Մեր պապան Արման Սահակյանն ա. խուլ ու համրերի շենքը ծայրահեղ անբարեկարգ վիճակում է

Երեւանի Կենտրոն համայնքում գտնվող Բաշինջաղյան 175 շենքը, որն առավել հայտնի է որպես «խուլ ու համրերի շենք», ծայրահեղ անբարեկարգ վիճակում է: Ինը հարկանի շենքում երկար տարիներ ապրել են խուլ ու համր բազմաթիվ հաշմանդամներ: Հիմա նրանց մի մասն այլեւս չկա, որոշները մահացել են, որոշները տեղափոխվել, շենքը վերաբնակեցվել է նոր բնակիչներով, սակայն իրենց մեջ էլ քիչ չեն սոցիալապես անապահովները:

Շենքն ունի կտուրի եւ վերելակի լուրջ խնդիր: Բնակիչներն ասում են, որ հույսները կորցրել են, քանի որ բազմիցս դիմել են եւ՛ քաղաքապետարան, եւ՛ թաղապետարան, համատիրության միջոցով էլ են դիմումներ գրել, բնակիչների ստորագրահավաք կազմակերպել, բայց ոչ մի փոփոխություն:

Շենքի առաջին մուտքի վերելակն անջատել են վարձավճարների պարտքերի պատճառով, այսպիսով վրեժխնդիր լինելով տարեց ու հաշմանդամություն ունեցող բնակիչներից. համենայնդեպս, այսպես պարզաբանեցին մեզ շենքի բնակիչներից մի քանիսը: Երկրորդ մուտքի բնակիչներից Ինեսան, «ՀԺ»-ի հետ զրույցում ասաց, որ հաճախ ինքն է շենքի խնդիրներով զբաղվում՝ փորձում օգնել՝ տարբեր հարցերով զանգում տարբեր մարդկանց:

Մեր տեղեկություններով, ընտրությունների ժամանակ Ինեսան, անձամբ է զբաղվում բնակիչների ձայները «անվտանգ» տեղ հասցնելու հարցով: Ինչի մասին խոսեց նաեւ ինքը, ասաց, որ ընտրությունից ընտրություն զբաղվում է բնակիչների ընտրության ընթացքը կազմակերպելով:

Ինեսան վստահեցրեց, որ 175 շենքի բնակիչները բազմիցս աջակցություն են ստացել, օրինակ՝ քաղաքապետարանի ընտրությունների ժամանակ մի քանի եվրոպատուհաններ են տեղադրվել շենքում, վերելակի դրսի երկու կողմերին տախտակներ են խփել: Ինեսան նաև ասաց, որ անչափ գոհ ու շնորհակալ են ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանի տղայից՝ Արման Սահակյանից. «Մեր պապան Արման Սահակյանն ա, մի բան որ լինում ա, դիմում ենք իրեն, ասում ա՝ խնդիր չկա, եւ հաջորդ օրը լուծվում ա այդ հարցը»: Մեր այն հարցին՝ իսկ ինչո՞ւ վերելակի խնդրով չեք դիմում իրենց «պապային»՝ Արման Սահակյանին, բնակչուհին պարզաբանեց. «Դե՜, դեռ նոր են անջատել»:

Բնակիչներն ահազանգելով խնդիրների մասին, պատմեցին. «Մի քանի եվրոպատուհանի եւ վերելակի կողքերին խփած երկու տախտակ, 4 մեխի համար մեզ բազմիցս ճնշել են, երեսով տվել ամեն ընտրությունից առաջ»: Բնակիչների խոսքով՝ տարբեր համապետական ընտրությունների ժամանակ օգտվելով վերջիններիս թույլ կողմերից (մոտակա խանութում պարտք, գույքահարկ եւ այլն), շանտաժի են ենթարկել:

175 շենքի վերելակը եւ կողքի ամրացված տախտակները

Շենքի իններորդ հարկի բնակչուհիներից մեկը՝ Անահիտ Հարությունյանը, որը բազմիցս տուժել է կտուրի անսարքությունից, ասաց, որ 14 տարի է այդտեղ է բնակվում: Անահիտին բնակարանը հատկացրել են որպես երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ: 18 հազար դրամ  նպաստ է ստանում, ասում է, որ գումար չունի, որ տա, գան, առաստաղը սարքեն. «Դիմել եմ եւ՛ թաղապետարան, ե՛ւ քաղաքապետարան, դիմումը հետ են ուղարկել համատիրությանը»,- ասում է նա:

Անահիտ Հարությունյանի բնակարանի փուլ եկած առաստաղը

«Գնացել եմ համատիրություն, ասել են փող կունենաս, կգանք կսարքենք, չե՛ս ունենա, չենք սարքի: Ես էլ նպաստառու եմ, էդքան գումար չունեմ, դա շատ թանկ է ինձ համար»,- ասում է Անահիտը եւ նշում, որ ի վիճակի չէ աշխատելու, անգամ հոսանքի գումարը չի վճարել, քանի որ գումար չունի: Սպասում է, որ ուր որ է կգան ու կանջատեն: «Բախտերս բերեց, որ այս տարի համեմատաբար մեղմ ձմեռ էր, ձյուն չկար, թե չէ տանիքի անսարքության պատճառով առաստաղից ջուր է կաթում»,- մեզ հետ զրույցում ասացին իններորդ հարկի բնակիչներից մի քանիսը:

Բնակիչներն ասում են շենքում պարբերաբար գողություններ են լինում, փորձել են շենքի երկու մուտքերին էլեկտրոնային դռներ տեղադրել՝ օտարների ելումուտը կանխելու նպատակով, սակայն բնակիչների մեծ մասը չի համաձայնվել. «Խուլ ու համրեր են, ամսական 19 հազար դրամ նպաստ են ստանում, իսկ այդ դռան համար ամեն անձից պահանջվում էր 18 հազար դրամ, մարդիկ ասում են՝ դա տանք, ամբողջ ամիս մենք ինչո՞վ ապրենք»,- պատմում են բնակիչները:

Բացի այն, որ վերելակն անմխիթար վիճակում է եւ մի քանի օր է չի աշխատում, վերեւի հատվածը բաց է՝ էլեկտրական լարերը կախված, որոնց ամրացված է լուսավորող փոքրիկ լամպը: Ասում են, որ վերելակի գլխամասի բաց լինելուց առավել վտանգավոր են դռները, որոնք բացվելուց հետո շատ արագ փակվում են, հաճախ երկու դռների արանքում երեխաներ են մնում: Դեպքեր են եղել, երբ բնակիչներ են ընկել վերելակից եւ ողնաշարի ծանր վնասվածք ստացել:

Շենքի բնակիչներն ասում են, որ բազմիցս դիմել են, ասել են կգան, կսարքեն եւ մինչեւ հիմա «սարքում են»: «Համատիրությունը փոխանակ առաջ գնա, բարելավում անի, հակառակն է լինում, միայն գումար կորզելն է իրենց մոտ լավ ստացվում»,- ասում են նրանք:

175 շենքի խնդիրների, մասնավորապես՝ վերելակի եւ տանիքի  հետ կապված «ՀԺ»-ն պարզաբանում խնդրեց Երեւանի քաղաքապետարանից: Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանն ասաց, որ քաղաքապետարանը յուրաքանչյուր տարի համայնքային բյուջեից 100 միլիոն դրամ է հատկացնում համատիրություններին, որպեսզի հոգան առաջացած խնդիրները: Նշեց, որ քաղաքապետարանը կարող է եւ չհատկացնել, սակայն հաշվի առնելով սոցիալական նման սուր վիճակը, յուրաքանչյուր տարի բյուջեից հատկացումներ կատարվում է:

Մեր հարցին՝ արդյո՞ք հաշվի չի առնվում, թե տվյալ շենքում սոցիալական խոցելի խմբեր են ապրում, առավելեւս, եթե շենքն ի սկզբանե հայտնի է որպես «խուլ ու համրերի» շենք, Արթուր Գեւորգյանն ասաց. «Պետության կողմից որոշակի արտոնություններ են տրամադրվում հասարակության խոցելի խմբին, բայց շենքի հետ կապված չեմ կարող ասել»,- ասաց նա եւ նշեց, որ  քաղաքի վերելակների հարցն առաջիկա 5 տարվա ընթացքում է լուծվելու:

Աջափնյակի թաղապետարանի կոմունալ բաժնի պետ Ռոման Ալոյանը վստահեցրեց, որ 175 շենքի վերելակը ճիշտ է՝ նոր չէ, բայց դետալներ փոխելով աշխատեցնում են: Իսկ խնդիրներից տեղյակ չէր, տեղեկանալուց հետո էլ նշեց, որ բնակիչները թող գնան իրենց դիմեն, քանի որ կոնկրետ այդ շենքի ամեն մի զանգը թաղապետարանի կողմից երբեք չի անտեսվել եւ եթե որեւիցե խնդիր է եղել, ապա միանգամից լուծվել է:

Ինչ վերաբերում է իններորդ հարկի բնակիչների առաստաղի հետ կապված բողոքներին եւ այն հարցին՝ թե սոցիալապես անապահով ընտանիքները դիմել են համատիրություն օգնության խնդրանքով եւ բացասական պատասխան ստացել համատիրության նախագահ Սարմեն Վիրաբյանը չպատասխանեց այդ հարցին, միայն հետաքրքրվեց, թե ո՞վ է ահազանգել եւ կոնկրետ ի՞նչ է ասել:

Նշեց, որ տանիքի վրա գործ արվել է ինչքան որ պահանջվում է եւ ասաց, որ նախ պետք է գնան ծանոթանան՝ հասկանան, թե ինչի մասին է խոսքը, հետո կմտածեն, թե ինչ անել: Հիշեցնենք, որ առաստաղի խնդիրը մի քանի տարի է ինչ բարձրացվել է բնակիչների կողմից, դա նոր երեւույթ չէ: Սարմեն Վիրաբյանը չցանկացավ նշել, թե տարեկան ինչքան գումար է տրամադրվում համատիրությանը՝ քաղաքապետարանի կողմից համատիրություններին հատկացված 100 միլոն դրամից: Վերջինս նշեց, որ ինֆորմացիային չի տիրապետում, իսկ հաշվապահը տեղում չէ:

Հ. Գ. Նյութն արդեն պատրաստ էր տպագրության, երբ մեր խմբագրություն զանգահարեցին թաղապետարանի կոմունալ բաժնի պետ՝ Ռոման Ալոյանը, համատիրության նախագահ Սարմեն Վիրաբյանը եւ Աջափնյակ վարչական շրջանի վերելակների վարչության պետ Վարդան Բաքարյանը եւ վստահեցրեցին, շենքի վերելակներն արդեն միացրել են, աշխատում են, նորմալ ու անվտանգ են: Բնակիչների բարձրացրած մյուս խնդիրների հետ կապված նման լավատեսական լուր չստացանք:

Աղունիկ Հովհաննիսյան

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 9-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12737 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը