Երևան
12 °C
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով նիստն այսօր անցավ լարված մթնոլորտում: Պաշտպանական ճառով հանդես եկավ Սեֆիլյանի եւ Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը: 60 թերթից բաղկացած ճառից Պապիկյանը հասցրեց հրապարկել մոտ 40-ը. դա տեւեց մոտ 6 ժամ: Այն պաբերաբար ընդհատվում էր, ընդմիջվում, բայց միայն 5 րոպեով: Եվ ահա ընդմիջումներից մեկի ավարտին Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Եգորյանի նյարդերը տեղի տվեցին, դիմելով նախագահող դատավորին, Եգորյանն ասաց, որ թեեւ դատավորը 5 րոպեով է ընդմիջում հայտարարում, սակայն նիստը սկսում է 10 րոպե ուշացումով. «10 րոպե ուշացումով եք ներկայանում, ենթադրում եմ, որ մի համեղ բան էիք պատվիրել»,- Եգորյանի խոսքը ընդհատեց նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը եւ կոչ արեց հարգալից վերաբերվել դատարանի նկատմամբ: Եգորյանի նկատմամբ կիրառեց նախազգուշական սանկցիա եւ պարզաբանեց, որ եթե պաշտպանը շարունակի անհարգալից վերաբերմունք դրսեւորել, դատարանն առավել խիստ սանկցիա կկիրառի:
«Ձեզ թող չթվա, որ հնարավոր է այսպես վարվել մարդկանց հետ: 4-5 ժամ այստեղ նստելուց հետո մենք չենք կարող չունենալ հնարավորություն տարրական անհրաժեշտությունների: Եվ դուք, անկախ նրանից, թե ձեր կարծիքով ինչ լիազորություն, ինչ նշանակություն ունեք, չգիտեմ ում համար, դուք չեք կարող նման պահվածք թույլ տալ, դուք պարտավոր եք մեզ ընդմիջում տրամադրել: Ես պահանջում եմ 40 րոպե ընդմիջում»,- նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը Եգորյանին թույլ չէր տալիս ավարտել ընդմիջում հայտարարելու միջնորդությունը՝ նրա հետ զուգահեռ նախազգուշական սանկցիաներ կիրառելով եւ պարզաբանումներ ներկայացնելով: «Դուք պարբարաբար անհարգալից վերաբերմունք եք դրսեւորում դատարանի նկատմամբ եւ փորձում եք տպավորություն թողնել ներկաների մոտ: Ես խնդրում եմ դուք հիմա լռեք»,- ասաց դատավորը՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ Եգորյանը չէր կարող լռելով միջնորդությունը ներկայացնել: Ըստ ամենայնի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը չի մոռացել նախորդ նիստում Եգորյանի՝ իր դեմ հայտնած ինքնաբացարկը, որը վերաբերում էր դատավորի մասնագիտական որակներին, հոգեբանական թեստ չանցնելուն եւ ըստ պաշտպանի՝ դատավարության ընթացքում թույլ տված մի շարք խախտումների: Ի վերջո Տաթեւիկ Գրիգորյանը հնարավորություն չտվեց Եգորյանին ավարտել միջնորդությունը, բայց այնուամենայնիվ 30 րոպեանոց ընդմիջում հայտարարեց:
Պապիկյանն ասաց, որ ճառը վերնագրել է «Սեֆիլյանի եւ Ներսիսյանի նկատմամբ ապօրինի հետապնդումները. քրեական գործով շինծու ապացույցներն ու փաստերը»: Ըստ պաշտպանի, իրավաբանական լեզվով այն դատավարություն էր, որի ընթացքում երբեմն կիրառվում էր օրենք: Նա ներկայացրեց նաեւ Բերձորի դեպքերից առաջ Ժիրայր Սեֆիլյանի եւ Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցից մանրամասներ, ինչպես նաեւ ներկայացրեց Սեֆիլյանի նկատմամբ իրականացված գաղտնալսումների «սխեման»:
