասարակության վերաբերմունքը Սերժ Սարգսյանի անձի նկատմամբ, չի բացառվում, որ անկառավարելի իրավիճակ ստեղծվի, երբ ՀՀԿ-ն պաշտոնապես հայտարարի, որ վարչապետի իր թեկնածուն Սերժ Սարգսյանն է:
Այնուհանդերձ, անկախ վերոնշյալ փոփոխություններից հասարակական ընդվզումը բացառել պետք չէ, քանի որ ԵԼՔ եւ Ժառանգություն ընդդիմադիր ուժերը հայտարարել են, որ պայքարելու են Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ:
Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 2-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT