Հաջորդ տարվա բյուջեն Կարեն Կարապետյանի համար բետոնե պատ է

Շուտով կավարտվի 2017 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծի ներկայացման «առաջին փուլը»: Բյուջեի նախագիծը պետք է հավանության արժանանա կառավարության կողմից: Հետո այն կուղարկվի ԱԺ, կքննարկվի ու մինչեւ տարվա վերջ պետք է ստացած լինի ՀՀ օրենքի կարգավիճակ:

Այնպես է ստացվել, որ հաջորդ տարվա բյուջեի նախագծի մշակման վերջին փուլում Հայաստանում չկա լրիվ ձեւավորված կառավարություն, իսկ նորանշանակ վարչապետը մեծ խնդիրներ է դրել իր առջեւ, ու հանրությունը նրանից մեծ սպասումներ ունի: Նման իրավիճակ Հայաստանում այնքան էլ հաճախ չի պատահում: Եվ ուրեմն, ինչ պետք է անի նոր կառավարությունը:

Որպեսզի պատկերացնենք, թե ինչպիսին է լինելու հաջորդ տարվա բյուջեն, պետք է փորձենք պատկերացնել, թե ինչպիսի կլինի այս տարվանը: Արդեն երկրորդ տարին է, ինչ ՀՀ պետական բյուջեն թերակատարվում է: Ըստ պաշտոնական ցուցանիշների՝ 2015 թ. պետական բյուջեն թերակատարվեց մոտ 70 միլիարդ դրամով, կամ մոտ 7 տոկոսով: Բայց սա պաշտոնական ցուցանիշներն են: Իսկ թե իրականում որքանով է թերակատարվել բյուջեն, թերեւս կիմանան ՀՀ ֆինանսների նախարարությունում, բայց այդ մասին չեն խոսի: Խնդիրն այն է, որ շատ տնտեսվարողներ գերավճարներ ունեն, որոնք պետությունը պետք է վերադարձնի, սակայն չի վերադարձնում: Եվ վերադարձվելիք այդ գումարը հիմա «նստած է» բյուջեում որպես իբր հավաքագրված հարկ: Եթե դա էլ հանվեր, ապա կարող էր ստացվել, որ 2015 թվականի բյուջեն շատ ավելի խորը թերակատարում է արձանագրել: Ըստ որոշ տեղեկությունների, խոսքը 85-90 միլիարդ դրամի մասին է: Այսինքն, չի կարելի բացառել, որ իրականում բյուջեն թերակատարվել է ավելի քան 150 միլիարդ դրամով, կամ մոտ 12 տոկոսով:

Սա՝ անցած տարվա բյուջեն: Այս տարին սկսվել է նույն միտումներով: Առաջին յոթ ամիսներին բյուջեի մուտքերը նախատեսվածից մոտ 32 միլիարդով պակաս են եղել: Բայց սա էլ՝ միայն պաշտոնական ցուցանիշներով: Անցած տարվանից եկած գերավճարներին, որոնք չեն վերադարձվել, ավելացել են այս տարվա գերավճարները: Որքան է այս պահին իրական թերակատարումը, շատ դժվար է ասել:

Եվ ահա այս «բագաժով» դեռ նոր ձեւավորվելիք կառավարությունը պետք է նախ ներկայացնի հաջորդ տարվա բյուջեն, ապա կատարի այն: Ինչպես արդեն նշել ենք, ՀՀ ֆինանսների նախարարությունը մինչ նոր վարչապետի նշանակումը արդեն ուներ հաջորդ տարվա բյուջեի նախագծի ընդհանուր ուրվագծերը: Արդեն մի քանի տարի շարունակ Հայաստանում բյուջեի կազմումը իրականացվում է ծրագրով: Շատ կոպիտ ասած՝ դա համակարգչային ծրագիր է, որի մեջ մուտքագրվում են, ասենք, անցած երկու տարիների բյուջեի կատարողականի ցուցանիշները, ու ծրագիրը կազմում է հաջորդ տարվա բյուջեի հիմնական ուրվագծերը: Դրանից հետո արդեն քննարկման փուլում ցուցանիշներում աննշան փոփոխություններ են կատարվում:

Մեր տեղեկություններով, Կարեն Կարապետյանը անիրական ու «ծրագրային բյուջեների» մշակման այս խաղաղ ու սահուն ընթացքը պարզապես կացնահարել է եւ պահանջել է «ստեղծագործել» ու ներկայացնել ավելի իրատեսական բյուջե: Բայց պետք է նկատել, որ «ստեղծագործելու» տեղ առանձնապես չկա:

Խնդիրն այն է, որ պետբյուջեի կառուցվածը համապատասխանում է կառավարման համակարգի այն կառուցվածքին, որը հիմա կա: Իսկ այդ կառուցվածը չափազանց անարդյունավետ է: Խոսքը նախ չինովնիկների գերուռճացված բանակի մասին է: Առաջին հայացքից կառավարությունը կարող է, ասենք, 30-40 տոկոսով կրճատել այդ չինովնիկների բանակը: Արդյունքում հազարավոր մարդիկ կմնան անգործ: Սա առաջացնելու է կառավարության նկատմամբ զանգվածային դժգոհություններ: Դժվար թե այդ զանգվածը դուրս գա փողոց ու հզոր ակցիաներ կազմակերպի, սակայն  առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ հաստատ տհաճ անակնկալներ կմատուցի իշխող ՀՀԿ-ին: Իսկ այդ ընտրություններում ցանկացած գնով մեծամասնություն վերցնելու մտադրությունը ՀՀԿ-ի համար մոլուցք է լինելու:

Այնպես որ, եթե Կարեն Կարապետյանը մեծագույն ցանկություն էլ ունենա կարգի բերել կառավարման համակարգը, գոնե հաջորդ տարվա բյուջեում դա չի երեւալու, այսինքն, չինովնիկական ապարատի պահպանման ծախսերը էականորեն կրճատել չի կարողանալու: Էականորեն չի կարողանա կրճատել նաեւ պետական գնումների համար նախատեսվող ծախսերը: Բացի նրանից, որ այստեղ շոշափվում են տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների ու օլիգարխների շահեր, բյուջեից պետական գնումների ուղղվող հսկայական ծախսերը աշխատեղեր են ապահովում: Դրանց կրճատումը կունենա նույն էֆեկտը, ինչ չինովնիկական ապարատի էական կրճատումը:

Պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության վրա կատարվելիք ծախսերը հասկանալի պատճառով կրճատվել չեն կարող: Ու քանի որ ծախսերը մնալու են գրեթե նույն մակարդակում, ուրեմն բյուջեով նախատեսվող եկամուտներն էլ պետք է լինեն նույնը: Ահա այստեղ է, որ առաջանում է հիմնական բարդությունը: Բյուջեի եկամուտների նվազումը պայմանավորված է տնտեսության օրեցօր վատթարացող վիճակով: Եկամուտները էականորեն ավելացնելու կամ գոնե նույն մակարդակի վրա պահելու համար պետք է կամ աշխուժացնել տնտեսությունը, կամ զգալիորեն կրճատել ստվերը: Նոր կառավարությունը, իհարկե, կփորձի երկուսն էլ անել: Բայց ինչպես ասել է Կարեն Կարապետյանը, ինքը կախարդական փայտիկ չունի, որպեսզի արագ հասնի այդ երկու նպատակներին: Եթե նույնիսկ նա ունի մեծ ցանկություն, քաղաքական կամք եւ իր վերադասից ստացած «դաբրո», ու հենց այսօրվանից սկսի գործուն քայլեր անել այդ ուղղությամբ, ստվերի էական կրճատմանն ու տնտեսության աշխուժացմանը նա կարող է հասնել միայն տարիներ անց: 

Իսկ նոր ձեւավորվելիք կառավարությունը այդքան ժամանակ չունի: Մի խոսքով, հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը Կարեն Կարապետյանի կառավարության առջեւ կանգնած առաջին բետոնե պատն է: Ինչպես է այն հաղթահարվելու, կամ հաղթահարվելու է արդյոք, պարզ կդառնա առաջիկայում: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
23964 դիտում

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