Սեֆիլյանին զանգահարողներն, ըստ Պապիկյանի, ԱԱԾ-ում դասակարգվել են հետեւյալ սկզբունքով. «Ընտանեկան կապ», «Սասնա ծռերի անդամ», «Հիմնադիր խորհրդարան», «Մտերիմների «կինը»», «փաստաբան», «լրագրող», «պատգամավոր» «երգիչ», «Նոր Հայաստան ճակատ», «չի պարզվել»: Իր ճառում պաշտպանը նշեց, որ 2016 թ. հունվարի 12-ին Սեֆիլյանը հրավիրվում է քննչական կոմիտե, հերթական հարցաքննությանը, որի սկզբում քննիչ Մակինյանը Սեֆիլյանին զգուշացնում եւ սպառնում է՝ եթե չդադարեցնես քո գործունեությունը, ապա քեզ ազատությունից կզրկենք, սա քո վերջին զգուշացումն է: Պապիկյանի խոսքով՝ դրան նախորդող 2015 թ. նոյեմբերի 11-ի Սեֆիլյանի ՔԿ-ում իրականացված հարցաքննությունը եւ 2016 թ. հունվարի 12-ի հարցաքննությունը հիմնականում նույն բովանդակության էր, եւ ըստ նրա՝ ակնհայտ էր, որ հունվարի 12-ին Սեֆիլյանը ոչ թե հրավիրվել էր հարցաքննության, այլ հրավիրվել էր վերջին զգուշացման: «Հասարակական-քաղաքական գործչից քննիչը, իհարկե շատ ավելի բարձրաստիճան անձանց շուրթերով ու ցուցումով, պահանջում եւ սպառնում է դադարեցնել գործունեությունը: Ի՞նչ էին մտածում այս պահանջի եւ սպառնալիքի հետեւում կանգնած անձինք, երբ քաղաքական գործչին իր գործունեությունից ձեռնպահ մնալու պահանջ եւ սպառնալիք էին ներկայացնում: Սեֆիլյանը, բնականաբար, այդօրինակ սպառնալիքներին ուշադրություն չի դարձնում եւ շարունակում է իր հասարակական-քաղաքական հրապարակային գործունեությունը: Ինչպես պարզվում է հետագայում, այդ սպառնալիքը իրապես վերջինն է լինում: Հասկանալով, որ անհնար է սպառնալիքի ճանապարհով լռեցնել կամ կասեցնել քաղաքական գործչի գործունեությունը, այսպես կոչված զգուշացումից արդեն 2 օր հետո, իրավապահները Սեֆիլյանի դեմ սկսում են կիրառել այլ միջոցներ եւ 2016 թ. հունվարի 14-ին Սմբատ Գալոյանն իր դիմումի համաձայն լուծում է ՊՆ-ի հետ գործող պայմանագիրը , գյուղից տեղափոխվում Երեւան, առանձին բնակվելու, որպեսզի «օժանդակի» Հովհաննեսին (գործով ամբաստանյալ,-հեղ.) եւ մյուսներին՝ զորամասի եւ հեռուստաաշտարակի գրավման հարցում, որն իբր թե նախատեսել էր Սեֆիլյանը: Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ այս օժանդակությունը շատ «օգտակար» եղավ Սեֆիլյանի դեմ նոր ապօրինի գործ հարուցելու եւ նրան կրկին կալանավորելու համար»,–իր ճառում նշեց Պապիկյանը: Վերջինս, ի դեպ, պարբերաբար հայտարարել է,որ Սեֆիլյանի եւ մյուսների դեմ ցուցմունք տված Հովհաննես Պետրոսյանը եւ վկա՝ կրկին նրանց դեմ ցուցմունք տված Գալոյանը ԱԱԾ-ի «լրտեսներն» են:
Հաջորդիվ հեռախոսային խոսակցության ժամանակ Սեֆիլյանին վտանգի մասին է զգուշացնում Վիտալի Բալասանյանը: Նա զգուշացնում է, որ Սեֆիլյանը Արցախ չգնա: Հիշեցնենք, որ 2016 թվականին «100»-ամյակն առանց ռեժիմի նախաձեռնությունը ավտոերթ էր նախատես դեպի Արցախ, սակայն Բերձոր չհասած՝ ոստիկանական մեքենաներով դիմակավորված եւ զինված անհայտ անձինք հարձակվել են ավտոերթի մասնակիցների վրա, ծեծի ենթարկել նրանց, կոտրել բոլոր մեքենաները եւ դրոշները: Պապիկյանի խոսքով՝ 2015 թ. հունվարի 30-ին երեկոյան ժամը 22:14-ին Ժիրայր Սեֆիլյանին է զանգահարում Վիտալի Բալասանյանը եւ ուղղակի, բաց տեքստով զգուշացնում՝ երթ չանեք, այլապես շատ վատ է լինելու: Ապա Պապիկյանը մեջբերեց մեկ հատված այդ զրույցից. «Լսի, էդ բանը մի արեք, լսի, բան եմ ասում: Վերջապես հազար տարվա ընկերներ ենք, չէ՞:Ես քեզ խնդրում եմ այդ երթը մի արեք: Այլապես ինձ ուրիշ «վարյանտ» չի մնում: Ինձ իզուր տեղը մի քաշի, բեր Զաբուխ, մեր հարաբերություններն էլ կփչանան»,- այսպիսին է եղել գաղտնալսման սղագրությունը:
«Երկիրը կուլ են տալիս, 42 հազար են կուլ տալիս, մենք պետք ա դրա դեմը առնենք... Վիտո ջան, ոչ մի բան չի լինելու, ոչ մի բան չի լինելու, որովհետեւ մենք չենք գալիս խառնելու»,-արձագանքել է Ժիրայր Սեֆիլյանը: Պապիկյանը նշեց, որ անգամ Հիմնադիր խորհրդարանի վրա հարձակման վայրն է իմացել Վիտալի Բալասանյանը։
Հաջորդ նիստում Պապիկյանը կշարունակի իր ճառը. այն տեղի կունենա մարտի 16-ին ժամը 11:00-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT